Category Archives: ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՎԱԳ ԾԱՂԿՈՂԻ 1329 Թ.ԱՎԵՏԱՐԱՆԻ ԽՈՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4

Լուսինե Վ. Սարգսյան
14-րդ դարի հայ մանրանկարիչ Ավագ Ծաղկողի 1329 թ. Ավետարանը (Մատենադարան, ձեռ. 7650) միջնադարյան հայ ձեռագրական արվեստի լավագույն նմուշներից է: Ավետարանի պատկերազարդումները բաղկացած են թեմատիկ մանրանկարներից, անվանաթերթերից, ավետարանիչների պատկերներից եւ խորաններից: Վերջիններս գրեթե դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից. ո՛չ հետազոտվել են եւ ո՛չ էլ հրատարակվել:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻՆԵՐԻՆ – 2011-3

Գեղարվեստական ժառանգության պահպանման հիմնախնդրի դիտանկյունից

Ռուբեն Ս. Անգալադյան (Սանկտ Պետերբուրգ)
Հայտնի է, որ Նոր ժամանակներում՝ մինչեւ Հայոց պետականության վերականգնումը, իր քաղաքակրթական ձեւերի մեջ (գեղանկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն եւ այլն) զարգացման բարդ ու հակասական ուղի անցած հայ մշակույթը չուներ ձգողականության միասնական կենտրոն: Այն հիմնականում ստեղծվում էր աշխարհի տարբեր երկրներում ծվարած հայկական գաղթօջախներում՝ իր վրա կրելով այլոց մշակույթների ազդեցությունը:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ.ԴԻՄԱՆԿԱՐԻ ՆՐԲԱԳԾԵՐ – 2011-2

Ականավոր  կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակի առիթով

Աննա Գ. Ասատրյան
2011թ. հունվարի 22-ին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ Պետական մրցանակների դափնեկիր, ականավոր կոմպոզիտոր եւ տաղանդավոր դաշնակահար Առնո Հարությունի Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը:

ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՂՐԻՄՈՒՄ – 2011-1

Յալթայի թատրոնի նորահայտ էսքիզները

Շուշանկին Գ. Զոհրաբյան
Վարդգես Սուրենյանցը Ղրիմը գիտեր մանկությունից, որովհետեւ առաջին անգամ այնտեղ հաստատվել է 1860-ականնների երկրորդ կեսին, երբ նրա հայրը նշանակում էր ստացել Սիմֆերոպոլում: Սուրենյանցները հաճախ էին ճանապարհորդություններ կատարում Ղրիմի տեսսարժան վայրերում, իսկ երբեմն այցելում էին Թեոդոսիա, որտեղ՝ Խալիբյան վարժարանում, ուսանում էր ընտանիքի ավագ որդին՝ Սուրեն Սուրենյանցը:

ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ – 2010-4

Ռուբեն Շահվերդյանի ծննդյան 110-ամյակի առիթով

Մարինա Գ. Ստեփանյան
2010 թվականին լրացավ Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռուբեն Շահվերդյանի ծննդյան 110-ամյակը: Իր մահվանից 30 տարի անց էլ նշանավոր արվեստագետի անունն անխզելիորեն կապված է 20-րդ դարի հայ մշակույթի հետ: Ռուբեն Շահվերդյանը մեզնում առաջիններից էր, որ խորությամբ գիտակցեց շրջապատող աշխարհի ճանաչողության ինքնուրույն ձեւի՝ դեկորատիվ-կիրառական արվեստի հարուստ հնարավորությունները եւ կարողացավ լուծել այդ ասպարեզում առկա բարդ խնդիրները:

ՀՈՒՅՍԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ – 2010-3

Հայուհու դիմանկարը Վուրդրո Վիլսոնի տուն-թանգարանում

Արմեն Է. Խաչիկյան
Ըստ չգրված ավանդությի, երբ ավարվում է ԱՄՆ-ի հերթական նախագահի պաշտոնավարման ժամկետը, պաշտոնաթող նախագահը չի մնում մայրաքաղաքում բնակվելու: Ընկերներն ու բարեկամները նրա պատվին հիմնում են տուն-թանգարան, սովորաբար՝ նախագահի հայրենի քաղաքում կամ նահանգում: Այդ պատճառով նախագահական տուն-թանգարանները որպես կանոն սփռված են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում եւ նահանգներում, բայց ոչ մայրաքաղաք Վաշինգտոնում:

ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒ ԱՐԵՎԵԼՔԸ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-3

Ծննդյան 130-ամյակի առիթով

Ռուբեն Ս. Անգալադյան (Սանկտ պետերբուրգ)
Նկարիչ Մարտիրոս Սարյանը պատկերավոր ասած՝ բարձր, լայն եւ նապտակաուղղված կամուրջ է միջնադարյան հայ մանրանկարիչների եւ 20-րդ դարակսզբի նկարչութեան ֆրանսիական գեղարվեստական հոսանքների, մասնավորապես՝ Գոգենի գլխավորած «Նաբի» խմբի եւ ապա՝ ֆովիստների միջեւ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԱՐՎԵՍՏՈՒՄ – 2010-2

Շուշանիկ Գ. Զոհրաբյան
19-րդ դարի վերջերի եւ 20-րդ դարի սկզբների հայ կերպարվեստի պատմության մեջ պատվավոր տեղ է գրավում Վարդգես Սուրենյանցը (1860-1921): Նա գեղանկարիչ էր, գրաֆիկ, թատերական նկարիչ, ճարտարապետ, արվեստի տեսաբան, թարգմանիչ:

ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ – 2010-2

Մարինա Գ. Ստեփանյան
19-րդ դարի առաջին կեսին մեր փառավոր անցյալի եւ նոյ հույսերով լի ապագայի խորհրդանիշը Ներսես Աշտարակեցին էր, որն առաջին քարը դրեց Արեւելյան Հայաստանի ազատագրության եւ այն ազգահավաքի օջախ դարձնելու գործում:

 

ՀԱՅԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2010-2

Անուշ Ռ. Հովհաննիսյան
«Ցեղասպանություն» հասկացության ձեւակերպումը առաջին անգամ տրվել է քրեական եւ միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինի «Առանցքի» տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ: Այդ գիրքը րան մեծ հեղինակություն բերեց, եւ Լեմկինը սկսեց մի քարոզարշավ, որի նպատակն էր ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի ընդունումը ՄԱԿ-ում: