ՀՈՒՅՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ 1964 ԹՎԱԿԱՆԻՆ – 2018-2 Ռուբեն Հ. Մելքոնյան Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության պատմությունը լի է քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականցված պետական հալածանքի, խտրականության, ունեզրկման, կոտորածների և ցեղասպանությունների օրինակներով: Հատկապես երիտթուրքերի կառավարման տարիներին է՛լ ավելի ցայտուն էր դարձել երկիրը միատարր, այն է՝ թուրք իսլամական դարձնելու մոլուցքը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՍԱԴՐԻՉ-ԴԱՎԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-1922 ԹԹ. – 2018-2 Վանիկ Հ. Վիրաբյան Մեզանում որոշ չափով լուսաբանված է թուրք-մահմեդական գործակալների և լրտեսների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն Հայաստանի խորհրդայնացմանը հաջորդած ժամանակահատվածի մասին մեր հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ:
ԿԱՐԵՆ ՅԵՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ – 2018-1 Աշոտ Ն. Հայրունի Հոդվածի առաջին մասում, որը հրատարակվել է «Վէմ» հանդես նախորդ համարում, լուսաբանվել է հայ ժողովրդի նվիրյալ, մեծ մարդասեր Կարեն Յեպեի գործունեության առաջին շրջանը: Հոդվածի երկրորդ մասում լուսաբանվում է աշխարհամարտի ընթաց քում և դրանից հետո Յեպեի իրականացրած համալիր հայափրկիչ գոր ծունեությունը, որի կենտրոնավայրն արդեն Հալեպն էր:
Ա. ՄԻԿՈՅԱՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ-ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2017-4 Արարատ Մ. Հակոբյան Վերջին շրջանում մեզանում աշխույժ քննարկումների նյութ են դարձել խորհրդային ժամանակաշրջանի հայազգի բոլշևիկ գործիչների՝ Ա. Ամիրյանի, Ս. Կասյանի, Ա. Միկոյանի և մյուսների անունով կոչվող փողոցները, արձանները, հուշատախտակները անվանափոխելու կամ նորերի տեղադրման հարցերը: Հանրային և նույնիսկ իշխանական մակարդակ նե րով բանավեճի պատճառ դարձած նման թեմաներից մեկն էլ խորհրդային ականավոր կուսակցական-պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու հարցն է:
ԿԱՐԵՆ ՅԵՊՊԵԻ ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ – 2017-4 Աշոտ Ն. Հայրունի Չնայած Կարեն Յեպպեի և ավելի քան երեք տասնամյակ անընդմեջ նրա իրականացրած հսկայածավալ աշխատանքների մասին թե՛ եվրոպական և թե՛ հայ իրականության մեջ բազմաթիվ անդրադարձներ են եղել, հրատաrակվել են արժեքավոր գրքեր և այլ ուսումնասիրություններ, այնուհանդերձ այդ մեծ մարդասերի և հայանվեր գործչի բազմաշերտ և բազմախորք գործունեության լուսաբանումը դեռևս կարիք ունի ամբողջացման:
ԿԱՐԵՆ ԵՊՊԵՆ ԵՎ ՀԱԼԵՊԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ – 2017-3 Էդիտա Գ. Գզոյան «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածը, սահմանելով ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ իրականացվող գործողությունների տեսակները, դրանց թվին է դասում նաև «ե. երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը»:
«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ» – 2017-2 Արարատ Մ. Հակոբյան Հայաստանի խորհրդայնացումից և Փետրվարյան ապստամբությունից հետո ՀՅ Դաշնակցությանը վարկաբեկելու և կազմաքանդելու համար ՀԿ(բ)Կ-ն դիմել է հետապնդումների ու հալածանքների տարբեր ձևերի ու եղանակների: Դրանցից մեկն այսպես կոչված «Դաշնակցական տեռորիստների գործ»-ի հորինումն էր 1925 թ. հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած Վաղարշապատի գավառի Ներքին Աղջաղալա (այժմ՝ Ն. Բազմաբերդ) գյուղի գյուղխորհրդի քարտուղար Մանուկ Խուշոյանի սպանությունը քաղաքական ահաբեկչություն որակելու միջոցով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ – 2017-2 Սուսաննա Գ. Հովհաննիսյան Եղեռնի տարիներին մեր գրականության մեծերից ոչ մեկն իր ուսե րին չի վերցրել հայոց վշտի ու հոգսերի այնպիսի բեռ, չի դրսևորել այնքան անձնազոհություն որքան Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։
«ՓԻՐՄԱԼԱՔԻ ԳՈՐԾԸ» (1941-1942 ԹԹ.) – 2017-1 Արտավազդ Գ. Դարբինյան Այս տարի լրանում է ստալինյան բռնաճնշումների բարձրակետը համարվող 1937 թվականի 80-րդ տարին: Այն ժողովրդական հիշողության մեջ մնացել է որպես «եժովշչինայի» սարսափելի տարի, երբ բռնությունները տարածվեցին խորհրդային հասարակության սոցիալական բոլոր խավերի ու շերտերի վրա զանգվածային բնույթ ստացան:
ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՖՐԵԶՆՈՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ (1880-1920-ԱԿԱՆ ԹԹ.) – 2016-4 Հասմիկ Մ. Եսայան Հայտնի է, որ ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում մարդկանց տնտեսական ինքնահաստատումով ու բարեկեցությամբ է պայմանավորված նրանց սոցիալական կարգավիճակի բարձրացումը: Այս օրինաչափությունը, սակայն, շատ հաճախ չի գործում ազգային փոքրամասնությունների համար: