Author Archives: Admin

ԿՈՐԵԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ Ազգային ինքնության ձևակերպման ճանապարհին – 2024-1

Աննա Ջ․ Տոմեյան

Հարավային և Հյուսիսային Կորեան ունեն ընդհանուր ինքնութենա- կան և մշակութային ժառանգություն, որն արմատավորված է կորեացիների միասնական պատմության մեջ, որտեղ նրանք հանդես են գալիս որպես միասնական ազգ։ Չնայած 20-րդ դարի կեսերին տեղի ունեցած տարանջատ- մանը, այս ընդհանուր ժառանգությունը պահպանվում է որպես Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև խորը պատմական ու մշակութային կապի վկայություն։ Չնայած մշակութային ընդհանրություններին, տասնամյակների ըն- թացքում ազգի երկու հատվածներում քաղաքական ու գաղափարական տարբերությունները հանգեցրին տարբեր ինքնությունների մշակմանը, ինչ- պես նաև՝ յուրահատուկ սոցիալական, տնտեսական, քաղաքական ու կրթա- կան համակարգերի ստեղծմանը։

ՀԵՂԻՆԱԿ – ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ – ԸՆԹԵՐՑՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ Միջտեքստայնության տեսության համատեքստում – 2024-1

Հռիփսիմե Ա. Զաքարյան

Միջտեքստայնությունը, իր բազմաբնույթ դրսևորումներով հան- դերձ, բաժանվում է հեղինակային միջտեքստայնություն ու ընթերցողական միջտեքստայնություն տեսակների՝ դառնալով մեթոդաբանական այն մեկնակետը, որը թույլ է տալիս բացահայտել ստեղծագործություն-հեղինակ-ընթերցող փոխադարձ կապի առանձնահատկությունները: Հեղինակն ու ընթերցողն այն երկու տարաբևեռներն են, որոնց փոխ- հարաբերակցության արդյունքում ձևավորվում է տեքստի իմաստը: Այլ կերպ ասած՝ օբյեկտիվ-հեղինակային ու սուբյեկտիվ-ընթերցողական հակադրա- միասնությամբ է պայմանավորված տեքստի զարգացումը:

ՐԱՖՖՈՒ «ԽԵՆԹԸ» ԵՎ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՈՒՍՏԱ ԿԱՐՈ» ՎԵՊԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԱԶՆԵՐԸ. ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ – 2024-1

Անի Վ. Ղազարյան

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարին նվիրված «Խենթը» և «Ուստա Կարո» վեպերում Րաֆֆին և Ավետիք Իսահակյանն ընտրել են իրենց գաղափարներն արտահայտող հերոսներին` Վարդանին ու Կարոյին, որոնք կերտում են այն իդեալական իրականությունը և հայրենիքի վաղվա օրը, ինչի մասին երազում էին ազատատենչ գրողները:
Հոդվածում զուգահեռներ են անցկացվում երկու ստեղծագործությունների գլխավոր հերոսների երազների միջև։ Ցույց է տրվում, որ Վարդանի և Կարոյի երազները լինելով Րաֆֆու և Իսահակյանի գաղափարական նպատակադրումների գեղարվեստական խտացումները, իրենց ազատագրական ակնկալություններով, կառուցվածքային տարրերով, պատկերային հենքով ստեղծագործական ազդակ են ստացել միջնադարյան քաղաքական տեսիլներից, որոնք պատմական իրադարձությունը մեկնաբանել են իբրև դարեր առաջ կատարված կանխատեսություն։

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ՏՊԱԳԻՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ Եվ հիշատակարանային բնույթի միավորները – 2024-1

Մարինե Պ. Սարգսյան

Մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների, բնագրերի հրատարակման հարցերին, որտեղ, որպես ուղեցույց ընդունելով ձեռագիր մատյանների, հիշատակարանների բնագրագիտական մշակման սկզբունքները, առաջարկել ենք դրանց տպագրության մեր տարբերակը:
Մեր թեկնածուական ատենախոսությունն առիթ տվեց զուգահեռաբար սկսելու հայերեն հնատիպ գրքերի հիշատակարանների ժողովածուի պատրաստումը՝ առաջնորդվելով հիմնականում «Հայ գիրքը» մատենագիտության առաջին հատորով։ Այստեղ առկա հիշատակարանները և նմանաբնույթ միավորները ստուգել-համեմատել ենք նկարագրությունների հիմք-գրքերի հետ։

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ (զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերը որպես դերանուն) – 2024-1

Յուրի Ս. Ավետիսյան

Հայոց լեզվի տեսությունը տվել է ժամանակակից հայերենի քերակա- նության շատ վիճելի հարցերի պատասխանները։ Իհարկե, շատերի վերա- բերյալ էլ տակավին կան տարակարծություններ, որոնք ժամանակի ընթաց- քում կանցնեն քննարկումների ճանապարհ, կտրվեն պատասխաններ, կծնվեն նոր տարակարծություններ, և այսպես շարունակ։ Սա լեզվի տեսության զարգացման բնականոն ճանապարհն է։ Եվ լեզ- վի բոլոր մակարդակներում էլ կան հարցեր, որոնք առանձնապես ուշադ- րության չեն արժանացել կամ քննարկվել են ոչ բավարար չափով. միգուցե նաև այն պատճառով, որ համակարգային նշանակություն չեն ունեցել, կամ պարզապես դրանք հատուկ քննարկման առարկա դարձնելու առիթները չեն ներկայացել։ Ձևաբանական մակարդակում մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը՝ զրոն որպես թվական, մերոնք և ձերոնք բառերի խոսքիմասային պատկանելությունը։

ՈՉ ԵՐԿԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԲԱՐԲԱՌԱԿԵՐՊԵՐԸ ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ (տարաժամանակյա և ապաժամանակյա հայեցակերպեր) – 2024-1

Վարդան Զ. Պետրոսյան

Հին հայերենն ուներ տասնհինգ երկբարբառակերպ , որոնցից միայն վեցն էին սերում հ.-ե. երկբարբառային համակարգից (հմմտ. աւ (aṷ), եւ (eṷ), իւ (iṷ), ու (oṷ), այ (ai), ̭ոյ (oi)): Մյուսները կազմավորվել են հ.-ե. հիմք-լեզվից հայերենի առանձնանալուց հետո, որպես ինքնուրույն լեզու՝ նրա նախագրային շրջանի ավելի քան երկուհազարամյա պատմության հոլովույթում և իրենցից ներկայացնում են հնչյունափոխական (իմա՝ հնչույթափոխական) տարբեր գործընթացների արդյունք:

ՇԱՐԼՈՏՏԱ ՇՈՒԼՑԻ ԿԵՐՊԱՐԸ Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ «ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐՈՒՄ» Եվ Ե․ Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմում – 2024-1

Սեյրան Զ․ Գրիգորյան

2023 թվականին լրացավ Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհետացման 175-ամյակը։ Նման տարելիցները ավելի են ուժեղացնում հետաքրքրությունը մեծ անհատի կյանքի և ստեղծագործության, հատկապես՝ նրա խորհրդավոր անհետացման փաստի նկատմամբ։

ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆՍՏԱՎԱՅՐ – 2024-1

Վահրամ Ռ. Բալայան, Մելանյա Գ. Բալայան

2020 թ. սեպտեմբերին 27-ին սկսված ու 44 օր տևած ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան և 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմական գործողություններն ու արցախահայության բռնի տեղահանությունը կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար: Չբավարարվելով այդ ամենով, Ադրբեջանը մշակութային արժեքները ոչնչացնելու լայնածավալ գործողություններ է ձեռնարկել՝ Արցախից հայկական հետքը վերացնելու համար: Թշնամու թիրախում առաջին հերթին հայտնվել են հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ Մայր տաճարը, որը 19-րդ դարի սկզբներից մինչև 2020 թ. ողբերգական դեպքերը մշտա- պես եղել է Արցախում ծավալված հոգևոր-մշակութային ու քաղաքական գործընթացների կիզակետում:

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ – 2024-1

Սուրեն Ա. Մանուկյան

Ցեղասպանագիտությունը երիտասարդ գիտաճյուղ է, որը ձևավոր- վել է 1980-ականներին: Սակայն, ընդամենը քառասուն տարին բավարար էր, որպեսզի այս գիտաճյուղն իր ուրույն տեղը զբաղեցներ միջգիտակար- գային հումանիտար հետազոտական ուղղությունների շարքում:

Այս հոդվածի շրջանակում փորձ է արվում վերլուծել ցեղասպա- նագիտական հետազոտությունների զարգացումը և ներկայացնել ժամա- նակակից միտումները:

ՀԱՅԵՐԻ ՎԱԽԵՐԸ ՉԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ – 2024-1

Հայոց պետականության անկման և թյուրքական բարբարոս ցեղերի ներխուժման արդյունքում հին աշխարհի ամենախիզախ ժողովուրդներից մեկի՝ հայերի՝ խեղճ ու հարմարվող ազգի վերածվելու պատմական իրողությունը կրկին հիշեցնում է իր գոյության մասին՝ անկախ Հայաստանում արձանագրվող մեծ ու փոքր ֆոբիաների տեսքով։ Ու քանի որ դրանից օգտվող մեր արտաքին թշնամիները նորից են ուզում չափել հայերիս վախերը, նրանց հոգեբանական հնարքները բացահայտելու և չեզոքացնելու համար պարտավոր ենք թերթել մեր ֆոբիաների պատմությունը։