Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԸ – 2019-1

Ալբերտ Ա. Ստեփանյան
Կատարվել է լրջմիտ աշխատանք այս կոթողային գործը արդի հայերենի եզրաբանությամբ ներկայացնելու, մենաբանելու և իմաստավորելու ուղղությամբ: Եվ հաջողությունն աներկա է: Ապագային թողնելով տեքստի լեզվաիմաստային իսկության քննությունը՝ արդ խնդիր ունենք միայն ներկայացնելու «Պաշտպանականի» տեղը և դերը պատմագիտության կերպափոխությունների համածիրում: Զի համոզված ենք, որ հենց դա է վերջինիս տեղայնացման առաջին և անհրաժեշտ պայմանը մի հասարակությունում, որի պատկերացումները գիտակարգի արեւմտյան ըմբռնումների մասին բավական մոտավոր են:

ԱՐԵՎՄՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԻՆ ԵՎ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՔՈՒՄ – 2017-4

Ամփոփում

Ալբերտ Ա. Ստեփանյան

Բանալի բառեր – հելլենիզմ (հունականություն), քրիստոնեական հելլենիզմ, ռետրո-հելլենիզմ, մշակութային հելլենիզմ, սոցիալական բարեփոխում, Արտաշես I, Տրդատ III, Արշակ II, Պապ, Վռամշապուհ, պատմագիտություն, Եղիշե, Մովսես Խորենացի:

Հոդվածը խնդիր ունի հարադրելու հելլենիզմի հիմնարար արդյունքները հայոց միջա վայրում: Ընդսմին, կարևորվում է հիմնախանդրի դիտարկ ման երկու հարթություն՝ քաղաքական և մշակութային: Առաջին հար թությունը խնդիր ունի բացահայտելու հելլենիզմի կեր պա փո խու թյուններն իր բնօրինակի և երկու տարակերպերի հաջորդակա նու թյամբ՝ քրիստոնեական հելլենիզմ և հետհայաց (ռետրո) հելլենիզմ: Դրանք ներկայացնում են հելլենիզմի երկու ալիքները հայոց միջավայրում՝ Ք.ա. III–I և Ք.հ. IV-V դարեր:

Բնօրինակը դիտ արկված է Արտա շես Ա-ի, քրիստոնեականը՝ Տրդատ Գ-ի, հետհայացը Արշակ Բ-ի և Պապի բարենորոգումների լույսի ներքո: Դրանց հիմնարար ընդհանրությունը ենթադրում էր զորեղ և կենտրոնաձիգ իշխանական կառույց՝ ագուցված քարիզմատիկ արքայական իշխանությամբ: Արդի ընկերաբանության դիտանկյունից (Մ. Վեբեր)՝ դա վարչական պատ րիմոնիա էր՝ միտված վերածվելու ավա տատիրության: Ի հակադրություն վերջինիս, հայոց միջավայրում առկա է նաև ավանդական պատրիմոնիան՝ հիմնված տոհմական (կլանային) կառույցների վրա: Զորեղ արքայական իշխանության պարագայում վերջինս կրավորական էր, մինչդեռ թու լաց ման պարագայում՝ դառնում էր հույժ ներունակ: Այս երկու միտումների բախումը հոդվածում քննարկվում են Արշակ Բ-ի և Պապի կառավարման տարիների փորձառությամբ:

Նախարարական ընդդիմությունը մշակել էր իր քաղաքական ծրագիրը, որը բացառում էր զորեղ արքայական իշխանությունը: Լավագույն դեպքում արքան կարող էր լինել «առաջինը ի թիվս հավասարների»:Կար նաև վատ թար տարբերակ, որն ընդհանրապես բացառում էր նրա իշխանությունը: Այս լույսով՝ Վռամշապուհ արքայի կառավարումը ներկայանում է իբրև լավատեսական տարբերակի մարմնավորում, որը խնդիր էր դրել լրացնել իշխանական բացարձակության կորուստը մշակութային արարմամբ: Ի վերջո, սակայն, հաղթանակեց վատթար տարբերակը. հայ նախարարների նախաձեռնությամբ 428 թվականին Տիզբոնում դատ կազմակերպվեց արքա Արտաշես/Արտաշիրի նկատմամբ: Եվ անկեց հայոց Արշակունյաց պետությունը:

Առավել ընդհանրական բնութագրմամբ՝ 4-րդ դարի վերջը – 5-րդ դարի սկիզբը հայոց միջավայրում ներկայանում է նաև իբրև անցում իշխանակենտրոն քաղաքակր թական կա ռույ ցից դեպի մշակութակենտրոնություն: Այն մշակութային հելլենիզմի տա րա կերպն էր և կազմում է հիմնախնդրի մեր լուսաբանման երկրորդ հարթությունը: Տրդատ Գ-ի և Գրիգոր Լուսավորչի անդուլ ջանքերով կյանքի կոչված հայոց Դարձը դարձավ այն խթանը, որը միավորեց Քրիստոնեական վարդապետությունը, հելլենիստական իմաստությունը և հայոց ավանդական մշակույթը: Իսկ Մաշտոցի և Սահակ Պարթևի շնորհիվ գիրը, տեքստը և գիրքը դարձան հայոց համակեցության կարևորագույն բաղադրիչներ:

Հոդվածում քննարկվում է հայոց միջավայրում հելլենիզմի երկու ալիքների ժառանգականության հիմնախնդիրը մշակույթի ամենատարբեր ասպարեզներում՝ քերականություն և ճարտասանություն, իմաստասիրություն և աստվածախոսություն, գրականություն և պատմագրություն: Հատ կապես շեշտադրված է պատմագրությունը՝ նկատի առնելով դրա կարևորագույն դերակատարությունը ազգային ինքնության կայացման և կերպափոխության գործում: Այն դիտարկված է ժանրային-սեմիոտիկ և իմաստային բազմազանու թյուն ների տեսքով՝ պարառելով պատմական պատումն իր կարճ և տևական, տեղական և համ ընդգրկուն, էպիկական և բանական, բնազանցական և թատերային ըմբռնումների համածիրում: Իբրև ասվածի թանձրացումներ ներկայացված են հայոց հելլենիզմի երկու ալիք ների խոշորագույն պատմագրական տեքստերը՝ հեղինակված, մի կողմից, Մետրոդորոս Սկեպսացու և Արտավազդ Բ-ի, մյուս կողմից, Եղիշեի և Մովսես Խորենացու կողմից:

ՔՐԴԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ – 2017-3

Գևորգ Ս. Խուդինյան
Թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը 2010 թ. դեկտեմբերի 22-ին Իմրալի կղզու իր բանտախցից նամակ էր գրել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հայտնելով եվրոպացի իրավապաշտպան ներին, որ ավարտել է իր հինգ հատորանոց պաշտպանական ճառի վերջին հատորը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՔՈՒՄ – 2017-2

Ամփոփում

Ալբերտ Ա. Ստեփանյան

Բանալի բառեր – հելլենիզմ, պատմագիտություն, պրագմատիկ պատմություն, ողբերգական պատմության, Ար մավիրի արձանագրություններ, Արտավազդ Երկրորդ, Մետրոդորոս Սկեպսացի:

Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու բանական անցյալահայեցողության երկու կարևորագույն ժանրերի ձևավորումը և զարգացումը հայոց միջավայ րում: Դրանցից առաջինի՝ պրագմատիկ պատմության հետևորդը Մեթրո դորոս Սկեպսացին էր՝ հելլենիստական նշանավոր իմաստասերն ու ճարտա սանը: Նրա «Գործք Տիգրանի» երկասիրության իմաստային ա տաղձը հոդ վա ծում վերականգնված է իր կյանքի և այլ երկերի հատ ու կտոր հատված ների համադրության ճանապարհով: Ստեղծված պատկերը, հարկավ, հիպոթետիկ է, սակայն՝ արժանահավատության աներկբա պաշարով: Համաձայն դրա՝ ա. հեղինակը հայոց տերությունը դիտարկում էր համաշ խարհային պատմության հետնախորքում, բ. օրինականացնում էր այն հելլենիստական քաղաքական իմաստասիրության արժեբանությամբ՝ ներ կայաց նելով իբրև խաղաղության, արդարության և ազգերի հանուր բարօրության միջավայր, գ. դիտարկում էր այն համաշխարհային տերությունների հեր թագայության համածիրում՝ Ասորեստանի, Մարաստանի, Աքեմենյան Իրա նի և Սելևկյան տերության շարքում: Մեթրոդորոսը չտեսավ հայոց տերության անկումը և Հռոմի բարձրացումը Արևելքում: Չտեսավ նաև այն, որ վերջինս սկսեց իրեն վերագրել այս հերթագայության վերջին կարևոր բաղադրիչի դերակատարությունը:

Ողբերգական պատմության հետևորդը Արտավազդ Բ-ն էր (55 – 34 թթ.), որ ստացել էր հիմնավոր կրթություն և ծա նոթ էր հելլենիստական իմաս տասիրության, ճարտասանության և գեղա գի տության կարևորագույն նվա ճումներին:

Հակառակ Արիստոտելի՝ Պերիպաթետիկների դպրոցում կային մտածող ներ, որոնք դեմ էին պատմության դերի թերագնահատմանը՝ համոզված, որ այն ի զորու է բացահայտելու իրականության բնազանցական խոր քերը: Պատմության թատերայնացումը նրանք դիտարկում էին հենց այս տեսանկյունից: Արտաշատի արքունիքում կազմակերպված հանրահայտ թատերական ներկայացումը հիմք է տալիս մտածելու, որ Հայոց արքան համամիտ էր այս ուղղության կողմնակիցների հետ: Ավելին, մանրակրկիտ քննությունը ցույց է տալիս, որ Կրասսոսի պարթևական արշավանքի մասին պատմող Պլուտարքոսի տեքստը կազմված է ըստ ողբերության կանոնի, և որ դրա հեղինակն ամենայն հավանականությամբ արքան էր: Ի մաս նավորի դրանով կարելի է բացատրել այն առանձնահատուկ վերաբերմունքը, որն ուներ պատմագիրը նրա անձի և երկերի վերաբերյալ:

Պատմության ողբերգական և պրագմատիկ ըմբռնումները միայն դարեր անց, 5-րդ դարում, վերընձյուղվեցին հայոց քրիստոնեական հելլե նիզմի մշակութային միջավայրում: Եվ ասվածի լավագույն դրսևորումը Եղիշեի և Մովսես Խորենացու պատմական երկերն են:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ. – 2016-4

Եղիշեի և Մովսես Խորենացու գրույթների վերիմաստավորման փորձ

Ամփոփում

Բանալի բառեր – Եղիշե, Մովսես Խորենացի, Ոսկեդար, հելլենիստական քրիստոնեություն, զրադաշտականություն, Մեծ ապստամբություն, պատմության էպիքական ընկալում, ողբերգական պատմություն, համադրական պատմություն, հակառակ հեռանկար, պատմագիր, ուսյալ ընթերցող:
Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու Եղիշեի և Մովսես Խորենացու պատ մահամակարգերը համադրական պատմության ժանրի շրջանակներում: Ժանր, որ միտված էր ի մի բերելու պատմության էպիկական և բանական (ռացիոնալիստական) ընկալումները մի նոր՝ բնազանցական (մետաֆիզիկական) համակարգի մեջ: Վերջինս կոչված էր խնդրարկելու անցյալը ոչ այն լույսով, թե «ինչ եղել է», այլ՝ «ինչ կարող էր լինել ըստ անհրաժեշտության և պատահականության»:

Արիստոտելյան «Պոետիկայից» բխող այս մոտեցումը լայն տարածում ուներ հելլենիստական մտավոր միջավայրում: Ներմուծվել էր Մեծ Հայք տակավին Արտավազդ Բ-ի ժամանակ, իսկ հունաբան մտավորականների ջանքերով դարձել պատմության ընկալման հույժ ներունակ հարացույց:

Այս լույսի ներքո Եղիշեի պատմությունը ներկայանում է իբրև մի ծավալուն պատմական ողբերգություն՝ իր հստակ ուրվագծված խաղընթացով՝ սկիզբ, զարգացում և ավարտ-մաքրազերծում (կատարսիս): Այդ ծիրում պատմությունը զարգանում է համակեցական քաոսի սկզբնավորումից (Հազկերտ II-ի բռնությունները և Հայոց պատերազմի սկիզբը) դեպի ծայրահեղ ծավալում-բևեռացում (Ավարայրի ճակատամարտ, հայոց ավագանու և հոգևոր դասի կտտանքներ) և ապա դեպի խաղաղության ու բարեկարգության վերականգնման քայլեր: Հոդվածում ցույց է տրվում, որ պատմության ընկալման նման հարացույցն իր զուգահեռներն ունի նաև զրադաշտական կրոնամիստիկական պատմատեսության մեջ՝ գումեզիշն (չարի և բարու միախառնում), վիզարիշն (չարի և բարու ծայրահեղ բևե ռացում և բախում), ֆրաշակարտ (աստվածային դատ և հավերժական խա ղաղության վերականգնում):

Այլ է Խորենացու պարագան. նա խնդիր ունի իմաստավորելու հայոց պատմության ողջ ընթացքը՝ սկսյալ Ջրհեղեղից և Հայքի հիմնումից մինչև իր օրերի ընկերային քաոսը: Ժամանակի այս երկար տևողությունը Խորենացին նույնպես դիտարկում է պատմահայեցողության երեք զուգահեռ հա րացույցների լույսով՝ էպիկական, բանական և բնազանցական: Էպիկական հարացույցը հանդիսանում է պատմական էոնի տեսքով՝ ներփակ բոլորակ, որ ծավալվում է «քաոսից քաոս» հետընթաց ծավալումով: Բանական հարացույցը հատկանշում է պատմության առաջընթաց շարժումը՝ տոհմական կենցաղից դեպի պետականություն և քրիստոնեական ուխտ Աստծո: Վերջինիս ներհատուկ է մարդակերպություն ըստ կայացման երեք շրջափուլերի՝ մանկություն (մարմնականություն), առնացիություն (հոգեկանություն) և ծերություն (ոգեկանություն): Դրանք համապատաս խանում են Պատմության երեք գրքերին: Բնազանցական հարացույցը խնդիր ունի հարադրելու պատմության այս տարամետ ընկալումները: Համաձայն դրա՝ պատմության ծիրում հույժ կարևոր են խոշոր անհատականություններն իրենց ստեղծագործ եռանդով, գաղափարներով և կամքով: Բազմաչափ անցյալին նրանք հաղորդում են կառուցիկ ալգորիթմ՝ նախանշելով քաոտիկ վիճակների հաղթահարման հարացույցներ: Հայսմ բացահայտվում է պատմագրության կիրառական դիտանկյունը, քանզի անցյալի ուսումնասիրությունը համարվում է նման գիտելիքի իրական աղբյուր: Բնազանցական դիտանկյունից հայոց պատմությունը ներկայանում է իբրև ծնունդի (Հայկ) և վերածնունդների շարք (Վաղարշակ Արշակունի, Արտաշես Վերջին, Տրդատ Մեծ): Այս տրամաբանությունը հուշում է, որ «Ողբում» նկարագրված քաոսը նույնպես հաղթահարելի է մտահոգևոր և կամային համակարգված ճիգերի պարագայում: Որպես նման ըմբռնման արգասիք պետք է նկատել պատ մահոր Պատմությունը, որը, բացի զուտ տեսական-հետազոտական նպա տակից, ունի կիրառական նպատակ՝ տալ ուսյալ ընթերցողին ունակու թյուն կառուցակազմելու պատմության հեռանկարը՝ զերծ քաոտիկ ընդհատումներից և ճգնաժամերից:

Նման մոտեցմամբ՝ Եղիշեի, և Խորենացու պատումները ներկայանում են իբրև գործք արժանափառք՝ հանգույն խոշորագույն այրերի հասարակաշինական նորագործությունների: Առաջինի պարագայում պատմությունն սկսվում է քաոսից և ավարտվում կարգի վերահաստատմամբ: Երկրորդի պարագայում թե՛ քաոսը, թե՛ կարգը հավասարապես ներհատուկ են պատմու թյանը: Նրա ընթացքը շատ առումներով կախված է իր ընտրյալ կրողների ընտրությունից և ստեղծագործ կամքից: Զի մարդն Աստծո պատկերն է:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2016-2

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պատմագիտական մտքի՝ անընդմեջ ճգնաժամային իրավիճակներում հայտնվելուն, որը միշտ հանգեց նում է մտահոգևոր փոխակերպությունների1: Աննալների դպրոցի Երրորդ սերնդի դեպքում այն արգասավորվեց նախ և առաջ «քանակային» և «շա րային» պատմությունների, իսկ ապա (դրան զուգահեռ)՝ «մտա կեցվածք ների», «պատմական մարդաբանության» և «հիշողութենական պատ- մու թյան» մշակմամբ:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2012-1

Մաս առաջին՝ Հետկառուցաբանական հայեցակարգը և պատմության «քանակային» կամ «շարային» ըմբռնումը

Սմբատ Հովհաննիսյան
Աննալների դպրոցի այլացան նոր հեռանկար բացվեց 1968 թվականի «մշակութային արմատական հեղափոխությունից» հետո: Մի բան, որը գնահատվեց իբրեւ «պատմական ջրբաժան», երբ «տվյալ աշխարհ-համակարգի մշակութա-գաղափարական իրողությունները վերջնականորեն փոփխվեցին մի իրադարձությամբ, որն ինքնին համակարգի գործառնության որոշակի երկարատեւ կառուվածքային միտումների բյուրեղացումն էր»:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ – 2011-2

Լյուսիեն  Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը

Սմբատ Խ. Հովհաննիսյան
1929 թվականին Ստրասբուրգում հիմնված «Տարեգրություններ տնտեսական եւ ընկերային պատմության» (“Annales d’histoire economique et sociale”) հանդեսի առաջին իսկ համարի հրապարակմամբ Լյուսիեն Ֆեւրը եւ Մարկ Բլկը տոն տվեցին պատմագիտական նոր ըմբռնումների ձեւավորմանը:

ՖԵՐՆԱՆ ԲՐՈԴԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ – 2011-1

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Ֆրանսիական Աննալների պատմագիտական դպրոցի ձեռքերումների համատեքստում նշանակալի է նրա երկրորդ սերնդի ներդրումը, որի ներկայացուցիչները հայտնի են նաեւ «բրոդելյան սերունդ» անվամբ: Ֆերնան Բրոդելը (1902-1985) ոչ միայն այդ սերնդի խոշորագույն ներկայացուցիչն է, այլեւ 20-րդ դարի երկրորդ կեսի թերեւս ամենաականավոր պատմաբանը: Նրա ազդեցությունը համաշխարհային պատմագիտական մտքի վրա այնքան մեծ է, որ Ս. Քինսերի բնորոշմամբ՝ եթե երբեւէ «Նոբելյան մրցանակ տրվեր պատմագետներին, ապա դա անվերապահորեն կպատկաներ Ֆ. Բրոդելին»: