ՏԱՅՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳԱՎԱՌՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱ ՐԱԳԻՐԸ XVI Դ. ՎԵՐՋԻՆ – 2017-4 Գեղամ Մ. Բադալյան Ուշմիջնադարյան Տայքի պատմական ժողովրդագրության ուսումնասիրու թյան համար բացառիկ կարևորություն ունի XVI դ. 2-րդ կեսին ստեղծված այն եզակի օսմանյան փաստաթուղթը, որը հայտնի է «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ հարկացուցակ» («Devter-i mufassal-i vilâyet-i Gürcüstan», այսուհետև՝ «Հարկացուցակ») անունով։ Այն ժամանակին պահվում էր Վրաստանի ազգային թանգարանի արևելյան ձեռագրերի բաժան մունքում, իսկ ներկայումս՝ Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնում (Ձեռա գրերի ինստիտուտ)։ Նշանավոր արևելագետ, օսմանագետ Սերգի Ջիքիան 1941 թ. և 1947 թ. նախ՝ հրատարակել է այս սկզբնաղբյուրի վրացերեն թարգ մանությունը, ապա՝ արդեն բուն բնագիրը (օսմանյան թուր քերեն)1։
ՄԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2017-4 Ելենա Հ. Էթարյան Չնայած մետահորինվածքը և գրականության ինքնահղումի մյուս ձևերը հա ճախ դիտարկվում են որպես պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ գծեր, այ նուհանդերձ ինքնախորհրդածման դրսևորումն ե րի կարելի է հանդիպել տարբեր դարաշրջաններում, գրական ժան րե րում, ար վես տի զա նազան ճյուղերում:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ – 2017-4 Դավիթ Ռ. Մոսինյան Առաջին հայացքից պատմության փիլիսոփայության հնարավորության հարցի բարձրացումը կարող է ավելորդ թվալ, քանզի վա ղուց ար դեն այդ ոլորտում կատարվում են ու սում ասիրություններ, հրատա րակվում են մենագրություններ ու դա սագրքեր։
Ո՞Վ Է ՀԱՅԸ – 2017-4 Երկրի զարգացման հետագա ընթացքը լուսավորող ընդհանուր համա կեցական տեսլականի բացակայությունը հայաստանյան արդի հասարա կու թյան ներսում ինքնութենական ճգնաժամի պատճառ է դարձել։
1937 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2017-3 Արարատ Մ. Հակոբյան Խորհրդային-ամբողջատիրական վարչակարգի փլուզումից հե տո 1990-ա կաններին հետխորհրդային տարածքում սկսվեց մի շարժում՝ վե րա նայելու և գնա հատելու նախընթաց պատմության առավել մութ, ցավոտ էջերը, որը, սա կայն, իր ավարտին չհասավ քաղաքական հանգամանքների փոփոխության պատճառով: Բայց գիտության բարոյականությունը այսօր ևս պահան ջում է 80 տարիների հեռվից բացահայտել, քննել ու գնահատել ԽՍՀՄում, այդ թվում Խորհրդային Հայաստանում կատարված քաղաքական բռնաճնշումն երը։ Կարևոր է հատկապես 1937 թվականի՝ Մեծ տեռորը խորհրդանշող քաղաքական բռնաճնշումների բարձրակետի իրական պատճառները, կատարման մեթոդաբանությունն ու նրա նում Ի. Ստալինի անձնական մեղքի չափը պարզելու հարցը։
ԱՐԽԻՒԱՅԻՆ ՎԱՒԵՐԱԳՐԵՐ ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-3 Աղասի Պ. Ազիզեան 1919 թուականի աշնանը անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան 9-րդ Ընդհանուր Ժողովը1 պատմա կան և յանդուգն որոշում է կայացնում Մեծ Եղեռնի պատասխանատու երիտթուրք պարագլուխներին ու Արևելեան Անդրկովկասում նրանց քաղա քականութիւնը շարունակած մուսաւաթական ելուզակներին պատժելու մասին, որն այնուհետև պատմութեան մէջ է մտնում «Նեմեսիս» արդարա հատոյց գործողութիւն անուամբ:
Դավիթ Վ. Պետրոսյան, Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, Եր., ԵՊՀ հրատարակչություն, 2017, 184 էջ – 2017-3 Սերգեյ Ա. Աղաջանյան Մեզնից դուրս ու մեզնից անկախ ֆիզիկական և մետաֆիզիկական իրողու թյուն ները, կեցության հանգամանքները նույնն են բոլորիս համար: Բայց այդ նույնությունը յուրաքանչյուրիս մեջ ուրույն միկրոաշխարհ է դառնում, նաև որոշակիորեն անհատականացած խոսք՝ ըստ դրանք իմաստավորելու մեր անհատականության:
ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱԴԵԱՆԻ ՇԻՐԱԶԱՊԱՏՈՒՄԸ – 2017-3 Քնարիկ Ա. Աբրահամեան Կեանքի գիրք. թերևս այսպէս կարելի է անուանել գրականագէտ Սամուէլ Մուրադեանի «Յովհաննէս Շիրազ բանաստեղծը, մարդը» երկհատոր մենագրութիւնը (2012 և 2016): Ի հա՛րկէ, աշխատութիւնը վաստակաշատ գրականագէտի առ այժմ վերջին ծաւալուն ուսումնասիրութիւնն է. Շիրազը դեռ սպասում է ամբողջական ու սպառիչ գնա հատականի: Խօսքն այստեղ վերաբերում է բանաստեղծի ամբողջական գործերի հրատարակութեա նը:
ՎԱՂՈՒՑ ՍՊԱՍՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ – 2017-3 Ավագ Ա. Հարությունյան Երևանում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Մեսրոպ արք. Աշճեան» մատենաշարով հրատարակվել է Արամ Սերգեյի Սայիյանի «Արարա տի 1926-1930 թթ. ապստամբությունը։ Թուրք-քրդական և հայ-քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համա ծի րում» աշխատությունը:
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԸ – 2017-3 Պետրոս Հ. Դեմիրճյան Այսօր, երբ, ցավոք, ավարտվել է Սերգեյ Սարինյանի կյանքի, ինչպես ինքն էր սիրում ասել՝ կենսաբանական կամ «սոցիալական ժամանակը», թվում է՝ ավելի հստակ ու ամբողջական են երևում նրա թե՛ մարդկային անհա տական, թե՛ գիտական-ստեղծագործական կեր պա րի էական գծերն ու հատկանիշները: