Author Archives: Admin

ԼՐԱԳՐՈՂԸ ԵՒ ՆԵՐՔԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԱՏԵՔՍՏԵՐՈՒՄ – 2014-2

Դավիթ Վ. Պետրոսյան
Մեդիադաղտում ընթացող ակտիվ զարգացումները լուրջ վերլուծությունների, քննարկումների ու մեկնաբանությունների հնարավորություններ են ընձեռնել մերօրյա հետազոտողներին: Այս համատեքստում թերեւս առաջնային խնդիր է լրագրող-մեդիատեքստ-հասցեատեր փոխառնչությունների ուսումնասիրությունը:

ԱՆՀԵՂԻՆԱԿ ԳՈՐԾ ՄԸ… ԵՒ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԿՆԻՔԸ – 2014-2

Երգիծաբանի ողբերգ՝ երկու ուղղագրութիւններու միջեւ

Յարութիւն Լ. Քիւրքճեան (Աթէնք)
Յայտնի է, նոր ժամանաhttps://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/10-Քննարկումներ-2014-2.pdfկներու բնոորշ գիծ են եղած անհատական մտքի-մտածումի ինքնուրոյնութիւնը, անկախութեան պահանջն ու հաւաստումը: Սեփական մտածումին, սեփական հոգեմտաւոր վաստակին պտուղը վայելելու, անոր տիրութիւն ընելու, նաեւ՝ ի հարկին՝ անոր համար պատասխան ու հաշիւ տալու հակումը յատկանշեր է վերջին հարիւրամեակներու ստեղծագործական զանազան ոլորտները, սկսած՝ Լուսաւորութեան դարէն, որոշ մեկուսի պարագաներու՝ նոյնիսկ Վերածնունդէն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻՆ՝ «ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ»-Ի ԽՄԲԱԳԻՐ – 2014-2

Գառնիկ Ա. Հարությունյան
Հովհաննես Օձնեցու հայրապետության շրջանը (717-728) նշանավորեց Հայոց եկեղեցու կյանքում բարեփոխումների մեկնարկով: Դրանք ընդգրկում էին եկեղեցու տոնածիսական, կանոնական, դավաբանական ոլորտները:

ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ԻԲՐԵՒ ՎԵՐԱՊՐՈՒՄ ԵՒ ԱՆՀԵՏԱՑՈՒՄ – 2014-2

Իշխան Գ. Չիֆթճճեան
Բռնի կրոնափոխութիւնը, այս պարագային՝ բռնի իսլամացումը, սեփական կրօնքէն օտար կրօնքին պարտադիր անցքըշ դէպի հոն մղումը՝ կապուած են անձնական ու հաւաքական դժուարութիւններու (դժգոհութեանշ զայրոյթի, ամօթի) հետ, որովհետեւ շատ բարդ եւ բազմամակարդակ գործողութիւններ են անոնք:

969-1092 ԹԹ. ԹՈՂԱՐԿՎԱԾ ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԱՆԱՆՈՒՆ ՖՈԼԻՍՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2014-2

Հասմիկ Ս. Հովհաննիսյան
Բյուզանդական դրամական համակարգում առանձնանում է պղնձե դրամների՝ ֆոլիսների բացառիկ մի շարք, որը թողարկվել է 969-1092 թթ. ընկած ժամանակահատվածում եւ մասնագիտական գրականության մեջ հայտնի է անանուն ֆոլիսներ անվամբ:

ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻՆ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2014-2

Համլետ Լ. Պետրոսյան
Արցախի խաչքարային պատկերաքանդակը խաչքարային մշակությի ամենառանձնահատուկ դրսեորումներից մէկն է. Հայաստանի որեւէ այլ տարածքում վճայված չեն մահկանացուների նման քանակությամբ եւ թեմատիկ բազմազանությամբ պատկերաքանդակներ:

ԻՆՉՈՒ՞ ՉԱՊԱՇԽԱՐԵՑ ՀԱՅԴԵԳԵՐԸ – 2014-2

Աշոտ Վ. Ոսկանյան
Քսաներորդ դարի մեծագույն փիլիսոփաներից մեկի՝ Մարտին Հայդեգերի՝ նացիոնալ-սոցիալիզմի հետ առնչությունների մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Հետազոտողների, ինչպես նաեւ շահագրգիռ ժամանակակիցների ուշադրության կենտրոնում ոչ միայն այն հանգամանքներն են, որոնք պայմանավորել են Հայդեգերի գայթակղությունն այդ չարաբաստիկ քաղաքական շարժումով, այլեւ առավել անբացատրելի թվացող հետեւյալ հարցը. ինչո՞ւ հետպատերազմյան տարիներին մտածողն այդպես էլ հրապարակայնորեն ու միանշանակ կերպով չսահմանազատվեց նացիոնալ-սոցիալիզմից՝ խոստովանելով իր սխալները: Ինչո՞ւ չապաշխարեց Հայդեգերը:

 

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՏԱՇՔԵՆԴ» ՎԻՊԱԿԸ – 2014-2

Տիպաբանական զուգահեռներ

Ժենյա Ա. Քալանթարյան
Հոդվածի նպատակն է տիպաբանական քննության միջոցով երեւան հանել այն ընդահնրություններն ու տարբերությունները, որ ունի Հրանտ Մաթեւոսյանի «Տաշքենդ» վիպակը 20-րդ դարի արձակի մի քանի բնորոշ դրսեւորումների, մասնավորապես Ուղ Ֆոլքների «Շառաչ եւ ցասում» վեպի հետ: Դա հանրավորություն կտա բացահայտելու հայ գրողի մտածողության ու գեղագիտության ինքնատիպությունը:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՅՔ ԱՇԽԱՐՀՆ ԸՍՏ «ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ»-Ի – 2014-2

Արման Ս. Եղիազարյան
Աշխարհացույցյան Տայք աշխարհի ձեւավորման գործընթացի ուսումնասիրությունը լույս է սփռում Մեծ հայքի պատմության մի շարք մութ էջերի վրա, որոնց պարզաբանումը հույժ կարեւորություն ունի հայագիտության համար: Քանի որ Մեծ Հայքի Տայք աշխարհի վաղ եւ միջնադարյան շրջանի պատմությունը մշտապես կապված է եղել հայ իրականության կարեւորագույն իրադարձությունների հետ, հետազոտողները փորձել են տեղորոշել Տայքի՝ «Աշխարհացոյց»-ում հիշատակվող գավառները եւ հասել են էական, բայց ոչ ամբողջական արդյունքների:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՅՈՀԱՆ ԴՐՈՅԶԵՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌՈԲԻՆ ՔՈԼԻՆԳՎՈՒԴ – 2014-2

Մաս առաջiն: Յոհան Դրոյզենը եւ նրա «Իստորիկան»

Գեւորգ Ս. Խուդինյան
Պատմությունը պատմագիտության է վերածվում ան պահից, երբ պատմագետը անցյալի մասին իր ձեռք բերած փաստերի քննությունը խարսխում է որոշակի տեսական գիտելիքների եւ դրանց կիրարկման սկզբունքների վրա: