Author Archives: Admin

ՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ – 2022-3

Ամփոփում

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ (անգլերեն)

Վաչագան Ռ. Գրիգորյան

Ուսումնասիրությունը նվիրված է Հրանտ Մաթևոսյանի գրականության մեջ խորհրդային հավասարեցման քաղաքականության հետևանքների քննադատությանը։ Հոդվածում նոր տեսանկյունով են վերլուծվում գրողի ստեղծագործությունները, կիրառվել են համադրական, պատմահամեմատական և վերլուծական մեթոդները:

1917 թվականի հեղափոխությունից հետո բավականաչափ մեծ էր հետաքրքրությունը բոլշևիկյան փորձի հանդեպ։ Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմը կասեցրեց երկրի զարգացման ընթացքը, այդուհանդերձ, 20-րդ դարակեսին այլևս ակնհայտ էին վարվող քաղաքականության անդառնալի հետևանքները։ Դեռևս իր ակնարկներում բացահայտելով «հաշվարկելի, պլանավորված» տնտեսական քաղաքականության հետևանքները՝ գրողը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակում խորացնելով հարցադրումը, ներկայացրել է երկրի վարած քաղաքականության հետևանքով աշխատավորի օտարումը ինչպես աշխատանքից, այնպես էլ օրենքից և դատական համակարգից:

Գրականության մեջ ճշմարտությունը բարձրաձայնելու վախվորած փորձերի կողքին Հրանտ Մաթևոսյանի ակնարկներն ու երկերը հեղաշրջեցին կաղապարված հասարակական մտածողությունը։ «Ահնիձոր» ակնարկը համարձակ հարցադրումներով ու ընդհանրացումներով դարձավ խորհրդային երկրի տնտեսվարման քաղաքականության լրջագույն քննադատություն։ Գրողը համարձակորեն ցույց էր տալիս նաև ստեղծված կացությունից դուրս գալու ելքը։ «Ահնիձորը» նաև հասարակական կեցության հաշվարկելի ձևերի հետևողական քննադատություն էր, որը Մաթևոսյանը զարգացրեց իր հետագայում գրված գործերում։ Այս ելակետային սկզբունքն ամբողջացվել էր դեռևս գրողի 1959 թվականին գրած «Տափաստանում» ակնարկում, որում գրողն ըմբոստանում է կյանքի «ստանդարտ» ձևերի դեմ. նա խոսում է կատարելագործվող մարդկանց մասին։ Մաթևոսյանը գրականություն էր մտնում կյանքի հաշվարկելի ձևերը մերժելու և բնական կենսաձևերը պաշտպանելու անխախտ մտայնությամբ:

Հարցադրումները գրողը քննում էր ոչ միայն հասարակական, այլև բնագիտական՝ կենսաբանական մակարդակում։ Նրա «Ծաղրածուների մեր տոհմը» վիպակը բնության կողմից մարդուն տրված պաշտպանական միջոցի՝ ծիծաղի և լրջության՝ ռացիոնալիզմի հա կադրության պատմություն է, իսկ «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը՝ կեղծ հաշվարկների և մարդկային բնավորության բախման արտահայտություն։

Մաթևոսյանական աշխարհն ուղղված է «բնական մարդու» իրավունքների պաշտպանությանը և համահունչ է բախտինյան եզրահանգմանը՝ դրանից բխող հետևանքներով։ Պաշտպանել մարդավայել ապրելու իրավունքը նշանակում է մեծագույն պատասխանատվություն զգալ մարդու և մարդկության ճակատագրի առաջ:

 

ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ «ԵՐԿՆՔԻ ՃԱՄԲՈՎ» ԴՐԱՄԱՅԻ ՅԵՏԱԳԻԾԸ – 2022-3

Սուրէն Դ. Դանիէլեան

Հայ բեմի վրայ, ըստ Յակոբ Օշականի, իր թատերական գործերը «աշխարհ մը ըսելիք» ունեն, ինչը անակնկալ գրական խոստովանութիւն է, երբ գիտենք, որ վիճայարոյց թուացող այս եզրը, իր համար այդ ըսելիքը պատմուածքի ժանրում եւ «ծանր» վէպերի յայտնի տիրոյթներում է՝ դեռ մի կողմ թողած քննադատական աննախադէպ աշխարհը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ (1888-1915 ԹԹ.) – 2022-3

Աշոտ Ա. Մելքոնյան

19-րդ դ. վերջին տասնամյակներին Օսմանյան կայսրության դժնդակ տիրապետության տակ գտնվող արևմտահայության վիճակի հետագա վատթարացման և Հայկական հարցի միջազգայնացման պայմաններում նոր թափ է ստանում հայ ազգային-ազատագրական պայքարը։ 1870-1880-ական թթ. ինչպես Արևելյան Հայաստանում և Ռուսական կայսրության այլ տարածքներում, այնպես էլ օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ ազատագրական կազմակերպություններ ու խմբակներ, որոնք պայքար են ծավալում հայ ժողովրդի ազատա[1]գրության համար։

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԱՆՁԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ – 2022-3

Ք. ա. 68 թ. Արածանիի ճակատամարտում Հայաստանի հաղթանակի 2080-ամյակի առթիվ

Ռուբեն Լ. Մանասերյան

Պատմական մեծ անհատի գործունեության ուսումնասիրությունն ու գնահատումը մեծապես նպաստում են ժողովրդի (էթնոսի) պատմական գիտակցության ձևավորմանը, ինչը լեզվամշակութային ու հոգևոր-կրոնական արժեհամակարգերի հետ կազմում է նրա ազգային ինքնագիտակցությունը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2022-3

Արժեքային կողմնորոշումների համատեքստում

Հարություն Տ. Մարության

Հայոց ցեղասպանությունը մեզանում իրավամբ ընկալվում է որպես ջրբաժան իրադարձություն, երևույթ, որն ունեցել է որոշիչ ազդեցություն հայության ճակատագրի վրա մոտ անցյալում ու ներկայում և ունի խորքային, ուղղակի առնչություն նրա ապագայի հետ։ Ուստի Հայոց ցեղասպանության հիշողությունը հայ ինքնության հիմնասյուներից է և, որպես այդպիսին, կարևոր դեր ունի հայոց արժեքային համակարգում, ավելին՝ այն նաև դասավանդման ճանապարհով տվյալ արժեքային համակարգը կերտելու կարևոր գործիքներից է։

ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԵՐԵՎՈՒՄ – 2022-3

2018 թ. «թավշյա բեմականացման» ու 2020 թ. 44-օրյա պատերազմի քաղաքական հետնաբեմի համակողմանի քննությունը ժամանակի ընթացքում մեզ բերել է այն համոզմանը, որ գործ ենք ունեցել Հայաստանի պետականության կազմաքանդման մեծապետական ծրագրի հետ, որը հիմնված էր սեփական մտադրությունների քողարկման հստակ աշխատակարգերի վրա։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ. Ֆ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ-ՐԱՖՖԻ-Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ – 2022-2

Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակի առթիվ

Պետրոս Հ. Դեմիրճյան
Վիթխարի է Ֆյոդոր Դոստոևսկու անհատականության և ստեղծագործության ազդեցությունը ռուս և համաշխարհային գրական-գիտական մտքի
զարգացման վրա: Ֆ. Դոստոևսկու գրական վաստակի հետազոտողները նշել են նրա ազդեցությունը այնպիսի մեծությունների վրա, ինչպիսիք են Կ.
Համսունն ու Հ. Հեսսեն, Ու. Ֆոլկներն ու Է. Հեմինգուեյը, Ա. Կամյուն ու Բ. Պաստեռնակը, Ժ.-Պ. Սարտրն ու Հ. Բյոլը և շատ ուրիշներ:

Թաներ Աքչամ, Երիտթուրքերի գործած ոճիրը մարդկության դեմ – 2022-2

Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում

Արմեն Ց. Մարուքյան
Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության տարբեր հիմնահարցերով, հայ հետազոտողներից բացի, զբաղվել են նաև օտարազգի, այդ թվում՝ թուրք մասնագետներ, որոնց պայմանականորեն կարելի է բաժանել թուրքական պաշտոնական և ոչ պաշտոնական տեսակետների կողմնակիցների:

«ԳԱՂՏՆԻՔԸ» ՈՐՊԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՍԿԶԲՈՒՆՔ ԵՎ ՀԻՄՆԱՆՊԱՏԱԿ – 2022-2

Հովիկ Գ. Մուսայելյան (Ստեփանակերտ)
Երբ զգացմունքներն անհետանում են, հայտնվում են առարկաները, և ընդհակառակը։ Զգացմունքներն առարկայորեն չեն ցուցադրվում, հակառակ դեպքում կերևան միայն առարկաները, բայց ոչ երբեք՝ զգացմունքները։ Արվեստի և գրականության մեջ զգացմունքի առարկայական ցուցադրումն այլևս ժամանակավրեպ է՝ պայմանավորված ինչպես գեղագիտական սկզբունքների համընդհանուր վերանայման անհրաժեշտությամբ, այնպես էլ առհասարակ ժամանակի ընթացքում արվեստի ու գրականության հանդեպ անհատի հոգեմտավոր համակարգի որակափոխման օրինաչափությամբ։