Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ՆԱՐԱՏԻՎԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ -2015-3

Ֆրանկ Ռ. Անկերսմիթ
Լուսավորականությունից սկսած՝ պատմագիտության առջև դրվեց «հսկիչ» հարց. ինչպե՞ս է հնարավոր պատմագիտական գիտելիքը:
Հարցին զուգահեռ, ըստ էության, առաջադրվեց պատմության վերակառուցելիության պատգամը, այն է՝ պատմագիտական գիտելիքը հնարավոր է, եթե հնարավոր է պատմության վերակառուցումը

«ԲԱՑ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ» ԽՆԴՐԱԿԱՐԳԸ ԵՎ Վ. ԴԻԼԹԱՅԻ ՀԵՐՄԵՆԵՎՏԻԿԱՅԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2015-1

Ռոմիկ Խ. Քոչարյան
Վիլհելմ Դիլթայը (1833-1911 թթ.) իր գիտական հետաքրքրություններով և ըստ այդմ՝ իր ստեղծագործություններում ընտրված գիտական թե մաների խնդրակարգերի ու կատարումի քննախոհական մշակումներով և իսկության բացահայտումներով ներկայանում է որպես մշակույթի պատմաբան, փիլիսոփայության պատմության մեջ «կյանքի փիլիսո փայության» ակադեմիական ուղղությունը ներկայացնող մտածող, իսկ հումանիտար գիտությունների մեթոդաբանության վերաբերյալ խորհր դա ծություն ներում նաև՝ փիլիսոփայական հերմենևտիկայի տեսաբան:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՅՈՀԱՆ ԴՐՈՅԶԵՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌՈԲԻՆ ՔՈԼԻՆԳՎՈՒԴ – 2014-4

Գևորգ Ս. Խուդինյան
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակների եվրոպական պատմագիտությա ինքնատիպ դեմքերից մեկն էր իր հրատարակած դասագրքերի միջոցով պատմության տեսական հիմնխնդիրների վերաբերյալ գիտելիքների որոշակի ու հստակ համակարգ ձևավորած Էռնեստ Բերնհայմը (1850-1942):

ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2014-3

Հանս-Գեորգ Գադամերի «ունիվերսալ հերմենևտիկայի» հղացքի ծանրակետերը

Աշոտ Վ. Ոսկանյան
«Գոյություն և ժամանակ»-ում Հայդեգերն ասում է. «Ներկայությունը կարող է ավանդությունը հայտնաբերել, պահպանել և հետևել նրան բացորոշ ձևով: Ավանդության հայտնաբերումը և բացորոշումն այն բանի, թե ինչ է այն «հաղորդում» և ինչպե՛ս է հաղորդում, կարող է վերցվել որպես ինքնուրույն խնդիր»:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՅՈՀԱՆ ԴՐՈՅԶԵՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌՈԲԻՆ ՔՈԼԻՆԳՎՈՒԴ – 2014-2

Մաս առաջiն: Յոհան Դրոյզենը եւ նրա «Իստորիկան»

Գեւորգ Ս. Խուդինյան
Պատմությունը պատմագիտության է վերածվում ան պահից, երբ պատմագետը անցյալի մասին իր ձեռք բերած փաստերի քննությունը խարսխում է որոշակի տեսական գիտելիքների եւ դրանց կիրարկման սկզբունքների վրա:

 

ԼԵԶՎԱԿԱՆ ՆՇԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՐՏԱԼԵԶՎԱԿԱՆ ՀՈՄԱՆԻՇԸ – 2014-1

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Անընդհատ ընդլայնվելու ներունակ նշանային միակ համակարգը՝ լեզուն, համարվում է մարդկային մտահոգևոր գործընթացների և գոր ծունեության հրապարակման լավագույն ձևը:
Շոշափելի, նյութական իրերի աշխարհը այն է, ինչ տրված է մարդուն որպես գոյության միջավայր: Մարդը, սակայն, ֆիզիկական, հոգե բա նական, մտավոր էակ է, որի համար իրեն շրջապատող աշխարհի զուտ ճանաչումը դեռ չի նշանակում մարդանալ: Մարդանալու գործընթացը հիմնված է ոչ միայն այդ ճանաչածը իրեն հարմարեցնելու, վերափոխե լու, այլ կերպ ասած՝ նպատակադրված կառուցելու ունակու թյան ու պատ րաս տակա մության վրա. մարդացման գործընթացի հիմքը մտածելու կարողությունն է, իսկ այդ գործընթացի որակի հիմքը մարդու զգալու կարողությունն է: 

ՏԱՐՏԱՄ ԱՆՑՅԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – 2014-1

Տեքստ, պատում, մեկնություն

Ալբերտ Ա. Ստեփանյան
Պատմության հիմնախնդրի ուսումնասիրությունը հնարավոր է մշակութային ամենալայն առնչությունների համատեքստում, համատեքստ, որի կարևորագույն չափումը գրության տեքստն է կամ դրա հնարավորությունը1: Թե՛ մշակույթը, թե՛ պատմությունը հնարավոր են միայն տեքստի ուղղակի կամ հիպերտեքստային ըն թերցման, մեկնության և ըմբռնման պարագային2: Ընդսմին, էական չէ՝ այն գրավոր է, թե բանավոր:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2013-4

«Մեծ հայրենադարձության» և միջազգային փորձի համատեքստում

Լուսինե Ա. Գևորգյան
Ինչպես հայտնի է, զանգվածային հայրենադարձության իրավական կարգավորման հետ կապված խնդիր ները 20-րդ դարում ի հայտ են եկել երկու համաշխարհային պատերազմներից հետո, երբ ռազմական գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց նախկին բնակության երկրները:

ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2013-3

Խ. Աբովեանի ռոմանտիզմի եւ 19-րդ դարի գրական շարժումների հետագծով

Սուրէն Դ. Դանիէլեան
Հայ նոր և նորագոյն գրականութիւնն ունի մեկնութեան իր յայտնի շրջանները, որոնք ներկայացնում են գեղարուեստական մտածողութեան և գրական շարժումների ներհակ, հակասական, յաճախ նաև խճճուած իմացական անցումներ ու զարգացման նոր փուլեր:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ – 2013-2

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու դեմ ուղղված Պիեռ Նորայի «փաստարկները»

Արմեն Ց. Մարուքյան
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2012 թ. հունվարի 23-ի օրենքի ընդունման դեմ քաղաքական շա հար կումների մեջ ներգրավված հայտնի պատմաբան Պիեռ Նորան շարունակում է «հիմնավորել» իր ձևակերպմամբ` «հուշային օրենք նե րի» ընդունման անթույլա տրելիությունը` հիմնվելով գիտության ազատության, պատմաբաններին չկաշկանդելու և այլ դրույթ նե րի վրա: «Վեմ»-ի նախորդ համարում2 անդրադարձ է կատարվել այդ նպատակով ֆրանսիական ակադեմիայի անդամի կողմից բերվող պատմագի տա կան հիմնավորումներին, մասնավորապես` «ցեղասպանություն» երևույթի ընկալմանը` պատ մու թյան ու հիշողության հարաբերակցության տիրույթում։ Ներկա հրապարակման մեջ կփորձենք խնդիրը քննարկել պատմա իրա վական դիտանկյունից` նա խապես գնա հատելով օրենքի ընդունման գործընթացն ու դրան հաջորդած զար գացումները: