Author Archives: SimonVratsian

ՌՈՒՍԵՐԵՆԻՑ ԵՎ ՌՈՒՍԵՐԵՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐԵՆԻՆ ԱՆՑԱԾ ՀԱՏԿԱԿԱՆ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ – 2023-4

Սիլվա Վ. Պապիկյան

Ինչպես հայտնի է, կա բառապաշարի հարստացման երկու ճանապարհ ներքին և արտաքին: Ներքին ճանապարհով բառապաշարը հարստանում է տվյալ լեզվի հնարավորություններով նոր բառեր կազմելու և բառիմաստի փոփոխության միջոցով:

ԱՆԳԼԵՐԵՆ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ (անգլերեն) – 2023-4

Աննա Է. Հակոբյան

Սույն հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ բարձրագույն իրավական մտքի մարմնավորում
համարվող տեքստի լեզվական որոշ առանձնահատկությունների
քննությանը և դրանց համարժեքության խնդրին հայերենում և անգլերենում:

Հոդվածում առանցքային ուշադրություն է դարձվում Սահմանադրության տեքստի հիմքում ընկած այն լեզվական առանձնահատկությունների վերհանմանը, որոնք իրավամտածողության տեսանկյունից տիպական և չափանշային արժեք ունեցող նշույթավորված լեզվական միավորներ են, որոնց շնորհիվ Սահմանադրությունը լեզվական տեսանկյունից ընկալվում է ոչ թե որպես լոկ տեքստ, այլ հատուկ նպատակաուղղվածություն ունեցող և արժեքային մի ամբողջական համակարգ ներկայացնող փաստաթուղթ։

Հոդվածում փորձ է արվում վեր հանելու և պարզաբանելու օրենսդրական տեքստերին հատուկ եզրույթները, լատինական փոխառությունները, եղանակավորող բայերի հաճախակի կիրառությունը, որոնք ուսումնասիրվել են իմաստային համարժեքության տեսանկյունից հայերեն և անգլերեն համարժեք տեքստերում։ Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ հայերեն և անգլերեն օրենսդրական տեքստերը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստն ունեն բազմաթիվ լեզվական համընդհանրություններ և պայմանականություններ, ինչից կարելի է հետևություն անել, որ օրենսդրական տեքստեր թարգմանելիս պետք է մասնավորապես ուշադրություն դարձնել իմաստային ամբողջականությանը և տեղեկության ճշգրիտ փոխանցմանը, որոնք պայմանավորված են հատկապես նշույթավորված լեզվական միավորների հստակ և նպատակաուղղված կիրառմամբ թե՛ հայերենում և թե՛ անգլերենում:

 

Կ. ՊՈԼՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ Ն. ՉԱՐԻԿՈՎԻ ԳԱՂՏՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԶԱՎՐՅԱՆԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ (1911 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ) – 2023-4

Մանյակ Մ․ Երանոսյան

19-րդ դարի վերջերին հայության իրավունքները սահմանափակելու մի շարք փորձերից հետո՝ 20-րդ դարի սկզբներին, ցարական Ռուսաստանն անցավ պետական մակարդակով կազմակերպվող հալածանքների, բռնությունների ու պատժիչ գործողությունների քաղաքականությանը:

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԵՎ ՀՅԴ ԲԱՔՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ – 2023-4

Ցարական Ռուսաստանի Ոստիկանության դեպարտամենտի 1890-ական թվականների գաղտնընթերցումներում

Մկրտիչ Դ. Դանիելյան

Օսմանյան կայսրությունում 1895 թ. աշնանը մոլեգնող հայերի զանգվածային կոտորածներին զուգահեռ՝ ցարական իշխանություններն Անդրկովկասում սկսեցին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հալածանքներն ու ձերբակալությունները:

ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ. «ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐԴԻՆ ՄԱՐԴՈՒ» – 2023-4

Սուրեն Ս. Աբրահամյան

Հետազոտության վերլուծական նյութը արդի հայ պոեզիայի
անուններից մեկի՝ Հակոբ Մովսեսի «Գրառումների» երեք գրքերն
են, որոնք լույս են տեսել 2015, 2017 և 2018 թվականներին: Գրառումները որքան ծավալուն են, նույնքան էլ արդիական՝ համաշխարհային և հայ գեղագիտական մտքի յուրացման, արդի հայ
պոեզիայի, երաժշտության, հասարակական մտքի զարգացման տեսանկյունից: Հակոբ Մովսեսի գրառումների աշխարհայեցությունը, թեև բարդ է և ունի հայեցության հոգևոր ըմբռնում, բայց տարաբնույթ նյութը, լինեն համաշխարհային թե հայ պոեզիայի, փիլիսոփայական և գեղագիտական համակարգերի, հասարակական ըմբռնման, թե այլ հարցադրումներ, որոնք ծագում են արդի աշխարհի մշակութային հարցադրումների ոլորտից, քննվում է բանաստեղծի փորձառության տեսանկյունից:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՑԱՇԽԱՐՀԻ ԶՈՐԱՇԱՐԺԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2023-4

Նոր բացահայտումներ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության գործունեության մասին

Արամ Ս. Սայիյան

1926 թ. հունվարի 6-ի նստեղծվել է Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունը՝ Mili Emniyet Hizmeti (MEH), որը 1965 թ. վերանվանվել է Ազգային հետախուզական ծառայություն (ԱՀԾ)՝ Milli İstihbarat Teşkilatı (MİT):

21-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԸ – 2023-4

Լեզվական մտաշահարկումը գործողության մեջ (անգլերեն)

Սեդա Ք. Գասպարյան, Գայանե Հ. Մուրադյան

Այսօր շատ են այն պնդումները, որ պոստմոդեռն հասարակությունը, միտքը և գաղափարախոսությունը որևէ կերպ չեն աջակցում հումանիզմին, և այս պնդումներն իրենց արտացոլումն են գտնում ուժի, շահի և լեզզվի սերտորեն փոխկապակցված հասկացություններում:

«ՈՉԻՆՉ» ԲԱՌԻ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ – 2023-4

Սերգեյ Ա. Աղաջանյան, Արսինե Ս. Աղաջանյան

Մանիպուլացիան ընդհանրապես կենդանական աշխարհին և հատկապես մարդուն բնորոշ վարքային իրողություն է՝ մշտառկա մարդու կենսագրոծունեության բոլոր ոլորտներում՝ սկսած միջանձնային հարաբերություններից և ավարտած միջպետական-քաղաքականով:

ԾԵՐՈՒՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ – 2023-4

Կամո Ե. Վարդանյան

Նախորդ տարիներին մեր իրականացրած հետազոտություններում անդրադարձել ենք ինքնասպանությանն առնչվող բազմաթիվ հիմնախնդիրների, այդ թվում նաև՝ ինքնաւսպանության դիմող այլ տարիքային խմբերի հոգեբանական առանձնահատկություններին և համաճարակաբանությանը:

«ԱՆՁԸ ՊԱՀՊԱՆԵԼ/ՊԱՇՏՊԱՆԵԼ» ԲԱՌԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՆԹԱԲԱԶՄՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ – 2023-4

Արտաշես Ռ. Մարտիրոսյան

Հայերենի բառապաշարի պատմական շերտերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հինհայերենյան շրջանում բառապաշարի ռազմագիտական տերմինաբանության շերտը ձևավորվել է իրանյան փոխառություններից: