Category Archives: ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՌԱԶՄԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ – 2014-3

Արտակ Ա. Դաբաղյան
Հանրահայտ «Բրիլ» հրատարակչության լույս ընծայած այս երկհատորյակը հարմար առիթ է համառոտ անդրադառնալու ռազմի պատմագիտության ոլորտում վերջին երկու-երեք տասնամյակներին արձանագրված զարգացումներին: Մեր կարծիքով, նույն հրատարակ չության 1990-ա կաններից մինչև 2013 թ. հրատա րակած «Ռազմի պատմություն» շարքի (Brill series: «History of Warfare», խմբ. Kelly De Vries, John France, Michael S. Neiberg, Frederick Schneid) 90-ից ավելի հատորների համեմատ այս երկհատորյակն ունի որոշակի առավելություններ, եթե, իհարկե, նման համեմատություն թույլատրելի է տարբեր դարաշրջաններ և տարածքներ ներկա յացնող այս շարքի գրքերի միջև:

ՅԱԻՐ ԱՈՒՐՈՆ, ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ. ՍԻՈՆԻԶՄԸ ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-2

Արմեն Ց. Մարուքյան
Հայկական հարցում սիոնիզմի բացասական դերակատարության վերաբերյալ անցյալում նույնպես հրապարակվել են որոշ հետազտություններ: Սակայն դրանց հեղինակներն ամբողջական կերպով չեն բացահայտել 19-րդ դարի վերջերից հայ ազատամարտի եւ արեւմտահայության հանդեպ սիոնիստների ձեռնարկած բացահայ ու անտեսանելի քայլերի իրական նպատակները, իսկ հաճախ էլ առաջնորդվել են որոշակի գաղափարախոսական կարծրատիպերով կամ ընթացքի-քաղաքական հաշվարկներով:

ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՐԱՑՈՒՅՑԸ – 2014-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Ժողովածուն ամփոփում է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի և նրան մերձ կանգնած մի խումբ արհեստավարժների (պրոֆե սիոնալներ) հետազոտությունները: Վերլուծությունների և նպատակի բնույթով տարեգիրքը կարևոր խոսք է արդի հայ պատմագիտության բնա գավառում` ոչ միայն իր հարուստ բովանդակության և հայ պատ մագիտու թյան լավագույն ավանդույթները շարունակելու տեսանկյ ունից, այլև «պատ մու թյան գրութի նոր հնարավորության» առումով:

ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԱՆ, ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ., Եր., «Նաիրի», 2013, 252 էջ – 2013-4

Արմեն Ց. Մարուքյան
Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում ենթարկվել է ոչ միայն զանգվածային բնաջնջման, այլև ունեզրկման ու թալանի։ Հայերի զանգվածային ունեզրկման գործընթացը Հայոց ցեղասպանության պատմության ավելի քիչ ուսումնասիրված հիմնահարցերից է:

Վարդան Մատթէոսեան, Գրական-բանասիրական ուսումնասիրութիւններ, խմբագիր՝ տոքթ. Արմենակ Եղիայեան, Անթիլիաս, Լիբանան, 2009, 663 էջ – 2013-3

Նարինե Ա. Պետրոսյան
Հայագիտական հանդեսների և սփյուռքահայ մա մուլի էջերում մշտապես առանձնանում են պատմական գիտությունների թեկնածու, գրականա գետ, բանասեր, թարգմանիչ, հայագիտության դա սախոս, խմբագիր Վարդան Մատթէոսեանի հոդվածները։ Դրանք աչքի են ընկնում հայ գրականության հայտնի ու մոռացված դեմքերի կենսա գրա կան կնճիռների պարզաբանման հետևողական նախանձախնդրու թյամբ, նրանց գրական վաստակը արժևորելու, անհայտությունից փրկելու ազնիվ մղումով:

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՖԻԼՄԻ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ – 2013-2

Ալա  Ա.  Խառատյան
Հայ մշակույթի գործիչների վերաբերյալ ֆիլմերի շարքում իր տեսակով առանձնանում է Սլավի – Ավիկ Հարությունյանի հեղինակած ֆիլմը2, որն ըստ էության Մաթևոսյան – մտածողի կերպարի մեկնաբա նության յուրօրինակ ձև է: Այստեղ ամենակարևորն ու հետաքրքիրը հենց մտահղացումն է` փաստագրական ֆիլմ մշակութային մեծության մասին ձևաչափով։ Այն արդեն շատ բան է նշանակում` կապված կառուց վածքաբովանդակային շերտերի հետ և բանալի է դրանք մեկնելու համար: ֆիլմի յուրօրինակ ու ամբողջական կառույցում բազմաթիվ տարրերի առկայությունը մի սեմիոսֆերա է ստեղծել: Արդյունքում ունենք բարդ տեքստ, որը կարող ենք անվանել հիպերտեքստ, քանզի վերջինս իր հերթին բաղկացած է մի քանի ինտեքստերից, որոնք կապված են ներքին հարաբերություններով ու ինտերտեքստուալությամբ:

ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ – 2013-2

Հայկ Ա. Համբարձումյան
2012-ին հրատարակված այս ուշագրավ ժողովածուն1 ընդգրկում է վաստակաշատ գրականագետ Ժենյա Քալանթարյանի տար բեր տարիների անդրադարձները մեծ բանաստեղծի ստեղծագործության շրջափուլերին, առան ձին քերթվածներին և գրական հիմնախնդիրներին: Ժո ղո վածուի մեջ ներառված հոդվածները դասավորված են ոչ թե իրենց ստեղծ ման շարակարգությամբ, այլ Եղիշե Չարենցի ստեղ ծա գործու թյուն- ների ժամանակա գրությամբ, ինչն ապահովում է չարենցյ ան ներ քին ժամանակի ընկալման որոշակի ընթացքն ու ամբողջականությունը` ընդգծելով գրականագիտական ուսումնասիրության համար ե լա կե տա յին` գրող-ժամանակ հարաբերությունը:

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2012-4

Ա. Հ.
Երևանում` Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության մեկենասությամբ, հրապարակվել է Նիկողայոս Ադոնցի երկերի Զ հատորը, որն ընդգրկում է ականավոր պատմաբանի հրապարակախոսական ժառանգությունը։ Հատորում զետեղված է 32 միավոր հոդված և նյութ, որոնցից 16-ը լույս է տեսնում առաջին անգամ:

Գեղամ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թթ.), Եր., ԵՊՀ հրատ., 2012 – 2012-3

Արարատ Մ. Հակոբյան
Ընթերցողի սեղանին է պրոֆեսորշ միջազգայնագետ Գ. Պետրոսյանի մենագրությունը, որում ամփոփված է Հայաստանի Հանրապետության և ՌՈւսաստանի հարաբերությունների պատմությունը՝ 1918 փ. մայիսից 1920 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում: ՆԱխապետս մենագրությունը լույս է տեսել հայերեն, սակայն ռուսերենով հրատարակության փաստն արժանի է ավելի մեծ ուշադրության:

Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ. (վրացերեն) – 2012-2

Խաչատուր Ռ. Ստեփանյան
Հայոց ցեղասպանության մասին տարբեր լեզուներով լույս տեսած ուսումնասիրությունների, փաստաթղթերի ու նյութերի ժողովածուների շարքը համալրելու եկավ 2011 թ. վերջերի Թբիլիսիում հրատարակված «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» ժողովածուն, որի տպագրությունը նախաձեռնել է «Արդարության և ժողովրդավարության հայ-եվրոպական դաշնության» Վրաստանի գրասենյակը: