Category Archives: ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՏԱԿԸ – 2020-2

Ներկա դժվարին ժամանակներում, երբ բնականոն կյանքի հիմնաքարերը դանդաղորեն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրեականությանը, ազգի դիմադրողականության ամրապնդման խնդիրը ստիպում է վերհիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նվիրական հերոսների գործերը։

ՍԵՎՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ – 2020-1

Մենք չենք կարողանում գտնել մեր շուրջն ընթացող խորքային տեղաշարժերի գիտական ընկալման բանալիները և Հայաստանի ու հայության համար ձևավորել ապագայապաշտական հայացք ու քաղաքական ռազմավարություն, որովհետև 21-րդ դարին բնորոշ քաղաքակրթական բարդ հեղաբեկումները շարունակում ենք գնահատել 20-րդ դարի գիտական մտածողությամբ։

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ – 2019-4

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի և Սենատի 2019 թ. դեկտեմբերի 12-ի միահամուռ քվեարկությունները ոգևորությանը միախառնված՝ շփոթմունքի տրամադրութուններ են ստեղծել հայ հասարակության ներսում։

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ – 2019-3

Շատերն են նկատել այն իրողությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված փակուղու խորացմանը զուգընթաց մեծանում է աշխարհաքաղաքական լարվածությունը ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի շուրջը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՈՒՄԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ – 2019-2

Հայոց քաղաքական կողմորոշումերի (արևելումերի) մասին մեր հին պատկերացումերը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են Հայաստանի նոր իրողություններին, և չկարողանալով բացատրել դրանց իմաստն ու բովանդակությունը՝ լիովին կորցրել են երկրի ներսում ու նրա շուրջը տեղի ունեցող տեղաշարժերն ըմբռնելու ու բացատրելու ճանաչողական գործառույթները։

Ի՞ՆՉ ԿԱՆԵՐ ՌՈՍՏՈՄԸ – 2019-1

Ներկա տարեսկզբից մեզանում իրար հետևից նշվող հայ գրականության ու մշակույթի երախտավորների հոբելյանները ստվերեցին 19-րդ դարի վերջերի – 20-րդ դարի սկզբների մեր քաղաքական կյանքի հիմական դերակատարներից մեկի՝ Ռոստոմի (Ստեփան Զորյան) մահվան 100-ամյա տարելիցը, և օրեցօր արագացող ժամանակի հևքի մեջ կարծես թե մոռացության մատնեցինք հիշատակն այն պայծառ անհատականության, ով իր անջնջելի հետքն է թողել Հայոց պատմության մեջ։

ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ – 2018-3

Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեր պետության կառավարման շատ քիչ ոլորտներում են նշմարվել լուրջ բարեփոխումների իրականացման մտադրություններ և դրանց համապատասխանող՝ ռազմավարական նպատակների ու առաջնահերթությունների հստակեցման փորձեր։