Author Archives: Admin

ՄԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՔԱՐՈԶԻ ՀԵՏՔԵՐՈՎ – 2022-1

Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի հետաքննությունը Բագրատ վարդապետ Թավաքլյանի 1895 թ. նոյեմբերի 12-ի քարոզի վերաբերյալ

Մկրտիչ Դ. Դանիելյան
«Մեզ հարկավոր չէ օգնության որևէ խնդրանքով դիմել մի որևէ տիրակալի, քանի որ, Աստծուց բացի, մենք որևէ այլ տիրակալ չունենք և միայն Աստծուց պետք է աջակցություն խնդրենք, և դրանից հետո ինքներս աջակցենք մեկս մյուսին: Ահա, օրինակ, երբ մարդ գտնվում է մահվան մահճում, բժիշկ են հրավիրում, բայց բժիշկը ի վիճակի չէ միայն իր ուժերով փրկել մահացողին: Այդպես էլ մենք՝ հայերս, գտնվում ենք մահացողի վիճակում, ուստի հարկ չկա օգնություն սպասել, այլ պարտավոր ենք լոկ խնդրել Աստծուն, որպեսզի նա մեզ ուժ ու եռանդ պարգևի՝ օգնություն ցույց տալու համար մեր եղբայրներին: Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս Ձեզ օգնության խնդրանքով չդիմել ոչ մի տերության, քանի որ այդ տերությունները հետևում են միայն իրենց շահերին, իսկ մինչ այդ մեր եղբայրներին մորթում են: Մեկ անգամ էլ եմ ասում Ձեզ, մի՛ դիմեք կողմնակի օգնության, այլ ինքներդ աջակցե՛ք մեկդ մյուսին և միայն սեփական ուժերով օգնություն տրամադրե՛ք եղբայրներին»:
Բագրատ վարդապետ Թավաքալյան

ԿՐԿԻՆ ՄԱԿԱՐԵԱՆԻ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԻՐՈՅԹՆԵՐՈՒՄ» – 2022-1

Քնարիկ Ա. Աբրահամեան
Ընթերցողի սեղանին է վաստակաշատ գրականագէտ Ալբերտ Մա- կարեանի նոր՝ «Գրականագիտութեան տիրոյթներում» յօդուածների ժողովածուն, որը հեղինակի գիտական նախասիրութիւնների եւ նորի ու անսովորի փնտռտուքի վկայութիւնն է:

ՄԵՐ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ – 2022-1

Եվ հաստատությունների երկարակեցության հիմնախնդրի շուրջ

Նաիրա Ժ. Մկրտչյան
Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ա. Բադյուն նկատել է, որ «… ի- րադարձությունը …. ստիպում է մեզ կեցության նոր եղանակ ընտրել»: Սակայն, կեցության նոր եղանակ ընտրելու անհրաժեշտությունից ու այն կյանքի կոչելուց զատ, նույն իրադարձությունը պիտի որ քողազերծի իրողություններ, հանգամանքներ, կողմեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին կամ գուցե չկային էլ2: Եվ դրանք կարծես պակաս ազդեցիկ չեն կեցության նոր եղանակ ընտրելիս: Այլ հարց է՝ իրադարձության մասնակիցներըականատեսները, ապրողներն ու վերապրողները պատրա՞ստ են արդյոք ոչ միայն բացահայտելու այդ իրողությունները, հանգամանքները կամ կողմերը, այլև հաշվի նստելու դրանց հետ ու համարժեք քայլեր ձեռնարկելու:

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆԸ – 2022-1

Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի ազգային թանգարանի հաւաքածուներում

Արեւիկ Բ. Մելիքեան
Ժամանակի ընթացքում մոռացութեան են մատնւում պատմական շատ իրադարձութիւններ եւ դէպքեր: Դրանք մոռացութիւնից փրկելու համար կանգնեցւում են յուշարձաններ եւ յուշաղբիւրներ, կառուցւում յուշահամալիրներ: Հիշողութիւնը փաստացի երեւոյթ է, որը պահպանում է յաւերժական կապը ներկայի եւ անցեալի միջեւ:

«ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՄԱՆՐԱՆԿԱՐԸ – 2022-1

Մոմիկի ծաղկած 1302 թվականի ձեռագրում

Ինեսա Գ. Դանիելյան
Հայ միջնադարյան նշանավոր գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի գեղանկարչական գործունեության լավագույն դրսևորումը 1302 թ. Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս Օրբելյանի պատվերով Նոր Կտակարանի ծաղկումն է (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան, այսուհետ` Մատենադարան, հմր 6792):

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2022-1

Մաս առաջին. Երկրաշարժ

Արսեն Է. Հարությունյան
Միջնադարյան Հայաստանի պատմության գրավոր սկզբնաղբյուրների՝ վիմական արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների հաղորդած տեղեկությունները վաղուց հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում են: Դրանց արժևորման վկան դեռևս խորհրդային տարիներից հրատարակվող «Նյութեր հայ ժողովրդի պատմության» և «Դիվան հայ վիմագրության» մատենաշարերն են, որոնց ստվարածավալ հատորներում ժամանակագրորեն, իսկ վիմագրերի դեպքում՝ ըստ շրջանների/մարզերի, ամբողջացվում են հայ գրավոր մշակույթի նշխարները:

ԷՎՈԼՈՒՑԻՈՆԻԶՄԸ՝ ԳՈՅԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ – 2022-1

Կրկին Թումանյանի կենսաիմաստասիրության մասին

Արամ Գ. Ալեքսանյան
Հովհաննես Թումանյանի կենսաիմաստասիրությունը մինչ օրս չի դարձել առանձին հետազոտության թեմա, որովհետև Մեծ լոռեցու աշխարհայացքը և գեղարվեստական ժառանգությունը երբևէ չեն համակարգվել ու դիտարկվել եվրոպական իմաստասիրության համատեքստում։

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՒԼ ՇՓԱԿԱՆ Խ. (X)-Ի ԱՊԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԵՎ ՏԱՐԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ – 2022-1

Վարդան Զ. Պետրոսյան
Ընդհանուր առմամբ պատմահամեմատական հայերենագիտության մեջ հյ. խ [x]-ի նախաձև է համարվում հ.-ե. *kh հետնալեզվային շնչեղ խուլ հպականը: Հ. Աճառյանը, սակայն, նշում է խ [x]-ի հ.-ե. նախաձևերի շարք՝ *q (= *k2h), *k, *kh (= *k2h, *q2h, *qh): Դրանք գործնականում արտացոլվել են նրա «Հայոց լեզվի պատմության» 1-ին մասի համապատասխան բառացանկում և «Հայերէն արմատական բառարան»-ի բառահոդվածներում (հմմտ. խած-անել «խածել, կծել» < *kh????d-, խարել «այրել, դաղել» < *qr????-, *qor-, խոյլ «ուռուցք, պալար» <*qheul-, խստոր «սխտոր» < *skodoro-)4: Գ. Ջահուկյանի բառացանկը, որով մենք առաջնորդվում ենք, նշված բոլոր նախաձևերի փոխարեն ունի միայն *kh (իմա՝ *kh):

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ – 2022-1

Աշխեն Էդ. Ջրբաշյան
20-րդ դարի արևմտահայ բանաստեղծության ամենանշանակալի դեմքերից մեկի` Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրվել են բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, համակողմանի քննության են ենթարկվել նրա կյանքի ու գործունեության դրվագներն ու հանգամանքները։ Վարուժանի պոեզիայի գաղափարական և գեղարվեստական ազդակների ուսումնասիրությունը զբաղեցրել է շատ բանասերների:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՐԱՖՖՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՒՄ – 2022-1

Աշոտ Ն. Հայրունի
19-րդ դարի երկրորդ կեսին ազգային փրկության ուղիների որոնման ճանապարհին Րաֆֆին պետք է առերեսվեր նաև տնտեսական հիմնա- խնդիրներին, որոնք մասնատված ու կոտորակված հայ ժողովրդի հանդեպ գործադրվող ճնշումների ուժգնացման պայմաններում ունեին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն: Ուստի պատահական չէ, որ դրանք առանցքային տեղ են զբաղեցնում Րաֆֆու հրապարա- կախոսության մեջ։