Author Archives: Admin

Ռուբեն Սաֆրաստյան, Օսմանյան կայսրություն.ցեղասպանության ծրագրի ծագումնաբանությունը – 2010-2

Գ.Խ.
Թեեւ Հայաստանում Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրությունը հարուստ ավանդույթներ ու բազում ձեռքբերումներ ունի, բայց համեմատական ցեղասպանագիտությունը մեզանում նոր է միայն ձեւավորվում: Մինչդեռ, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության պատմությունը համաշխարհային պատմության լայն խորապատկերի վրա դիտարկելու հասունացած խնդրի լուծումը այլեւս չի ակրելի հետաձգել:

Dikran Mesrob Kaligian, Armenian Organization and Ideology under Ottoman Rule, 1908-1914 – 2010-2

Ռուբինա Փիրումյան (Լոս Անջելես)
Գրասեղանիս վրայ դարսուած եւ ընթերցմանս սպասող գրքերի դէզից դուրս քաշեցի Տիգրան Մ. Խալիկեանի «Armenian Organization and Ideology under Ottoman Rule, 1908-1914» (Հայ կազմակերպութիւն եւ գաղափարախօսութիւն օսմանեան տիրապետության ներքոյ, 1908-1914) անգլերեն աշխատութիւնը՝ հենց սկզբից նպատակ ունենալով թէ՛ կարդալ եւ թէ նիւթ պատրաստել՝ հայերէնախօս ընթերցողին:

ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – 2010-2

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Արտակ Վ. Մաղալյան
Հայոց թագավորության անկումից հետ Հայկական լեռնաշխարհի մի շարք անառիկ վայրերում առկա մանր իշխանությունները պահպանեցին իրենց կիսանկախ գոյությունը ողջ միջնադարի ընթացքում: Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-2

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների հայ կերպարվեստի պատմության մեջ պատվավոր տեղ է գրավում Վարդգես Սուրենյանցը (1860-1921): Նա գեղանկարիչ էր, գրաֆիկ, թատերական նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, թարգմանիչ:

ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ – 2010-2

Մարինա Գ. Ստեփանյան
19-րդ դարի առաջին կեսին մեր փառավոր անցյալի եւ նոյ հույսերով լի ապագայի խորհրդանիշը Ներսես Աշտարակեցին էր, որն առաջին քարը դրեց Արեւելյան Հայաստանի ազատագրության եւ այն ազգահավաքի օջախ դարձնելու գործում:

 

ՀԱՅԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2010-2

Անուշ Ռ. Հովհաննիսյան
«Ցեղասպանություն» հասկացության ձեւակերպումը առաջին անգամ տրվել է քրեական եւ միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինի «Առանցքի» տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ: Այդ գիրքը րան մեծ հեղինակություն բերեց, եւ Լեմկինը սկսեց մի քարոզարշավ, որի նպատակն էր ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի ընդունումը ՄԱԿ-ում:

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԻՄՆԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ – 2010-2

Արսեն Լ. Պետրոսյան
Որքան բարդ է հայրենիքից հեռանալու որոշում կայացնելը, նոյնքան էլ բարդ է դրա պատճառները վերլուծելու խնդիրը: Ավելին՝ նման պրոբլեմն անհնար է բացահայտել՝ անտեսելով արտագաղթի դիմողին առաջնորդող սուբյեկտիվ հանգամանքները: Ուրեմն՝ առանց բոլոր գործոնների մանրակրկիտ քննության՝ հնարավոր չէ գնահատական տալ արտագաղթի ցավալի երեւույթին:

ՕՏԱՐՎԱԾ ՀԱՅԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2010-2

Քաղաքագիտական դիտանկյուն

Մանուկ Ա. Հարությունյան
«Օտարում»-ը ժամանակակից հասարկական գիտությունների հիմնարար հասկացություններից է: Այդ է վկայում ոչ միայն իմացության ամենատարբեր ոլորտներում տվյալ հասկացության լայն տարածման եւ օգտագործման փաստը, այլեւ տարբեր գիտությունների ներկայցաուցիչների՝ փիլիսոփաների, ընկերաբանների, մշակութաբանների, քղաաքագետների եւ ուրիշների ձգտումը համակողմանիորեն մշակելու օտարման պրոբլեմը:

 

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ազատության փիլիսոփայությունը – 2010-2

Արամ Գ. Ալեքսանյան
Փիլիսոփայության պատմաբանները 19-րդ դարը բնագիտության դար են համարում ոչ միայն այն պատճառով, որ տվյալ ժամանակաշրջանում բնական գիտությունները մեծ թռիչ արձանագրեցին եւ բազմթիվ հայտնագործություններ կատարեցին: Նման բնորոշումը գլխավորապես տրվում էր այն բանի համար, որ 19-րդ դարի հասարակագետների մտածողության մեծ եւ հետազոտություններում գրեթե բացառիկ դեր էր ձեռք բերել բնագիտական մեթոդը:

ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՓՈՐՁ – 2010-2

Մարտին Թամկեի «Արմին Թ. Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» ատենախոսության մասին

Ալբերտ Վ. Մուշեղյան
1980-1990-ական թվականներին ավետարանական աստվածաբան Մարտին թամկեն Գերմանիայում հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմության լուսաբանման մեջ Արմեն Թեոֆիլ Վեգների ունեցած դերը կասկածի տակ դնող մի շարք հոդվածներով: Այս թեմային է նվիրված նաեւ Մարբուրգում՝ Ֆիլիպսի համալսարանում, ավետարանական աստվածաբանության դոկտորի գիտտական աստիճանի արժանացած նրա ատենախոսությունը՝ «Արմեն Թ.Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» վերնագրով, որն իբրեւ մենագրություն լույս է տեսել 1993-ին եւ լրացումներով վերահրատարակվել 1996-ին՝ Համբուրգում: