ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ – 2019-2 Որոշ հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները Գևորգ Գ. Հակոբյան Թէեւ դեմկորատիան (իր տարատեսակներով) ամենաքննարկված հայեցակարգերից մեկն է, բայց սոցիալ-փիլիսոփայական մտքի շրջանակներում հանրահայտ է դեմոկրատիայի այսպպես կոչված՝ «դասական» պարադոքսը. այն է՝ արդյո՞ք պետությունը դեմոկրատական կլինի, եթէ քաղաքացիները, իրենց ազատ կամքով, ընտրեն բռնակալի իշխանությունը:
ՆՇԱՆԸ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԷՐ ՉԱՐԼԶ ՓԻՐՍԸ – 2019-1 Աշոտ Ս. Աբրահամյան Երբ լեզուն ու արտալեզվական իրականությունը հանդիպում են, տեղի է ունենում իրականության ներհոսք լեզվի մեջ՝ արտալեզվականի սուբյեկտիվացում, և դրա հետ միասին՝ լեզվականության ներհոսք իրականության մեջ՝ լեզվականի օբյեկտիվացում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՅԻ – 2018-3 Ռոմիկ Խ. Քոչարյան Անահիտ Ռ. Ջիջյան Համաշխարհի (ունիվերսումի) ճանաչողության և քննախորհրդածությամբ ճշտիմացության խնդրակարգում կենտրոնական ու առանցքային հիմնախնդիր է ամենայն գոյի որպես այդպիսին գոյության հարցադրությունն ու իմացահայտումը:
ՊԱՏՄԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ – 2018-2 Մարիամ Մ. Մարգարյան Նոր աշխարհակարգը ուղղահայաց և ցանցային կառավարման սկզբունքների զուգամիտման իր կառուցակարգերով հայտնվել է համաչափ և անհամաչափ սպառնալիքների, անորոշ քաղաքական զարգացումների մեջ: Մինչդեռ ըստ Հ. Քիսինջերի՝ նոր աշխարհակարգը շարունակելով հենվել Վեստֆալյան համակարգի վրա, պետք է կառուցվի «համաձայնեցված ռազմավարության մշակման միջոցով՝ ուղղված առանձին տարածաշրջանների ներսում կարգի հայեցակարգի ստեղծմանը և այդ տարածաշրջանային կարգերի փոխադարձ կապակցմանը»։
‹‹ԱՆՀՆԱՐԻՆԻ›› ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ – 2018-1 Էդվարդ Ա. Հարությունյան Մինչ մենք Հայկի, Արա Գեղեցիկի, Վարդանի ու Փոքր Մհերի բարո յական հաղթանակների հովվերգությունն էինք անում, այլոք աշխարհն էին իրար մեջ անում: Մինչ մենք Նարեկացու ինքնադատման զոհասեղանին մեր հոգին էինք մատաղում և պատիժ հայցող աղերսանքներով դիմում առ Աստված, այլոք թողություն հայցող ինդուլգենցիաների վաճառքով էին զբաղված:
ՄԵՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ – 2017-4 Ելենա Հ. Էթարյան Չնայած մետահորինվածքը և գրականության ինքնահղումի մյուս ձևերը հա ճախ դիտարկվում են որպես պոստմոդեռնիստական գրականությանը բնորոշ գծեր, այ նուհանդերձ ինքնախորհրդածման դրսևորումն ե րի կարելի է հանդիպել տարբեր դարաշրջաններում, գրական ժան րե րում, ար վես տի զա նազան ճյուղերում:
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ – 2017-4 Դավիթ Ռ. Մոսինյան Առաջին հայացքից պատմության փիլիսոփայության հնարավորության հարցի բարձրացումը կարող է ավելորդ թվալ, քանզի վա ղուց ար դեն այդ ոլորտում կատարվում են ու սում ասիրություններ, հրատա րակվում են մենագրություններ ու դա սագրքեր։
ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ – 2017-3 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան Բարոյականությունը և մշակույթը բնության «մարդ» բաղադրատարրը «Մարդ» հասկացութային արժեքի վերածելու գործընթացը կամ ճանապարհն անցնելու հիրավի պարտադիր հիմքն են։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ – 2017-2 Դավիթ Ռ. Մոսինյան Առասպելների կամ լեգենդների շուրջ խոսակցություններին ժամանակակից մարդը որպես կանոն արձագանքում է հեգնանքով կամ դրանք առնվազն համարում է զուտ երևակայության արդյունք։ Պատմությանը մարդը վերաբերվում է իբրև լրջագույն միջավայրի։
ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ – 2017-1 Սերգեյ Ն. Սարինյան Մեթոդի սահմանումը գրականագիտության տեսական առաջնակարգ հար ցա դրումներից մեկն է, և անկախ մեկնաբանական ուրույն տարբերակներից, ընդհանուր առմամբ համանշանակ է գիտակցվել նրա կիրառական բնույթը գիտությունների համակարգում։