Category Archives: ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԵԾԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ – 2013-4

Մաս երկրորդ։ Հովհաննես Թումանյանը և Սիմոն Զավարյանի գաղափարական ժառանգությունը

Սուսաննա Գ. Հովհաննիսյան
Ուսումնասիրության առաջին մասում մենք ներկայացրինք 20 -րդ դարի հայ ազգային երկու մեծությունների՝ Սիմոն Զավարյանի և Հով հաննես Թումանյանի սրտակից բարեկամության ու գործակ ցության այն դրվագները, որոնք առնչվում էին ՀՅ Դաշնակցության քաղաքական պայքարին և հայ մշակույթի հիմնախնդիրներին, ար ձանա գրեցինք նրանց մարդկային բնավորությունների տարբերու թյուններն ու ընդհանրությունները և միաժամանակ՝ հոգևոր ազգակցությունը, ինչը պայմանավորեց ազգային ժառանգության պահպանման նպատակով նրանց համատեղ աշխատանքը։

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆՆ ԻԲՐԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺ – 2013-4

Գործունեությունը և հայացքները

Թերեզա Ս.Շահվերդյան, Արմեն Գ. Հարությունյան
Հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի՝ Սիմոն Զավարյանի անցած ուղու, կուսակցական գործունեության, գյուղատնտեսության բնագավառում իրականացրած մասնագիտական հետազոտությունների վերաբերյալ ուսումնասիրություններ եղել են ու կլինեն:

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔԸ – 2013-4

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին

Սամվել Ս. Ավետիսյան
Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ Հայաստան աշխարհի գեղատեսիլ Լոռու Այգեհատ գյուղում 1865-ին ծնվեց ապագա քաղաքական գործիչ և գիտնական-գյուղատնտես Սիմոն Զավարյանը, նույն տարվանից Մոսկվայի արվարձաններում սկսեց գործել նորաբաց Պետրովյան (Պետ րովսկո-Ռազումովսկի) գյուղատնտեսական ակադեմիան: Դա Մոսկվայի ներկայիս Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան է, որի պատերի ներսում ոչ միայն ուսանելու, այլև հեղափոխական մկրտություն էր ստանալու դեռևս պատանի Սիմոն Զավարյանը:

ԶԱՎԱՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ – 2013-4

Արթուր Ս. Ղազարյան
Սոցիալական արդարության թեման դարեր շարունակ գրավել է բազում մտածողների ուշադրությունը: Անտիկ շրջանում Պլատոնի, Արիստոտելի և Էպիկուրի աշխատություններում լայնորեն կիրառվում էր «արդարություն» հասկացությունը: Ուսումնասիրելով զարգացած ու բազմամարդ հունական պոլիսները, Պլատո նը դրանք դասակարգել է արդարության և անարդարության սկզբունքների հիման վրա: Ավելի հեռուն գնալով՝ Արիստոտելը տվել է արդարության հետևյալ դա սական սահմանումը. «Արդարությունը հավա սարու թյունն է, սա կայն միայն հավասարների համար, և հակառա կը՝ անարդարությունը միայն անհավասարների համար է»:

ՍԻՄՈՆ ԶԱՒԱՐԵԱՆ ԵՒ Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՊԱԿԵԴՐՈՆԱՑՈՒՄԸ – 2013-4

Վաչէ Ր. Բրուտեան
Այս մասնայատուկ նիւթին մասին ժլատ են Հ.Յ.Դ.ի արխիւները: Հոն կը պակսին նոյնիսկ հիմնադիր ժողովներու, ինչպէս նաև Առաջին Ընդհանուր Ժողովի (գումարուած Թիֆլիս, 1892ին) արձանագրութիւնները: Հետևաբար, մեր յոդուածը պատրաստած ենք ժամանակակիցներու յուշագրութիւն ներէն և հետագայ Ընդհանուր Ժողովներու արձանագրութիւններէն:

ԶԱՎԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ – 2013-4

Մկրտիչ Դ. Դանիելյան
Զավարյանի քաղաքական հայացքների ձևավորման և գործունեության առաջին շրջանի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուսական հեղափոխական նարոդնիկության գաղափարախոսությունն ու գործելակերպը։

ԶԱՎԱՐՅԱՆԻ ՈԳՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ – 2013-4

Գ. Խ.
Զավարյանի ոգին հին է՝որպես թշնամու սրից փրկված հայ ազնվականության մնացորդացի գենետիկ որակների խտացում, բայց միա ժամանակ նոր է՝ իբրև Հայաստանի որոշակի երկրամասում անաղարտ կեր պով պահպանված հայոց ինքնության վերաիմաստավորում՝ 19-րդ դա րին բնորոշ արժեհամակարգի միջոցով։

ԱԽԱԼՑԽԱ-ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ – 2013-3

Ջավախքին նվիրված անտիպ ուսումնասիրություն

Ռուբէն
Ռուբենը (Մինաս Տեր-Մինասյան) հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչներից է, ով ծանրակշիռ ներդրում ունի նաև Հայաստանի առաջին հանրապետության պետականաշինության բնագավառում: Հայաստանի անկախության կորստից հետո Ռուբենն անցնում է արտասահման, որտեղ իր զինակիցների հետ ձեռնամուխ է լինում հայ կական Սփյուռքի կազմակերպման ծանր ու պատասխանատու գործին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2013-2

Մահվան 90-ամյակի առիթով

Թադևոս Ա. Խաչատրյան
Թումանյանի` գրական որևէ ուղղության պատկանելության խնդիրն անցել է մեր գրականագիտության գրեթե բոլոր փուլե րով` այդպես էլ կոնկրետ լուծում չստանալով: Նրան մերթ ռո ման տիկ են համարել, մերթ` ռեալիստ, երբեմն անգամ` սիմվո լիստ: Սակայն բոլոր դեպքերում էլ Թումանյանի ռեալիստ կամ ռոմանտիկ լինելու մասին գնա հատա կան ները մեծ մասամբ կամայա կան են եղել, որով հետև ոչ մի հիմն ավոր փաստարկ չի բերվել հօգուտ մեթոդներից որևէ մեկի:

ԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈ՞ՒՆ…

Պատասխան ՀՅԴ պատմության խորհրդային կեղծարարներին

Նիկոլ Վ. Կարապետյան
Հայկական հարցի եւ հայ ազատամարտի պատմության գիտական ուսումնասիրությունը 1980-ականներից սկսած պատմաբանների մեր սերնդի համար միշտ էլ խորհրդավորության շղարշով է պատված եղել «Նիկոլայ (Նիկոլ) Կարապետյան» անուն-ազգանունը: