Monthly Archives: Հունիսի 2019

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏՈՒՐՔԻ» ԳԱՂԱՓԱՐԻ ԾԱԳՈՒՄԸ – 2019-2

Եվ նրա գործադրման փորձերը Առաջին Հանրապետության շրջանում

Նարինե Մ. Նուշերվանյան
Առաջին աշխարհամարտից հետո հայության ողջ մնացած հատվածը ցրված էր աշխարհով մեկ, ուստի Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետության կայացման գործում իրենց գերակա խնդիր համարեցին գաղթավայրների հետ հարաբերությունների զարգացումը եւ նրանց աջակցությունն ապահովելը:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ.ապրիլի 26-ը
Տետր 2։ 1915 թ. հունվարի 1-ից մինչև 1915 թ. մայիսի 12-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի հուշերի երկրորդ տետրում ներկայացված են 1915 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 12-ը Ադրբեջա նական ջոկատի վարած մար տա կան գործողությունները՝ Պարսկաստան ներխուժած թուրքական զորքերի դեմ:

Հենրիկ Էդոյան, Լույսը ձախ կողմից – 2019-2

Սուրեն Ս. Աբրահամյան
Հենրիկ Էդոյանն իր վերջին՝ «Լույսը ձախ կողմից» ժողովածուի (2018) «Կեսօրն անկարեկից» բանաստեղծության տողում ասում է. «Հիմա ես կարդում եմ այն գիրքը, որ գուցէ // ոչ ոք դեռ չի գրել (եւ ոչ ոք չի գրելու»:

ՀԱՄԱՏԵՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ – 2019-2

«Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» թեմայով

Մարիետա Ա. Թելունց
Հայ Յեղափոխական Դաշնակցության և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ 2019 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրա պետության Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Միացյալ Հայաստանի անկախության 1919 թ. մայիսի 28-ի ակտը. պատմություն և արդիականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որը նվիրված էր Միացյալ Հայաստանի անկախության հայտարարման 100-ամյակին:

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2019-2

Ադրբեջանում 1980-ականների վերջերին- 1990-ականների սկզբներին տեղի ունեցած հայկական ջարդերին

Նարեկ Ա. Մկրտչյան, Գևորգ Ա. Ճաղարյան
1980-ականների վերջերին Ադրբեջանի հայահալած քաղաքականությունը հանգեցրեց Սումգայիթի (27-29-ը փետրվարի, 1988 թ.), Կիրովաբադի (2127-ը նոյեմբերի, 1988 թ.) և Բաքվի (12-19-ը հունվարի, 1990 թ.) հայկական ջարդերին, որոնց դաժանության ու վայրագության նախադեպը 1915 թ. Հայոց ցեղասպանությունն էր։

ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԱՐՔԱ ԹՈՒԿՈՒԼԹԻ-ՆԻՆՈՒՐՏԱ I-Ի (Ք.Ա.1243-1207 ԹԹ.) ԱՐՇԱՎԱՆՔԸ ԿՈՒՏԻ, ՇՈՒԲԱՐԻ ԵՎ ՆԱԻՐԻ – 2019-2

Արտակ Ս. Սարգսյան
Իր գահակալության առաջին տարում Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրտա I-ի- կուտիների, շուբարեցիների եւ Նաիրի երկրներ կատարած արշավանքի երթուղին դեռեւս ամբողջապէս հստակեցված չէ:

ՄԱԴԱԳԱՍԿԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՈՒԹ ՍՏԵՂԾԵԼՈՒ 1925-1926 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ – 2019-2

Եվ հրեական հարցի լուծման 1940-ական թթ. «Մադագասկարյան նախագիծը».  համեմատական քննություն

Էդիտա Գ. Գզոյան
Ազգերի լիգայն կարեւոր դերակատարություն ունեցավ հայ գաղթականներին վերաբնակեցնելու եւ հայկական Սփյուռքի ձեւավորման գործում: 1925-ի1926 թթ. նրա նախաձեռնություններից մեկը հայ գաղթականներին Մադագասկարում բնակեցնելու ծրագիրն էր, որը նախատեված էր որպես այլընտրանք՝ Խորհրդային Հայաստանում հայերի բնակեցման այսպես կոչված՝ Երեւանյան ծրագրին:

«ԹԱՏՐՈՆ. ԲԱՐԵԿԱՄ ՄԱՆԿԱՆՑ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՆԿԱՐՆԵՐԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԵՆՔԸ – 2019-2

Արման Ա. Մակարյան
19-րդ դարում նկարազարդումը դարձավ գրքերի եւ ամսագրերի անբաժանելի մասը: Լոնդոնը այս բնույթի հրատարակչության կենտրոն էր: Աշխարհի խոշոր քաղաքների գրախանութներում վաճառվում էին զանազան փորագրություններով, նկարներով, աշխարհագրական քարտեզներով մեծածավալ գրքեր:

ՍԻՍԻԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐՁԱՆԱԳԻՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ – 2019-2

Արսեն Է. Հարությունյան
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Հայաստանի պատմության թանգա րանի մասնաճյուղ: 1993 թ. ստացել է ինքնու րույն թան գա րանի կարգավիճակ՝ կրելով անվանի պատմաբան Նիկողայոս Ադոնցի անունը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-2

Հայոց ինքնության լուսավորական հարացույցում

Նանե Ս. Մովսիսյան
Հայոց ինքնության լուսավորական հարացույցի կառուցարկման կարևորագույն գործիքներից էր պատմական անցյալի վերաիմաստավորումը. անցյալ, որը և՛ մինչլուսավորական, և՛ լուսավորական ինքնության հիմքն էր: