Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1920-1922 ԹԹ. «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ – 2022-4

ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակի առթիվ

Արարատ Մ. Հակոբյան

2022 թ. դեկտեմբերի 30-ին լրանում է ԽՍՀՄ կազմավորման
100-ամյակը, որն այդ իրադարձությանը մինչ օրս տրված տարբեր և
հաճախ իրարամերժ գնահատականների ու արժևորումների ամփոփման պահն է: Այս համատեքստում կարևոր է հանգուցալուծել
մեզանում շարունակվող բանավեճը Հայաստանի անկախության
կորստյան ժամկետների շուրջ։ Խորհրդային և անգամ հետխորհրդային հայ պատմագրության մեջ պահպանվում է այն համոզումը, որ
Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո՝ մինչև 1922
թ. դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ կազմի մեջ մտնելը, Հայաստանն անկախ երկիր է եղել։ 

 

 

 

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ-20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2022-4

Մաս երկրորդ։ ՀՅԴ եվրոպական քարոզչությունը և «Pro Arménia»-ի ծնունդը

Գևորգ Ս. Խուդինյան

1895 թ. մայիսի 11-ին մեծ տերությունների ընդունած բարենորոգումների ծրագրի արթնացրած հույսերի ու դրանց հաջորդած 1895-1896 թթ. դաժան կոտորածների առաջ բերած հուսալքության մթնոլորտում ՀՅ Դաշնակցության Կովկասի, Ռուսաստանի ու Պարսկաստանի մարմինների 1896 և 1897 թթ., այսպես կոչված, տարեկան ընդհանուր ժողովներում
աստիճանաբար ուրվագծվեց, իսկ փոքր-ինչ ուշ՝ 1898 թ. գարնանը տեղի ունեցած երկրորդ ընդհանուր ժողովում վերջնականապես ձևակերպվեց ՀՅԴ եվրոպական քարոզչության
քաղաքական ծրագիրը։ Դրա իրականացման գործիքակազմի ընտրության խնդիրը սկզբում դիտարկվում էր «Դրոշակի» խմբագրությունն ընդարձակելու և այն «Դաշնակցութեան արտասահմանեան ներկայացուցիչ-բիւրօ»-ն դարձնելու սահմանափակ առաջադրանքի տիրույթում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1888-1915 ԹԹ.) – 2022-3

Աշոտ Ա. Մելքոնյան

19-րդ դ. վերջին տասնամյակներին Օսմանյան կայսրության դժնդակ տիրապետության տակ գտնվող արևմտահայության վիճակի հետագա վատթարացման և Հայկական հարցի միջազգայնացման պայմաններում նոր թափ է ստանում հայ ազգային-ազատագրական պայքարը։ 1870-1880-ական թթ. ինչպես Արևելյան Հայաստանում և Ռուսական կայսրության այլ տարածքներում, այնպես էլ օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ ազատագրական կազմակերպություններ ու խմբակներ, որոնք պայքար են ծավալում հայ ժողովրդի ազատա[1]գրության համար։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԱՆՁԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ – 2022-3

Ք. ա. 68 թ. Արածանիի ճակատամարտում Հայաստանի հաղթանակի 2080-ամյակի առթիվ

Ռուբեն Լ. Մանասերյան

Պատմական մեծ անհատի գործունեության ուսումնասիրությունն ու գնահատումը մեծապես նպաստում են ժողովրդի (էթնոսի) պատմական գիտակցության ձևավորմանը, ինչը լեզվամշակութային ու հոգևոր-կրոնական արժեհամակարգերի հետ կազմում է նրա ազգային ինքնագիտակցությունը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ  ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2022-2

Մաս առաջին: Կուսակցությունների ձևավորման գործընթացն Արևելյան Եվրոպայում ու Առաջավոր Ասիայում 1880-1890ական թթ.

Գևորգ Ս. Խուդինյան

Ռուսական զորքերի՝ Ուկրաինա մուտք գործելու հետևանքով անկասելիորեն ծավալվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունքում բացվում ու ընդլայնվում է ժամանակին Ռուսաստանյան, Օսմանյան ու Ավստրոհունգարական կայսրությունների արանքում սեղմված Արևելյան Եվրոպա կոչվող տարածաշրջանը, որի սահմանները խորհրդային տարիներին հասնում էին ԽՍՀՄ-ի, իսկ հետխորհրդային շրջանում՝ Ռուսաստանի արևմտյան սահմանագծին, մինչդեռ Եվրոպայի աշխարհագրական բնագիծը Ուրալյան լեռնաշղթան է, իսկ քաղաքակրթականը՝ հեռավորարևելյան Վլադիվոստոկը։

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԱՍՏՎԱԾ – 2022-1

Արքայական սուվերենության գաղափարաբանական հիմունքները Բագրատունյաց Հայաստանում

Ռուբեն Լ. Մանասերյան
Հռոմեական կայսրերը՝ Օգոստոսից մինչև Դիոկղետիանոս (մ.թ.ա. I դ. վերջերից – մ.թ. III դ. վերջ), իրենք էին թագադրում Հայաստանի արքաներին՝ դրանով իսկ յուրացնելով թագավորական արժանավորությունը շնորհող աստծո գործառույթը1։ Հռոմեական կայսրության գերակայությունը հայոց թագավորության նկատմամբ ուներ հեթանոսական կրոնագաղափարաբանական հիմքեր: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով՝ Տրդատ III-ը մերժեց հռոմեական հեթանոս կայսեր աստվածայնությունը, հայոց արքայի հետ հարաբերություններում գերագույն կարգադիր ատյանի դերում հանդես գալու նրա հավակնությունները2։ Դրանով Հայաստանում վերականգնվեցին թագավորական իշխանության աստվածակարգ բնույթը և սուվերենությունը (ինքնիշխանությունը)3: Ուստի IV դարի կեսին, Ներսես Մեծի հայտարարությամբ, արքան բնիկ տեր էր՝ տրված Աստծուց, նրա կողմից ստեղծված։

ՎԻՊԱԿԱՆ ՀԱՅԿԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2022-1

Սարգիս Գ. Պետրոսեան
Հայկ Նահապետի վիպական կերպարը քաջ հայտնի է Մովսես Խորենացու, Անանուն պատմիչի (Սեբեոս), մասամբ նաև հետագա մատենագիրների և բանահավաքների գրառումներից։ Այդուհանդերձ, հայագետների հատուկ ուշադրությանը գրեթե չեն արժանացել հայախոս էթնոսի կյանքում այդ կերպարի նախատիպ պատմական (իրական, անձնավորյալ) Հայկի իրականացրած բարեփոխումները և հայոց պետականության, հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, հայոց հնագույն միասնականպաշտամունքի ձևավորման գործում դրանց ունեցած կարևոր դերը։ 

ԱՄՆ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԸ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ – 2021-4

Արմենուհի Վ․ Ղամբարյան
Առաջին աշխարհամարտում Անտանտի երկրների հաղթանակը մեծ հույսեր ներշնչեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հանրապետության ղեկավարներն ակնկալում էին պատերազմից հետո օգտվել լիիրավ դաշնակցի կարգավիճակից և հասնել բաղձալի արդարությանը՝ հայկական հողերի ազատագրմանն ու միացյալ և անկախ Հայաստանի ստեղծմանը։

ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ – 2021-3

«Հյուսիս-հարավ» հակադրամիասնական հասկացությունների լույսի ներքո 

Սարգիս Գ. Պետրոսյան
Նախնադարյան մարդու միտքն առասպելաբանության ոլորտ մղած հակադրամիասնությունների երկանդամ համակարգին բնորոշ էր զույգ ընկալված իրերի և երևույթների մեջ որևէ հատկանիշի առկայության կամ բացակայության շեշտումը:

ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ – 2021-2

Վարդան Ա. Ալեքսանյան

9-րդ դարում «երկրորդ շնչառություն» ստացած Բյուզանդական կայս- րությունը Հայաստանի նվաճման վաղեմի ծրագիրը վերստին ներառում է իր քաղաքական օրակարգ: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության իրականացման գործում մեծ դերակատարում ուներ կայսերակնացված եկեղեցին՝ որպես ազդեցիկ հոգևոր ինստիտուտ: Կայսրությունը խաղարկում է հայ և հույն եկեղեցիների միության ավանդական խաղա- քարտը, որով էլ Զաքարիա կաթողիկոսի աթոռակալության (855-876) շրջանում դրվում է հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտության նոր շրջափուլի սկիզբը: Դրա բովանդակությունը գերազանցապես արտացոլված է հոգևոր առաջնորդների դավանաբանական թղթակցություններում: