Author Archives: SimonVratsian

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՆԵՆՏ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ — 2019-4

Ըստ Հովհ. Թումանյանի հրապարակախոսության

Սերգեյ Ա. Աղաջանյան
Հովհ. Թումանյանի կյանքին, ստեղծագործությանն ու հրապարակախոսությանն առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ գրականության պակաս կարծես թե չկա: Բայց այդ ամենին յուրաքանչյուր անդրադարձ մեզ համոզում է, որ նրա վաստակի մեջ դեռ շատ բան ունենք նորովի ճանաչելու և գնահատելու: Նա հիրավի անսպառ մեծություն է, ով կյանք մտնող յուրաքանչյուր նոր սերնդի կենսական հանգամանքներում վերահաստատում է իր արդիականությունը և արտաժամանակային լինելու պարադոքսը: Ահա թե ինչու են Հովհ. Թումանյանի վաստակին նորովի անդրադարձներն իմաստավորված և միշտ անհրաժեշտ:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄԻ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐԸ — 2019-4

Հասարակական-տնտեսական ֆորմացիաների  մարքսյան տեսության քննադատություն

Հովսեփ  Ի. Աղաջանյան
Ականավոր տնտեսագետ Մ. Բլաուգը, վերլուծելով Կ. Մարքսի տնտեսագիտական ուսմունքը, գրում է. «Մարքսը գերագնահատվել է, վերանայվել, հերքվել, նրան թաղել են հազարավոր անգամներ, բայց նա ամեն անգամ դիմադրել է, երբ փորձել են նրան ուղարկել մտավոր անցյալի գիրկը… Ոչ ոք ներկայումս չի պայքարում Ադամ Սմիթի կամ Ռիկարդոյի համար, բայց դեռևս բարձրանում է ոմանց արյան ճնշումը, հենց որ Մարքսը դառնում է ուսումնասիրության առարկա»:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԸ ԵՎ «ՆԵՄԵՍԻՍ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ — 2019-4

Հատուկ գործի մասին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամյակի առթիվ

Գոհար Վ. Խանումյան
1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի — 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրանում է այս տարի:

Նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ՝ խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, ովքեր տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որը մեր հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:

 

ՏՈՒՆ/ԸՆՏԱՆԻՔԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ — 2019-4

Ալբերտ Ա. Ստեփանյան

Հոդվածը խնդիր ունի հետազոտելու ընկերային կառույցի հիմնարար բաղադրիչի՝ տուն/ընտանիքի կերպափոխությունները հընթացս հայոց պատմության երկար տևողության: Տևողություն, որը կազմում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» իմաստային հենքը: Այս հոլովույթում ընտանիքը դիտարկվում է հայոց ազգային ինքնության երեք հարացույցների համածիրում՝ տոհմիկ կառույց, քաղաքական ազգ և ուխտ Աստծոյ: Հայոց սովորութային իրավունքի, հելլենիստական իմաստասիրության, զրադաշտական և աստվածաշնչյան իրավական ըմբռնումների լույսի ներքո բացահայտվում է ընտանիքի ներքին կառույցի, ունեցվածքային և բարոյական հարաբերությունների համալիրը: Բազմամուսնություն և մենամուսնություն, լիարժեք և պայմանական ամուսնություններ՝ ահա այն չափույթները, որոնցով լուսաբանվում է հիմնախնդիրը: Հարդյունս բացահայտվում է ներընտանեկան հարաբերությունների այն բազմազանությունը, որը պարառում է ընկերային համակեցության այս հիմնարար միավորի սովորութային, ծիսական, բարոյական և իրավական հիմքերը: Դրանց հարմոնիկ համադրությունը միտված է ապահովելու նրա կայունությունն ու շարունակականությունը հընթացս հարափոփոխ ժամանակի:

Առանձնակի սևեռումի առարկա է ընտանիք-հանրույթ-պետություն հարաբերությունների ուսումնասիրությունը: Դա հնարավորություն է ընձեռում նորովի լուսաբանելու հայոց պատմության բազում դրվագներ, որոնք ցայժմ դիտարկվել են սոսկ առօրեական-նկարագրական կերպավորմամբ: Ասվածի լույսով ուրվագծվում է պատմության մի կայուն ալգորիթմ, որը ներկայացնում է Տուն Հայոցի կերպափոխությունները՝ սկսյալ տան և հայրենիքի նույնությունից (Հայկ և հայկյաններ) մինչև տան և Աստծո կամքի համադրելիության հեռանկարը (քրիստոնեական ըմբռնում):

Ուրույն դիտանկյուն է ներկայացնում արքայական ընտանիքը: Հիշենք, մինչ 4-րդ դարի արյունահեղ ընդհարումները վերջինս ընկալվում էր իբրև ընտանիքի ընդհանրական հարացույց, որի կարգաբերվածությամբ և բարոյական պատկերով շատ առումներով պայմանավորված էին Մեծ Հայքի անդորրը և բարեկեցությունը: Այս դրույթը հոդվածում ներկայացված է ականավոր գահակիրների օրինակով՝ Արտաշես Ա, Տրդատ Մեծ: Դիտարկված է նաև հակավիճակը, երբ արքայական ընտանիքում տիրող քաոսը հանգեցնում է Մեծ Հայքի թուլացմանն ու անկմանը: Այդ վիճակը դիտարկված է Արշակ Բ-ի ընտանիքի օրինակով:

ՀԱՍԿԱՑԱԿԱՆ ԴԱՇՏ ԵՎ ԱԶԴՈԼՈՐՏ — 2019-4

Դավիթ Վ. Գյուլզատյան (Վանաձոր)
Լեզվական նշանը՝ ազդարարվում, և լեզուն ամեն անգամ վերարթնանում է մեր մեջ տակավին ներքին խոսքով որոշարկելի նշանակման պահից։ Նշանակումն ազդանշան է։ Ազդանշան է նշանի գոյությա՜ն, համակ նշանայնությա՜ն, նշանոլորտի սահմանակազմությա՜ն։

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՍԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ — 2019-4

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի և Սենատի 2019 թ. դեկտեմբերի 12-ի միահամուռ քվեարկությունները ոգևորությանը միախառնված՝ շփոթմունքի տրամադրութուններ են ստեղծել հայ հասարակության ներսում։

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԳԻՏԱՃՅՈՒՂ — 2019-3

Ձևավորման և զարգացման պատմությունը

Սուրեն Ա. Մանուկյան
Ցեղասպանագիտությունը ուսումնասիրում է ցեղասպանության և որոշ այլ զանգվածային սպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը միջառարկայական, կարելի է ասել նաև` բազմաառարկայական հետազոտությունների միջոցով, որովհետև նեղ ակադեմիական առումով սա նոր գիտաճյուղ է, որը գտնվում է միաժամանակ մի քանի գիտությունների հետաքրքրությունների տիրույթում:

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԴՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ — 2019-3

Շատերն են նկատել այն իրողությունը, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված փակուղու խորացմանը զուգընթաց մեծանում է աշխարհաքաղաքական լարվածությունը ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի շուրջը։

ԼՂՀ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՄԵԿՆԱԿԵՏ  ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ — 2019-3

Տարոն Վ. Հակոբյան (Ստեփանակերտ)
Չնայած ԽՍՀՄ-ի գոյության 70-տարիների ընթացքում գործադրված բռնություններին ու հալածանքներինª արցախահայությունը երբեք չի դադարեցրել Մայր Հայաստանին միանալու իր համառ պայքարը։ Միութենական հանրապետության կարգավիճակ ունեցող Խորհրդային Հայաստանի և նրանից արհեստականորեն տարանջատված ու Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մերձեցման ու վերամիավորման քաղաքական ձգտումները Միացյալ Հայաստանի համար պայքարի յուրօրինակ դրսևորումն էին՝ ԽՍՀՄ բռնատիրական վարչակարգի պայմաններում։

ՄԻԱՑՅԱԼ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ՝ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1917−1920 թթ.) — 2019-3

Լիլիթ Հր. Հովհաննիսյան
1917-1920 թթ. հայոց պատմության ուսումնասիրության տեսանկյունից առաջնակարգ նշանակություն ունեն ԱՄՆ Պետական դեպարտամենտի փաստաթղթերը, որոնք լույս են սփռում Ռուսաստանից Անդրկովկասի անջատման ու տարածաշրջանի ժողովուրդների անկախության, Արևմտյան Հայաստանի ազատագրության և Հայաստանի Հանրապետությանը միավորելու, Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի սահմանների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնիª նոյեմբերի 22-ի Իրավարար վճռի ընդունման, տարագիր հայերի հայրենադարձության կազմակերպման և այլ հիմնահարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրան դաշնակից Անտանտի պետությունների պաշտոնական դիրքորոշումների վրա: