Author Archives: Admin

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3

Դավիթ Ռ. Մոսինյան
Քանի որ պատերազմները վաղուց դադարել են լինել թագավորների կամ առաջնորդների կռիվներ՝ հանուն տարածքի կամ ուղղակի ու «անմեղ» տիրապետության, ուստի այսօր մտավոր լուրջ ճիգեր են հարկավոր՝ աշխարհաքաղաքական խորապատկերում կողմնորոշվելու և պատերազմական ոլորաններում սեփական մասնակցության չափը պարզելու համար:

ՄՈՄԻԿԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ – 2016-3

Ինեսա Գ. Դանիելյան
Մոմիկը հայ միջնադարի գեղարվեստական մեծ ժառանգություն թողած արվեստագետներից է: Շատ մասնագետներ տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են նրա մանրանկարչական, քանդակագործական և ճարտարապետական ստեղծագործությունները: Ստորագրված աշխատանքներից բացի՝ Մոմիկի արվեստի ոճական, պատկերագրական առանձնահատկությունների հիման վրա ուսումնասիրողները նրան են վերագրել նաև այլ երկեր:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2016-3

Ռոմիկ Խ. Քոչարյան
Պատմությունն իր իսկական գոյության պարագայում և կոնկ րե տորեն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկը իրենում և-կամ իրենով պատմվող բովանդակությամբ և պատմումի կերպով կարո՛ղ է կրթել և հենց կրթում ու աճեցնում է մարդկային հավատը, հույսն ու սերն առ Աստ ված, նաև սերը մարդկանց նկատմամբ և միտքն առ իմաստություն:

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ – 2016-3

Ալբերտ Ա. Մակարյան, Աստղիկ Վ. Սողոյան
Ռափայել Պատկանյանի արձակի մասին հայ գրականագիտության մեջ հնչել են զանազան, այդ թվում՝ հա կա սական կարծիքներ: Առաջիններից մեկը, որ գնահատեց նրա վիպագրությունը, Լեոն էր: Արհեստական համարելով հեղինակի վեպերի բովանդակությունը՝ նա գնա հատում է միայն դրանց փայլուն ոճն ու լեզուն, հեղինակային նկարագրությունները:

«ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ» 1923 Թ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ – 2016-3

Արարատ Մ. Հակոբյան
Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից (1920 թ. դեկտեմբերի 2) Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը (ՀԿ(բ) Կ) իր մենիշխանությունը հաստատելու և ամրապնդելու համար Մոսկվայի հրահանգով ձեռնամուխ եղավ հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի և առաջին հերթին նախկին կառավարող կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կազմաքանդման ու լուծարման գործընթացին:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱԲԱՍ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ՕՐՈՔ – 2016-3

Արման Ս. Եղիազարյան
Աբաս Բագրատունին իր գահակալության առաջին շրջափուլում (929942 թթ.) կարողացավ արձանագրել էական հաջողություններ, որոնք նրան հնարավորություն տվեցին հավակնելու գերակա կարգավիճակի ողջ Հայաստանում: Ի սկզբանե հանդես գալով որպես երրորդ Հայոց թագավոր՝ Աբասին հաջողվեց աստիճանաբար իր մականի ներքո միա վորել Բագրատունյաց բոլոր տիրույթները: Դրանով նա իր ներուժով հավասարվեց, իսկ այնուհետև՝ նույնիսկ գերազանցեց Վասպուրականի տիրակալ Գագիկ Արծրունուն:

ԿՈՒԼՏՈՒՐՈԳԵՆԵԶԸ ԿԱՆՏԻ ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ – 2016-3

Սլավի-Ավիկ Մ. Հարությունյան
Ներկայումս լավ հայտնի է և գործնականորեն ընդունված, որ նախնադարյան մշակույթը ուներ սինկրետիկ բնույթ, որտեղ անխզելի միասնության մեջ գոյակցում էին արվեստի՝ ոչ միայն հետագայում առաջացած ինքնուրույն տեսակների սաղմերը (պարը, երգեցողությունը, պոեզիան, թատերականացված գործողությունները և այլն), այլև բարոյականությունը, մոգությունը, կրոնական հավատալիքները, կենցաղը և այլն:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2016-3

Ներկայումս հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ղեկավարությամբ ծավալվող ինտեգրացիոն գործընթացների «քաղաքակրթական հովանոցը» համարվող Եվրասիականության դոկտրինը հիմնվում է որոշակի արժեհամակարգի ու գաղափարախոսության վրա, որոնց ձևավորման և անցած ուղու քննությունը կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար։