Author Archives: SimonVratsian

ԴԱՎԻԹ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ – 2023-3

Համլետ Կ. Դավթյան

Դավիթ անունը ոչ այնքան առասպելական է (Աստվածաշունչ, էպոս), որքան առեղծվածային: Իրականում մենք չգիտենք ո՛չ նրա իմաստը, ո՛չ էլ ճիշտ ստուգաբանությունը: Տարածված է այն տեսակետը` իբր մեր Դավիթ-ը հրեական Դավիդ անվան փոքր-ինչ հնչյունափոխված ձևն է, որը թարգմանաբար նշանակում է «սիրելի, սիրեցյալ»:

ԷԲԼԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՔՔԱԴԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԻ ԵՎ ԻՐ ԵՐԿՈՒ ՏՈՀՄԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ – 2023-3

Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)

Որքան էլ ուսումնասիրվել են Հայկ Նահապետի վիպական կերպարը և պատմական Հայկի վերաբերյալ եղած տեղեկությունները, այդուհանդերձ բացեր դեռևս կան։ Շատ հետազոտողներ անտեսել են Ասորիքի Էբլա քաղաք-պետության (մ.թ.ա. III հազ. երրորդ քռորդ) սեպագիր՝ հիմնականում տնտեսական-գործարքային բնույթի կարճ արձանագրությունները։ Այնինչ դրանք վերաբերում են ոչ միայն Հայկ աստծուն և պատմական Հայկին, այլև հայ ժողովրդի կազմավորման օրրան Արմի երկրին և նրա երկու տոհմապետերին

ՍԻՐԱՄԱՐԳԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2023-3

Աշխեն Դ. Ենոքյան

Հայկական զարդատարրերի ծագումն ու զարգացումը խոր արմատներ ունեն։ Դրանց վաղագույն օրինակները տեսնում ենք դեռևս հինարևելյան ժողովուրդների մշակույթում: Հետագայում քրիստոնեական արվեստ ներմուծված զարդատարրերից շատերը վերափոխվեցին և վերաիմաստավորվեցին նոր կրոնի պահանջներին համապատասխան։ Այդ շարքում հատկանշելի է սիրամարգին ներկայացնող զարդատարրը, որը բազում խորհրդանշական իմաստներով իր արտացոլումն է գտել քրիստոնեական, այդ թվում նաև՝ հայ արվեստի մի շարք բնագավառներում։

8-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԻՄԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ – 2023-3

Աշոտ Գ. Մանուչարյան

Հայկական վիմական արձանագրությունների աղբյուրագիտական բացառիկ արժեքի մասին խոսել ենք բազմիցս։ Ընդգծվել է ժամանակի դրոշմը կրող վիմագրերի կարևորությունը ոչ միայն հայագիտության, այլև ընդհանրապես հայերի և Հայաստանի հետ որևէ առնչություն ունեցած այլազգիների պատմության ուսումնասիրության համար: Բազմասփյուռ վիմագրերի շնորհիվ կատարվում են ցարդ անհայտ իրողությունների բացահայտումներ, պատմագիտական շտկումներ, ճշգրտումներ ու լրացումներ: Այսպես՝ հույժ կարևոր է Գաբեղյանք պատմական գավառի Նախիջևան գյուղում գտնվող Արտավազդ Կամսարականի տապանաքարի արձանագրությունը, որով ամբողջությամբ լրացվում է 8-րդ դարի հայոց իշխանների շարքը:

ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԵՐԿԱՏՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ – 2023-3

(ցեղակից լեզուների հետ առնչությունների համատեքստում)

Վազգեն Գ. Համբարձումյան

Իրականության երկատումային առանձնացումը (դիխոտոմիկ դիստրիբուցիա)՝ իբրև մտածողության ձև, հատուկ է եղել նաև հնդեվրոպական նախալեզուն կրող ժողովուրդներին, որի՝ տարբեր բնույթի արտացոլումներ հայտնի են ցեղակից լեզուների վիպական (առասպելական-բանաստեղծական) հատվածներում: Սույն հոդվածում կանդրադառնանք նման արտացոլումներից մեկին, հատկապես՝ այդ բնագավառում կուտակված նոր տվյալների համադրմամբ, առանձին դեպքերում՝ նաև անհրաժեշտ վերանայումներով, ուստի հարկ ենք համարում սկսել փոքր-ինչ հեռվից:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԱՆՈՒՆՆԵՐԸ – 2023-3

Դավիթ Ս. Գյուրջինյան

V դարում՝ մաշտոցյան գրերի գյուտից հետո, սկիզբ է դրվել հայոց գրավոր մշակույթին: V դարի հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության մեջ գործածված է հարուստ և բազմազան բառապաշար, որի միջոցով արտահայտվում են այդ ժամանակաշրջանի Հայաստանի և հարակից երկրների պետական և հասարակական կառուցվածքի, վարչատարածքային բաժանման, հարևան ժողովուրդների հետ Հայաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական և այլ հարաբերությունների, տնտեսական գործունեության, կրոնաեկեղեցական կյանքի, ինչպես նաև գիտության, մշակույթի տարբեր բնագավառների այլազան իրողություններ:

ՐԱՖՖՈՒ ԳՐԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ – 2023-3

Աշոտ Ն. Հայրունի

Արևելահայոց գրական կյանքում Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի և «Հյուսիսափայլի» առաջադեմ հայացքների պահպանման ու զարգացման գործի հիմնական ծանրությունը 1870-1880-ական թվականներին իր ուսերին է կրել Րաֆֆին:

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱՆԱՆԻԱ ՄՈԿԱՑՈՒ ՕՐՈՔ (943-965) – 2023-3

Վարդան Ա. Ալեքսանյան

Աբաս Բագրատունու (929-953) գահակալության երկրորդ շրջանում՝ 943 թվականից հետո, Բագրատունիները հետզհետե զորեղանում են՝ ձեռնամուխ լինելով Անիի կենտրոնական թագավորությանը հայկական իշխանությունների միավորմանը, որում առանցքային դեր էր վերապահված հայոց եկեղեցուն:

ՌԻՉԸՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (ՆՈՅԵՄԲԵՐ 9, 1932 – ՅՈՒԼԻՍ 9, 2023) – 2023-3

Յարգանքի տուրք եւ փորձ՝ ուրուագրելու նրա կեանքն ու գործը (անգլերեն)

Ռուբինա Բ. Փիրումեան (Լոս Անջելես)

Մահը անսպասելի էր եւ առիթ՝ գովեստի ու ափսոսանքի խօսքերի յորձանուտի, որ ողողեց համացանցը: Ռիչըրդ Յովհաննիսեանը արժանի էր այդ անկեղծ դրուատանքին եւ աւելին։ Այս յօդուածի նեղ սահմաններում փորձ է արւում վեր հանելու նրա բեղմնաւոր գործունէութեան անպարագրելի արգասիքը ակադեմական կեանքում եւ հասարակական, քաղաքական ասպարէզներում։

ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2023-3

Իրար հաջորդող ողբերգական իրադարձությունները մեզ ստիպում են կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա՝ անտեսելով գլոբալ քաղաքականության հիմնական թրենդի հստակեցման փաստը,
որը տարածաշրջանի կտրվածքով մեծ առաքելություն է դնում մեր տառապած ուսերին: