Author Archives: Admin

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱՊԱՆԸ – 2012-3

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակի առթիվ

Միխայիլ Ա. Կոկժան
Գրիգոր Նարեկացուց հետո, որն այդքան վեր բարձրացրեց հայ պոեզիայի նշաձողը, հաջրոդ վեց դարերի ընթացքում, որոնք ամենևին էլ զուրկ չէին գրական բարձր ձեռքբերումներից, հնարավոր չէ գտնել «Մատեան ողբերգութեան» բանաստեղծական խոսքից ավելո խոր և առինքնող օրինակներ:

ԱՇՈՏ ԲԱԲԱՅԱՆԻ «ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ» ԿԱՆՏԱՏԸ – 2012-3

Նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Աննա Գ. Ասատրյան
2012 թ. մայիսի 26-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի հեղինակային երեկոն, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 20-ամյակին: Հընթացս համերգի հնչեց հեղինակի «Հերոսապատում» կանտատը՝ օպերային թատրոնի երգչախմբի ու նվագախմբի կատարմամբ, թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Մենակատարներն էին Քրիստինե Սահակյանը (սոպրանո) և Գևորգի Առաքելովը (բարիտոն):

ԻՐԱՆԸ՝ ԱՆԹՈՒԱՆ ՍԵՎՐՈՒԳԻՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ – 2012-3

Իվեթ Ն. Թաջարյան
Ուսումնասիրելով Անթուան խան Սևրուգինի լուսանկարները և բաղդատելով դրանք 19-րդ դարի այլ լուսանկարիչների գործերի հետ, համոզվում ենք, որ այդ աշխատանքներից շատերը փաստագրական նյութ լինելուց զատ, նաև արվեստի բարձրարժեք ստեղծագործություններ են: Լինելով համաշխարհային արվեստի պատմության խոր ուսումնասիրության արդյունք՝ դրանք զանազանվում են Անթուան Սևրուգինի ժամանակակիցների գործերից և՛ իրենց կոմպիզիցիաներով, և՛ արծարծված թեմաներով:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՅԹԸ – 2012-3

Հայագտիության առանցքային իմացական տարածքի՝ պատմագիտության ներկա վիճակի ու զարգացման միտումների մեր նախորդ քննությունը ցույց է տվել, որ Հայաստանի անկախության երկու տասնամյակների ընթացքում այս ասպարեզում մեզանում արձանագրվել է ակնհայտ հետընթաց՝ մարքսյան պատմահայեցողությունից դեպի պարզունակ նկարագրության ժանրը:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ՊԱՏՄԱԳՆ» ԻԲՐԵՎ ՄԵԶՈՍՏԻՔՈՍ – 2012-3

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է» ասույթի առեղծվածները

Սեյրան Զ. Գրիգորյան
1933 թվականի մայիսի 8-ին Եղիշե Շարենցը գրում է իր առաջին երկու ակրոստիքոսները, որ նվիրում է նրոածին դստերը և բանաստեղծության առաջին տողերով հոդում նրա անուն-ազգանունը՝ «ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑ»: Անմիջապես հաջորդ օրը՝ մայիսի 9-ին, նա ստեղծում է իր մոտալուտ ողբերգությունը և ապագա անկասելի փառքը մարմնավորող «Պատգամ» բանաստեղծությունը:

ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ (ԿՈՄՄԱԳԵՆԵ, ՄԵԾ ՀԱՅՔ, ՀՌՈՄ) – 2012-3

Մաս առաջ: Համադրական հոգեւոր համակարգը Կոմմագենեում եւ Մեծ Հայքում

Երվանդ Հ. Մարգարյան
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նոր էջ բացեցին համաշխարհային պատմության մեջ: Հսկայական քաղաքակրթական տեղաշարժեր եղան, կատարվեց այն, ինչն ըստ Արիստոտելի, երբեք չէր կարող լինել՝ Արևմուտքն ու Արևելքը միաձուլվեցին: Աշխարհը հայտնվեց արմատական փոփոխությունների շեմին, որոնց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արևելքն ավելի պատրաստ էր, քան Արևմուտքը: Այդ փոփոխությունների արդյունքում Արևելքում անշեղորեն սկսեց ձևավորվել նոր՝ համադրական (իր առանձին դրսևորումներով՝ էկլեկտիկ) քաղաքակրթություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «հելլենիստական» անվամբ:

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏԱԿԱՐԳ – 2012-3

Որոշ նկատառումներ քաղաքականությունն ուսումնասիրող գիտության վերաբերյալ

Լյուդվիգ Գ. Վարդանյան
Այսօր ոչ ոք չի կարող հերքել այն իրողությունը, որ քաղաքական երեևույթները պետք է հետզոտվեն գիտականության որոշակի չափորոշիչների միջոցով, և իր երկացություններում հետզոտողը պետք է լինի օբյեկտով ու անկողմնակալ:

ՄՈՆՏԱԺԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԿԵՆԴԱՆԻՆ ԵՎ ՄԵՌՅԱԼԸ» ՎԻՊԱԿՈՒՄ – 2012-3

Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» ֆիլմի հիմքով

Ալա Ա. Խառատյան
Հրանտ Մաթևոսյանը հայ մշակույթի այն ականավոր ներկայացուցիչն է, որի մասին վստահորեն կարելի է ասելղ նա միավորում էր գրականությունը և կինոն՝ մասնագիտորեն ընկալելով արվեստի այդ երկու ճյուղերը, հանդես գալով երկուսում էլ:

2015 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ – 2012-2

Արդեն մեկ տարի է անցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 201 թ. ապրիլի 23-ի հրամանագրից եւ 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100 ամյակը նրա հետեւանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչեւ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»: