Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գեղամ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.), Եր., ԵՊՀ հրատ., 2012 – 2012-3

Արարատ Մ. Հակոբյան
Ընթերցողի սեղանին է պրոֆեսորշ միջազգայնագետ Գ. Պետրոսյանի մենագրությունը, որում ամփոփված է Հայաստանի Հանրապետության և ՌՈւսաստանի հարաբերությունների պատմությունը՝ 1918 փ. մայիսից 1920 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում: ՆԱխապետս մենագրությունը լույս է տեսել հայերեն, սակայն ռուսերենով հրատարակության փաստն արժանի է ավելի մեծ ուշադրության:

Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ. (վրացերեն) – 2012-2

Խաչատուր Ռ. Ստեփանյան
Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս տեսած ուսումնասիրությունների, փաստաթղթերի ու նյութերի ժողովածուների շարքը համալրելու եկավ 2011 թ. վերջերի Թբիլիսիում հրատարակված «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» ժողովածուն, որի տպագրությունը նախաձեռնել է «Արդարության և ժողովրդավարության հայ-եվրոպական դաշնության» Վրաստանի գրասենյակը:

Լուսինե Համբարձումյան–Մյուլլեր, Մայքլ Առլենը և նրա վիպաշխարհը – 2012-2

Ռուզան Գ. Ասատրյան
Կարդալով Լուսինե Համբարձումյան-Մյուլլերի «Մայքլ Առլենը եւ նրա վիպաշխարհը» մենագրությունը՝ արդեն որերորդ անգամ համոզվում ենք, թե ինչ դժվարությամբ է դեպի հայ ընթերցողը բացվում Մայքլ Առլենի (Տիգրան Գույումճյանի) գրական հարուստ աշխարհը, որքան աններելիորեն քիչ է մեր ճանաչողության սահմանը, ինչ անհանդուրժող ենք անցյալներից հանիրավի ժառանգված կարծրատիպ մտայնությունների առջեւ:

Արշակ Ֆեթվաճեան։ Աշխատասիրութեամբ Լ. Բ. Չուգասզեանի, «Հայ արուեստի վարպետներ եւ գանձեր»

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
Աշխատության հիմնական նպատակն է լուսաբանել մեծ արվեստագետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը եւ ցույց տալ Ֆեթվաճյանի նշանակալից դերը հայ գեղանկարչության, որոշ չափով նաեւ՝ արվեստագիտության զարգացման ասպարեզում:

Սերգեյ Աղաջանյան, Գուրգեն Մահարու արձակի պոետիկան – 2012-1

Դավիթ Վ. Պետրոսյան
Վերջին տարիներին հայ գրականագիտության մեջ շահեկանորեն ավելանում է գրականության գեղագիտական ընկալմանը հետամուտ ուսումնասիրությունների թիվը, որոնք նորովի մեկնություններով ներկայացնում են ինչպես արդի ստեղծագործողների, այնպես էլ հայ գրականության մայրուղին ընլայնած գրողների ժառանգության դեռեւս անհայտ էջերը:

Սուրէն Դանիէլեան, Միջուկի տրոհումը. Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, Գիրք 1 – 2012-1

Ալբերտ Ա. Մակարյն
Մեր օրերում, բարեբախտաբար, դեռեւս կան գիտնականններ, գիտության ճշմարիտ նվիրյալներ, որոնք, իրենց ուսերին առնելով մտավոր աշխատանքի ծանր բեռը, անաղմուկ ու մեն-մենակ կատարում են երբեմն գիտական մի ամբողջ խմբի հասու աշխատանք՝ բոլոր դեպքերում մնալով զարմանալի համեստ:

Աշոտ Պետրոսեան, ՄԵԾՆ ՇԱՀԷՆ – 2011-4

Արտավազդ Գ. Դարբինյան
Անցյալ դարավերջի Արցախյան գոյամարտում նվաճված պատմական հաղթանակի մեջ չափազանց կարեւոր է Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերի դերն ու նշանակությունը, որոնցում ծանրակշիռ ներդրում է ունեցել պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ Շահեն Մեղրյանը:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԱՅԺՄԵԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ – 2011-2

Մելինե Վ. Անումյան
Վերջին տարիներին հայ եւ օտար պատմագիտության մեջ ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն իրողության վրա, որ հայերի բնաջնջման իթթիհատականների քաղաքականությունը Օսմանյան կայսրության կողմից պաշտոնապես դատապարտվել է դեռեւս 1919-1922 թթ. ռազմական արտակարգ ատյաններում կայացած 60-ից ավելի դատավարությունների եւ դրանց արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով:

Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմության համար, Է. հատոր, Խմբագիր Երուանդ Փամպուքեան – 2011-1

Գէորգ Գ. Եզգըճեան (Պէյրութ)
Հ. Յ. Դ. Բիւրոյի որոշումով հրատարակուող սոյն մատենաշարի հերթական հատորին տպագրութիւնը իրականացուած է «Փիւնիկ» հիմնադրամի միջոցով: Մատենաշարի Ե. եւ Զ. հատորներուն նման, գրախօսուող հատորը հրատարակութեան պատրաստած, ծանօթագրած ու խմբագրած է վաստակաշատ մտաւորական Երուանդ Փամպուքեանը: Կ’արժէ անմիջապէս շեշտել, թէ փաստաթուղթերուն մեծագոյն մասը այս հատորով առաջին անգամ կը դրուի գիտական շրջանառութեան մէջ:

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ – 2010-4

Քրիստինե Ֆ. Մելքոնյան
1945 թվականին ԽՍՀՄ-ի կողմից Թուրքիային ներկայացված՝ հայկական տարածքները վերադարձնելու պահանջը Հայկական հարցի նորագույն շրջանի ապտմության շրջադարձային իրադարձություններից մեկն է, որն ունի բազմաթիվ վիճելի եւ մութ էջեր Մոտ կես դար խորհրդային պատմաբանների կողմից հասկանալի պատճառներով այն մոռացւթյան է մատնվել, իսկ թուրք եւ արեւմտյան հեղինակները սահմանափակվել են մեկ-երկու նախադասությամբ՝ արձանագրելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ԽՍՀՄ-ը Թուրքիայից պահանջել է Կարսն ու Արդահանը: