Author Archives: Admin

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ, ՄԻՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ – 2010-2

Գագիկ Կ. Եգանյան, Ռուբեն Ս. Եգանյան
Անկախությանը նախորդած եւ քաջորդած ժամանակաշրջանում՝ 1988-2001 թվականներին, Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ցոիալական համակարգերի հեղափոխական վերափոխումները, ինչպես նաեւ 1988թ. դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմն ու շրջափակումը համալիր եւ վճռորոշ ներգործություն ունեցան նաեւ երկրի միգրացիոն իրավիճակի վրա՝ կտրուկ կերպով հեղաբեկելով խորհրդային շրջանում ձեւավորված իրողությունները:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐԸ. ԹԵՎՖԻՔ ՖԻՔՐԵԹ – 2011-1

Հայ վրիժառու կերպարը «Հապաղման մի ակնթարթ» բանաստեղծության մեջ

Տիգրան Ռ. Պետրոսյան
19րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզվի թուրքական մշակությի պատմության մեջ իր առաջատար տեղն է զբաղեցնում բանսատեղծ ու մանկագիր, խմբագիր ու հրապաարակախոս, մանկավարժ Թեւֆիք Քիֆրեթը (1867-1915)

1921 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ՆԱԽՈՐԴԱԾ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ – 2011-1

Փետրվարյան ապստամբության 90-ամյակի առիթով

Համո Կ. Սուքիասյան
1920 թ. դեկտեմբերի 2-ին Դրաստամատ Կանայանի (Դրո), Համբարձում Տերտերյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ՌՍՖԽՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջեւ Երեւանում ստորագրված համաձայնագրի հինգերորդ կետը հստակորեն երաշխավորում էր, որ ՀՅ Դաշնակցության եւ մյուս սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները հալածանքների չպետք է ենթարկվեն մինչեւ երկրիր խորհրդայնացումը կատարած գործողությունների համար:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԾՐԱՐՆԵՐԸ – 2011-1

Ավետիք Սահակյանի դատական գործը

Ավագ Ա. Հարությունյան
Նշանավոր քաղաքական ու պետական գործիչ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ) հայ հանրությանն առավելապես հայտնի է որպես Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի խոսնակ: Մինչդեռ, իր երկարատեւ կյանքի ընթացքում նա եղել է ՀՅ Դաշնակցության հիմնադիր սերնդի աչքի ընկնող դեմքերից մեկը, մասնակցել է 19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների հայ ազգային-ազատագրական պայքարին եւ վերջապես լուրջ հետազոտություններ է կատարել գյուղատնտեսության բնագավառում:

Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմության համար, Է. հատոր, Խմբագիր Երուանդ Փամպուքեան – 2011-1

Գէորգ Գ. Եզգըճեան (Պէյրութ)
Հ. Յ. Դ. Բիւրոյի որոշումով հրատարակուող սոյն մատենաշարի հերթական հատորին տպագրութիւնը իրականացուած է «Փիւնիկ» հիմնադրամի միջոցով: Մատենաշարի Ե. եւ Զ. հատորներուն նման, գրախօսուող հատորը հրատարակութեան պատրաստած, ծանօթագրած ու խմբագրած է վաստակաշատ մտաւորական Երուանդ Փամպուքեանը: Կ’արժէ անմիջապէս շեշտել, թէ փաստաթուղթերուն մեծագոյն մասը այս հատորով առաջին անգամ կը դրուի գիտական շրջանառութեան մէջ:

ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2011-1

Թուրքական փաստաթղթերի և հրապարակումների լուսաբանմամբ

Անուշ Ռ. Հովհաննիսյան
2005 թ. Թուրքիայի կադաստրային վարչությունը ձեռնամուխ եղավ իր գերատեսչության շրջանակում գտնվող օսմանյան շրջանի փաստաթղթերի թուրքացման, թվայնացման, իսկ հետագայում՝ Պետական գլխավոր արխիվային վարչությանը հանձնելու TARBIS ծրագրին:

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-1

Վահե Գ. Առաքելյան
Հայերենի ու պարսկերենի փոխազդեցությունները նախ եւ առաջ պայմանավորված են ծագումնաբանական ընդհանրություններով: Անհերքելի է նաեւ հայոց լեզվի կազմության վրա պարսկերենի միակողմանի ազդեցության փաստը, ինչը նկատելի է առաջին հերթն հայերենի ներքին կազմության՝շարադասության եւ համաձայնության մեջ, ապա նաեւ՝ իրանահայ բարբառներում (առանց նկատի ունենալու դրանց դասակարգումը):

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2011-1

Քննական զուգակշիռներ՝ 90-ամյա հեռավորությունից

Արարատ Մ. Հակոբյան
1921 թ. Փետրվարյան ապստամբությունը Հայոց պատմության վիճահարույց հիմնահարցերից է, որի վերաբերյալ թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում ստեղծվել է պատմագիտական եւ հուշագրական հարուստ գրականություն, կազմվել են փաստաթղթերի ու նյութերի ժողովածուներ:

ՍԵԲԵՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ԳԵՐԱՆԱՅ ԴԱՇՏԻ»-Ի ՄԱՍԻՆ – 2011-1

Հայրապետ Գ. Մարգարյան
Վաղ միջնադարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի պատմության լիարժեք լուսաբանման տեսանկյունից հազվադեպ բարեբախտություն է, որ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության անցուդարձերն ավանդել է դեպքերի ժամանակակից եւ ստուգապատում պատմիչ Ղազար Փարպեցին:

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՂՐԻՄՈՒՄ – 2011-1

Յալթայի թատրոնի նորահայտ էսքիզները

Շուշանկին Գ. Զոհրաբյան
Վարդգես Սուրենյանցը Ղրիմը գիտեր մանկությունից, որովհետեւ առաջին անգամ այնտեղ հաստատվել է 1860-ականնների երկրորդ կեսին, երբ նրա հայրը նշանակում էր ստացել Սիմֆերոպոլում: Սուրենյանցները հաճախ էին ճանապարհորդություններ կատարում Ղրիմի տեսսարժան վայրերում, իսկ երբեմն այցելում էին Թեոդոսիա, որտեղ՝ Խալիբյան վարժարանում, ուսանում էր ընտանիքի ավագ որդին՝ Սուրեն Սուրենյանցը: