Monthly Archives: Սեպտեմբերի 2013

ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԼԵՀԱՑԻՆ ԵՎ ՆՐԱ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ – 2013-3

Արսեն Է. Հարությունյան
17-րդ դարի հայոց հոգևոր ու մշակութային կյանքում մեծ է նշանավոր հոգևորական, աստվածաբան, թարգմանիչ, բանասեր ու փիլիսոփա Ստեփանոս վարդապետ Լեհացուդերը: Ծնվե ով Լվովում` նա 1630-ական թթ. տեղափոխվել է Վաղարշապատ, ձեռ նա դրվել վարդապետ և իր կյանքը նվիրել հայ եկեղեցուն՝ Ս. Էջմիածնում ու մերձակա վանքերում ծավալելով կրոնագիտական բուռն գործունեություն: Ասվածի «լուռ վկան» է նրա տապանաքարը, որը գտնվում է Ս. Հռիփսիմե վանքի միաբանական գերեզմանոցում:

«ՀԱՒԱՏՈՅ ՄԱՆԿՈՒՆՔ»-Ը ԵՎ «ԿԱՏԱՐԵԱԼ ՓԻԼԻՍՈՓԱ»-Ն ԸՍՏ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ – 2013-3

Արմինե Մ. Մելքոնյան
Հայ միջնադարյան մատենագրության ամենախորհրդավոր և հետաքրքրական կերպարներից մեկի` Ալեքսանդրյան նորպլատոնական դպրոցի ներկայացուցիչ Դավիթ Անհաղթի ապրած ժամանակի, անձնավորության և գրական ժառանգության հարցի շուրջ դեռևս չկա միասնական տեսակետ:

ԱԶԳԱՅԻՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2013-3

Պետրոս Հ. Դեմիրճյան
Տիրան Չրաքյանը (Ինտրա) հայ գրականության ամենաինքնատիպ, միևնույն ժամանակ ամենաառեղծվածային դեմքերից մեկն է, ում կյանքն ու ստեղծագործությունը արժանացել են հակասական, նույնիսկ ծայրահեղ գնահատականների: Հատկապես նրա «Ներաշխարհ» խոհա իմաստասիրական երկն ու քերթվածների «Նոճաստան» ժողովածուն բարձր են գնահատել այնպիսի գրական մեծություններ, ինչպիսիք են Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը և այլք, բայց քիչ չեն եղել նաև Ինտրային քարկոծողներն ու մերժողները: Նույնիսկ լրջմիտ քննադատողներից ոմանք գրողին հաճախ մեղադրել են ազգային խնդիրներին անհաղորդ լինելու, վերացական ու կեղծ արժեքներ դավանելու մեջ: Մինչդեռ ամբողջական ծանոթությունը Ինտրայի բազմաբնույթ գրական գործերին ոչ միայն հերքում է այդ տեսակետը, այլև հնարավորություն է տալիս վեր հանելու գրողի ստեղծագործական մտածողության ազգային հենքը:

ՎՐԵԺԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԷԼԻԶԱԲԵԹՅԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ «ՀԱՄԼԵՏ»-Ը – 2013-3

Արամ Ս. Թոփչյան
Վերածննդի դարաշրջանին բնորոշ իրողություն էր հա սարակա կան կյանքում ու մշակույթում անտիկ և քրիստոնեական գաղափարների, պատկերացումն երի ու արժեքների համատեղ առկայությունը, ավելի ճիշտ՝ հակադրամիասնությունը: 

ՎԻՐՔԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՑՈՒՄԸ – 2013-3

Հայկական դարձերես

Համլետ Կ. Դավթյան
Հայագիտության մեջ իր հաստատուն տեղն ունի այն պատմական ճշմարտությունը, որ քրիստոնեությունը Վիրք մուտք է գործել Մեծ Հայքի ճանապարհով1: Հայ և Վրաց սկզբնական եկեղեցիների ծագումն աբանական նույնությունը մինչև XX դարի 20-ականներն անվերապահորեն ընդունված էր նաև վրաց գիտնականների կողմից:

ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2013-3

Խ. Աբովեանի ռոմանտիզմի եւ 19-րդ դարի գրական շարժումների հետագծով

Սուրէն Դ. Դանիէլեան
Հայ նոր և նորագոյն գրականութիւնն ունի մեկնութեան իր յայտնի շրջանները, որոնք ներկայացնում են գեղարուեստական մտածողութեան և գրական շարժումների ներհակ, հակասական, յաճախ նաև խճճուած իմացական անցումներ ու զարգացման նոր փուլեր:

ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ԻՐ ՀԵՐՈՍՆԵՐԸ – 2013-3

Յուրաքանչյուր սերունդ նախապատրաստում է իրեն բնորոշ հերսների ծնունդը և գիտակցում ու արժեւորում է նրանց գործողությունների այն հանրագումարը, որոնք դիտվում են իբրեւ հերոսության եւ հերոսականության դրսեւորումներ: