Author Archives: Admin

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2020-2

Մաս 10: Դիարբեքիր քաղաքը և Դիարբեքիրի վիլայեթի Դերիկի, Սավուրի, Բալուի ու Մադենի գավառները

Գեղամ Մ. Բադալյան
Սույն հոդվածը նվիրված է Դիարբեքիրի վիլայեթի համանուն նահանգային կենտրոնի, ինչպես նաև Դերիկի (Դիարբեքիրի սանջակ), Սավուրի (Մարդինի սանջակ), Մադենի և Բալուի (Արղանա-Մադենի սանջակ) գավառների նախաեղեռնյան ժողովրդագրական կացության քննությանը: Նշված վարչամիավորներից առաջին երկուսն ընկած էին Արևմտյան Տիգրիսից հարավ, իսկ Մադենն ու Բալուն զբաղեցնում էին վիլայեթի հյուսիսարևմտյան հատվածը:

ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ԴԻՊՎԱԾԱՅԻՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ (2018-2019 ԹԹ․)  – 2020-2

Անուշ Ա․ Խաչատրյան
Մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իր անդրադարձումն է գտնում լեզվի ամենազգայուն բաղադրիչում՝ բառապաշարում՝ համա- պատասխան բառի առաջացումով կամ գոյություն ունեցող բառերի իմաստային զարգացումով։

ՐԱՖՖԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ – 2020-2

Ծննդյան 185-ամյակի առթիվ

Պետրոս Հ․ Դեմիրճյան
Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) մեր այն բացառիկ մեծություններից է, որոնց ճակատագիրը սերտորեն կապված է եղել հայրենիքի բախտի հետ, և հանուն հայրենիքի ու ժողովրդի նրա գրական ու քաղաքացիական սխրանքը հարթել է դեպի անմահություն տանող ամենակարճ ճանապարհը։

ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԸ ԵՎ ՆՐԱ «Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՀՈԴՎԱԾԸ – 2020-2

Գևորգ Ա․ Ճաղարյան
Վիկտորիանական դարաշրջանը (1837-1901) Մեծ Բրիտանիայի պատմության մեջ դիտվում է իբրև անցման/անցումայնության շրջան2, որը հիմնարար և համապարփակ հղացք է տվյալ ժամանակաշրջանի և նրա աշխարհատեսության ընկալման հարցում։ Դարաշրջան, երբ վիթխարի տեղաշարժեր էին ընթանում սոցիալ-տնտեսական կյանքում․ ավատատիրական և ագրարային կարգերի վերջին մնացորդներն իրենց տեղը զիջում էին ժողովրդավարական և արդյունաբերական հասարակության նոր կառույցին ու արժեհամակարգին։

ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-2

Մաս Բ։ Պայքար հայոց թագավորության միասնականության պահպանման համար

Արման Ս․ Եղիազարյան
960-ական թթ. վերջը և 970-ական թթ. առաջին կեսը Աշոտ Գ Ողորմածի գահակալության շրջանի առավել բարդ և հանգուցային փուլերից էր: Հզորության գագաթնակետին գտնվող հայոց թագավորությունն այդ ժամանակ կանգնեց մեծ վտանգի առաջ, քանի որ անչափ հավակնոտ նվաճողական ծրագրերով հանդես եկան Բյուզանդիայի կայսրեր Նիկեփոր Փոկասը (963-969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969-976 թթ.): Բյուզանդիայի հիմնական նպատակը Կիլիկիայից մինչև Պաղեստին ընկած երկրներին տիրելն էր, բայց այդ ճանապարհին նա մի կողմից ձգտում էր օգտվելու Բագրատունյաց թագավորության զինուժի աջակցությունից, իսկ մյուս կողմից Հայաստանի ներսում երկպառակություն սերմանելու և նրանից նորանոր երկրամասեր պոկելու փորձեր էր անում:

ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ – 2020-2

ԻՄԱՍՏԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ռուբեն Ա. Սաֆրաստյան
Մաս առաջին։ Հայկական հարցի ձևավորումըՍևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 2020 թ. լրացող 100-ամյակը լավ առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու Հայկական հարցի կարևոր բաղադրիչների քննությանը՝ փորձելով մեկնաբանել և իմաստավորել դրանք մեր օրերի Ոգուն (Zeitgeist) համահունչ:

ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՏԱԿԸ – 2020-2

Ներկա դժվարին ժամանակներում, երբ բնականոն կյանքի հիմնաքարերը դանդաղորեն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրեականությանը, ազգի դիմադրողականության ամրապնդման խնդիրը ստիպում է վերհիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նվիրական հերոսների գործերը։

ՄԱՐՏԻ 16, ԹԵ՞ 18 – 2020-1

Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման ժամկետների շուրջ

Արարատ Մ. Հակոբյան
Մոտենում է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ճակատագրում աղետալի հետևանքներ ունեցած Մոսկվայի՝ 1921 թ. ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության» պայմանագրի 100-ամյա տարելիցը:

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2020-1

Մաս Դ. Ազգային-հասարակական գործունեությունը 1914-1917 թթ.

Սարգիս Ռ. Մելքոնյան
Մեր ուսումնասիրության նախորդ մասերում, որոնք հրապարակվել են «Վէմ» հանդեսի 2018 թ. համարներում1, մանրամասն անդրադարձել ենք Գարեգին Հովսեփյանի ուսումնառության տարիներին և 1897-1917 թվականներին մեծանուն գիտնական-հոգևորականի կողմից առաջադրված հայոց եկեղեցու բարեկարգման ծրագրերին։

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2020-1

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 5 և 6: 1915 թ. օգոստոսի 14-ից մինչև 1915 թ. դեկտեմբերի 31-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Թ. Նազարբեկյանի հուշերի 5-րդ և 6-րդ տետրերում ներկայացվում են 1915 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների՝ համեմատաբար խաղաղ պայմաններում ռազմաճակատում տեղի ունեցած ոչ մեծ միջադեպերն ու բանակի մարտունակության բարձրացման նպատակով կատարված աշխատանքները։