Author Archives: Admin

ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ – 2010-3

Հայուհու դիմանկարը Վուրդրո Վիլսոնի տուն-թանգարանում

Արմեն Է. Խաչիկյան
Ըստ չգրված ավանդությի, երբ ավարվում է ԱՄՆ-ի հերթական նախագահի պաշտոնավարման ժամկետը, պաշտոնաթող նախագահը չի մնում մայրաքաղաքում բնակվելու: Ընկերներն ու բարեկամները նրա պատվին հիմնում են տուն-թանգարան, սովորաբար՝ նախագահի հայրենի քաղաքում կամ նահանգում: Այդ պատճառով նախագահական տուն-թանգարանները որպես կանոն սփռված են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում եւ նահանգներում, բայց ոչ մայրաքաղաք Վաշինգտոնում:

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒ ԱՐԵՎԵԼՔԸ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-3

Ծննդյան 130-ամյակի առիթով

Ռուբեն Ս. Անգալադյան (Սանկտ պետերբուրգ)
Նկարիչ Մարտիրոս Սարյանը պատկերավոր ասած՝ բարձր, լայն եւ նապտակաուղղված կամուրջ է միջնադարյան հայ մանրանկարիչների եւ 20-րդ դարակսզբի նկարչութեան ֆրանսիական գեղարվեստական հոսանքների, մասնավորապես՝ Գոգենի գլխավորած «Նաբի» խմբի եւ ապա՝ ֆովիստների միջեւ:

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴԸ – 2010-3

Մաս առաջին: Հայ-հռոմեական դաշինքը գրական սկզբնաղբյուրներում

Վարդան Գ. Դեւրիկյան
Հայաստանի ազատագրության ելքերի որոնման ճանապարհին յոթնաբլուրն Հռոմից մինչեւ երկրորդ Հռոմ՝ Կոնստանդնուպոլիս, ապա վերստին, այս անգամ արդեն՝ Արեւմուտքի հոգեւոր մայրաքաղաքի վերածված պապական Հռոմ, իսկ այնտեղից էլ քաղաքական մի նոր շրջադարձով Երրորդ Հռոմ պատվանունը ստացած ռուսական հզորացող պետության մայրաքաղաք Մոսկվա ուղղվեց հայ ազատագրական միտքը:

 

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2010-3

Մաս երրորդ: Համասեռ հավասարակշռության պահպանման ճիգը Արտավազդ II-ի դարաշրջանում

Ալբերտ Ա. Ստեփանյան
Արտավազդ II-ը (Ք.ա.55-34թթ.) հայոց պատմության պակաս ըմբռնված եւ գնահատված գործիչներից է: Տիգրան Մեծի եւ Կղեոպատրա թագուհու կրտսեր ոդրին էր՝ ծնյալ հավանաբար Ք.ա. 80-ականների կեսերին: Ստացել է հելլենիստական հիմանվոր կրթություն՝ առաջնորդությամբ նշանավոր հույն մտավորականների, որոնք ապաստանել էին հայոց արքունիքում:

ՕՏԱՐԱԳԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2010-3

Լեզուի եւ ոգու շարունակական բախումներ

Սուրէն Դ. Դանիէլեան
Հայազգի գրողների մի մասի անցումը օտարագրութեան ացնեալում բնական երեւոյթ էր, իսկ այսօր՝ առաւել քան: Բանն այն է, որ անծայրածիր Սփիւռքում այդ հեղինակները, ստանում են օտարալեզու բարձր կրթութիւն եւ ապրելով օտարների միջավայրում՝ արտայայտւում են լեզուամտածողութեան խորթ կառոյցի թելադրութեամբ: Մեր համար «օտարը» նրանց «մայրենին» է, քանզի մայր ժողովրդի պատմութեան, անցեալի, ճակատագրի ընդհանրութեան գիտակցութիւնը օտարագիր հայերին յուշում է ներքին հպարտութիւն, բայց եւ պարտաւորութիւնների մի ամբողջութիւն, որը, գուցէ նրանց ենթագիտակցութեան մէջ բարդոյթներով ծանրաբեռ, սակայն սրտաբուխ աշխարհ է:

ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱՊՐՈՒՆԵՐԸ – 2010-3

Ընդամենը մեկ տարվա ընթցաքում Փուրքիայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ասպարեզում մեր երկրի արձանագրած կտրուկ, գրեթե 180 աստիճանի շրջադարձերը ոչ թե Հայաստանի արտաքին-քաղաքական զորաշարժերի դաշտի ընդլայնման, այլ ընդհակառակը՝ նեղացման ու սահամնափկման արդյունք են:

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2010-2

Համակարգային հիվանդության ախտաճանաչումները

Ատոմ Շ. Մարգարյան
Ամենեւին էլ պատահական չէ այն ափստը, որ պետական իշխանության ներկայցուցիչների կողմից իրենց լիազորոյթւոնների չարաշահման եւ դրա միջոցով անձնական եկամտի ու հարստության կուտակման երեւոյթն իր արմատներով ձգվում է հազարամյակների խորքը:

ԱՐԵՎՄՏԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-2

Կարո Սասունու զեկուցագրերը Տարոնի հայության վիճակի մասին

Ռուբեն Օ. Սահակյան
Երբ 1916թ. փետրվարի 3-ին գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորած Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիան եւ նրա կազմում գործող հայկական 2-րդ կամավորական խումբն ազատագրեցին Մուշը, այնտեղ գրեթե հայ չէր մնացել: Տեղեկանալով այդ մասին, լեռներում թաքնված եւ հրաշքով փրկված հայերի փոքրաթիվ խմբերը, հիմանականում՝ կանայք ու երեխաները, իջնում են Մուշ:

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2010-2

Համազասպ Սրվանձտյանցի դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
ՀՅ Դաշնակցութեան նշանավոր գործիչ Համազասպ Սրվանձտյանցի հերոսական էջերով լի կենսագրության ամենավառ դրվագները կապված են 1905-1906 թթ. Հայ-թաթարական կռիվներում եւ 1918թ. Բաքվի հերոսամարտում նրա ունեցած ծանրակշիռ ներդրման հետ:

ՀԱՄԻԴՅԱՆ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2010-2

Նորահայտ վավերագրեր Նորայր Բյուզանդացու անձնական արխիվից

Գոհար Բ. Ղազարյան
1894-1896թթ. Համիդյան կոտորածների բարձրակետը «Մայիսյան բարենորոգումների» չափավոր ծրագիրը կյանքի կոչելու փորձերին հաջորդած՝ 1895 թ. աշնան դաժան ջարդերն էին: Իր վրա դրված միջազգային պարտավորությունների կատարումը ձախողելու համար սուլթան Համիդը 1895թ. գարնանն ու ամռանը դիմեց ձգձգումների եւ ապա մեծ տերությունների միջեւ առկա հակասություններից օգտվելու՝ թուրքական դիվանագիտության ավանդական հնարքներին: