Category Archives: ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2020-2

Մաս առաջին։ Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցին և նրա արձանագրությունները 

Մայքլ Ե. Սթոուն (Երուսաղեմ)
Խաչիկ Ա. Հարությունյան
Հայերի մշտական ներկայությունը քրիստոնեության օջախ Երուսաղեմ քաղաքում և նրա մերձակայքում ունի ավելի քան 1700-ամյա պատմություն: Այդ ներկայությունն առաջին հերթին պայմանավորված է Դ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հանգամանքով, որին կարճ ժամանակ անց հաջորդել են հայ ուխտավորների այցելությունները Սուրբ երկրի սրբավայրեր:

ԻԶՄԱՅԻԼԻ ՀԱՅԵՐԵՆ ՎԻՄԱԳՐԵՐԸ. ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ — 2019-4

Արսեն Է. Հարությունյան, Սերժիու Վ. Մատվեև (Քիշնև, Մոլդովա)
Բագրատունյաց թագավորության թուլացումն ու անկումը 1045 թ., ապա թուրք-սելջուկների ու մոնղոլ-թաթարների 11-13-րդ դդ. արշավանքները ստիպեցին բազմաթիվ հայերի արտագաղթել Հայաստանից ու Փոքր Ասիայից և հաստատվել հատկապես Ղրիմի թերակղզում, որտեղից էլ շատերն անցան Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան և Հարավային ու Արևելյան Եվրոպայի այլ երկրներ:

ՍԻՍԻԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐՁԱՆԱԳԻՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ — 2019-2

Արսեն Է. Հարությունյան
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին՝ որպես Հայաստանի պատմության թանգա րանի մասնաճյուղ: 1993 թ. ստացել է ինքնու րույն թան գա րանի կարգավիճակ՝ կրելով անվանի պատմաբան Նիկողայոս Ադոնցի անունը:

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵԾ ՍԱԼԱ ԳՅՈՒՂԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-1

Արծրունի Ս. Սահակյան, Աշոտ Գ. Մանուչարյան, Հակոբ Ս. Խաթլամաջյան, Սասուն Մ. Հարությունյան
Մեծ Սալան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական հինգ գյուղերից մեկն է, որոնք Դոն գետի տարբեր վտակների վրա հիմնել են 1778 թ. Ղրիմի թերակղզուց մերձդոնյան տափաստաններ գաղթած հայերը: Հայ ականավոր քաղաքական-պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, ծա գումով մեծսալացի Սիմոն Վրացյանի հավաստմամբ՝ գաղթյալների «ընտ րու թիւնը ընկնում է Դոն գետի աջ եզերքի վրայ, որ դիրքով ու տեսարան ներով Խրիմն էր յիշեցնում մի քիչ»:

ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԿԱԹՍԱՅԱՏԻՊ ԱՆՈԹՆԵՐԸ — 2019-1

Արմինե Ա. Գաբրիելյան
Արցախի Տիգրանակերտի խեցեգործական արտադրանքի մեջ ուրույն տեղ է զբաղեցնում անտիկ (մ.թ.ա. I — մ.թ. III դդ.) խեցեղենըորի տիպաբանական և գեղարվեստական քննությունը թույլ է տալիս վեր հանել ոչ միայն Տիգրանակերտի, այլև Արցախ-Ուտիքի խեցեգործության պատկերը, տեսնել նրա կապերը Հայաստանի և հարևան երկրների խեցեգործական արտադրանքի հետ, ներկայացնել դրա տեղը և դերը Հայաստանի այլ կենտրոնների և տարածաշրջանի խեցեգործության զարգացման պատմության մեջ:

ՍՈՒՐԻՈՅ ՀԱՄՊՈՒՇԻԷ ԳԻՒՂԻ ԱՇՏԱՐԱԿԻՆ 1348 Թ. ՀԱՅԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ — 2018-2

Յակոբ Մ. Չոլաքեան
Յօդուածը կը ներկայացնէ Ասորիքի հիւսիսարեւմտեան շրջաններուն մէջ միջին դարերուն հաստատուած հայ հոծ գաղթականութեան պատկերը եւ կը խօսի Համպուշիէ գիւղի աշտարակին ու անոր դրան վրայ Մխիթար Գառներցի կաթողիկոսին ձգած վիմագիր արձանագրութեան մասին, որուն ամբողջական ընդօրինակութիւնը մեզի հասած է Զաքարիա վարդապետ Զմիւռնացիին կողմէ:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԵՐԴ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ — 2018-1

Մուրադ Մ. Հասրաթյան
Միջնադարյան Հայաստանում պաշտպանական նպատակների համար ամրոցներից բացի՝ օգտագործվել են նաև վանքերն ու առանձին եկեղեցիները: Այդ երևույթը հատկապես լայն տարածում ստացավ 11-րդ դարից hետո, երբ Հայաստանի անկախության ու պետականության կորստի հետևանքով վանքերը սկսեցին իրենք զբաղվել սեփական անվտանգության ապահովման գործով: Թե՛ նոր կառուցվող և թե՛ արդեն գոյություն ունեցող մենաստանները շրջապատվեցին այնպիսի պարիսպներով, որոնք բնորոշ են ամրոցներին:

17-18-ՐԴ ԴԴ. ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՐՄԵՐԻՆ ԱԳՈՒՑՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԸ — 2017-3

Արսեն Է. Հարությունյան
Միջնադարյան Հայաստանի մշակույթի մի ուրույն տեսակ է խաչ քարային արվեստը: Այն ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում, ապա ձեռք բերելով զարգացման որոշակի դինամիկա՝ կատարելագործվել ու հասել է մինչև մեր օրերը: Խաչքարերի ծագման ու զարգացման, հորինվածքային, ծավալատարածական, գործառնական ու իմաստա բանական նշանակության հետ կապված հարցերը մշտապես եղել են մասնագետների ու շադրության կենտրոնում. դրանց նվիրվել են առանձին հոդվածներ, պատկերագրքեր ու մենագրություններ:

ԳՐԻՉ ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ — 2016-2

Արսեն Է. Հարությունյան
Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրման տեսանկյունից անփոխարինելի սկզբնաղբյուրներ են մեզ հասած ձեռագիր մատյանները, որոնց զգալի մասը պահվում է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում:

ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԵՐԿԱԹԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ — 2015-3

Նժդեհ Ա. Երանյան
Քարի գեղարվեստական մշակումը Հայկական լեռնաշխարհում հազա րամյակների պատմություն ունի: Մեզ հայտնի են զանազան մենհիրներ, վիշապ կոթողներ, ֆալոսատիպ կոթողներ, ուրարտական արձանագրա կան կոթողներ, մարդակերպ կոթողներ, սահմանաքարեր և այլն: Այս շարքը կարելի է եզրափակել վաղքրիստոնեական խաչակիր տարատիպ կոթողներով, տապանաքարերով և ի վերջո՝ խաչքարերով: