Category Archives: ՀԻՄՆԱՔԱՐԵՐ

ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄՆ ԻԲՐԵՎ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄ Ինքնահաղթահարող մարդը – 2024-2

Ժամանակակից քաղաքակրթության ոգին բնորոշող գիտական ու տեխնոլոգիական աննախադեպ նվաճումները, կեցության գոյաբանական հիմունքների վիրտուալացումը, մարդկային հարաբերությունների այլակերպումներն ու նմանատիպ այլևայլ երևույթները, որոնք այլևս մեր բնական գոյընթացի մշտական ուղեկիցներն են, պահանջում են նորովի իմաստավորել գոյություն ունեցողի, հնարավորի և թույլատրելիի սահմանների հարցերը։ Խնդիրն այն է, որ սրընթաց փոխվող աշխարհում քաղաքակրթական, մարդաբանական ու սոցիոմշակութային սահմաններն ու սահմանագծերն այնքան արագ են փոխվում, կյանքն ինքնին այնքան սահմանազանցական է դարձել, որ երբեմն դժվար է որոշել «այստեղ ու հիմա» ապրող մարդու տարածական ու ժամանակային կոորդինատները։

ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ – 2024-1

Սուրեն Ա. Մանուկյան

Ցեղասպանագիտությունը երիտասարդ գիտաճյուղ է, որը ձևավոր- վել է 1980-ականներին: Սակայն, ընդամենը քառասուն տարին բավարար էր, որպեսզի այս գիտաճյուղն իր ուրույն տեղը զբաղեցներ միջգիտակար- գային հումանիտար հետազոտական ուղղությունների շարքում:

Այս հոդվածի շրջանակում փորձ է արվում վերլուծել ցեղասպա- նագիտական հետազոտությունների զարգացումը և ներկայացնել ժամա- նակակից միտումները:

ԱՐՑԱԽԻ ԱՆԿՈՒՄԸ – 2023-4

Պատմական ողբերգություն և ահազանգ Հայաստանի Հանրապետության համար

Օտտո Յոհ. Լուխտերհանդտ (Համբուրգ, Գերմանիա)

Շրջանցելով միջազգային իրավունքով ամրագրված ուժի կիրառման արգելքը՝ Ադրբեջանի զինված ուժերը ՄԱԿ-ի Գլխավորասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում (2023 թ. սեպտեմբերի 19-20) ոչնչացրին Արցախի Հանրապետությունը:

ՌԻՉԸՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (ՆՈՅԵՄԲԵՐ 9, 1932 – ՅՈՒԼԻՍ 9, 2023) – 2023-3

Յարգանքի տուրք եւ փորձ՝ ուրուագրելու նրա կեանքն ու գործը (անգլերեն)

Ռուբինա Բ. Փիրումեան (Լոս Անջելես)

Մահը անսպասելի էր եւ առիթ՝ գովեստի ու ափսոսանքի խօսքերի յորձանուտի, որ ողողեց համացանցը: Ռիչըրդ Յովհաննիսեանը արժանի էր այդ անկեղծ դրուատանքին եւ աւելին։ Այս յօդուածի նեղ սահմաններում փորձ է արւում վեր հանելու նրա բեղմնաւոր գործունէութեան անպարագրելի արգասիքը ակադեմական կեանքում եւ հասարակական, քաղաքական ասպարէզներում։

ԷՎՐԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ – 2023-2

Կրթական էկոլոգիայի խնդիրները հաղթահարելու միջոց

Մարիամ Մ. Կարապետյան

Հայաստանում կրթական բարեփոխումների օրակարգում են բովանդակային և մեթոդական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար ռազմավարություններ են մշակվում, դասընթացներ են կազմակերպվում։ Ռազմավարությունները, սակայն, հաճախ միայն հռչակագրեր են մնում կիրառման պրակտիկաներն ավելի հիմնավոր դարձնելու համար հետադարձ վերլուծություն ու ինքնանդրադարձ են անհրաժեշտ։ Այս մտահոգություններն են պայմանավորել սույն հոդվածի նպատակը՝ քննարկել բուհական դասավանդման ընթացքում համագործակցային մեթոդների կիրառման կոնկրետ օրինակներ համալսարանական մեկ դասընթացից:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՎԵՐՆԱԳԻՐՆ ՈՒ ԲՆԱԲԱՆԸ – 2023-1

Որպես միջտեքստայնության տիպաբանական տարրեր

Հռիփսիմե Ա. Զաքարյան

Տեքստի ընկալումը տրամաբանական գործընթացի արդյունք է, որը դրսևորվում է ընթերցողի ակնառու-պատկերավոր բառատրամաբանական, ստեղծարար մտածողության միջոցով:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՈՒՄ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ – 2022-4

Դավիթ Ռ. Մոսինյան

Խաղաղությունն ու անվտանգությունը վաղուց արդեն մեր կյանքի կարևորագույն չափորոշիչներից են դարձել, քանզի համամարդկային արժեքների շարքում դրանք առաջնային տեղ են զբաղեցնում։ Եվ այնուամենայնիվ, չնայած վերջին տասնամյակներին աշխարհում պատերազմի պատճառած մահացությունների թիվը կրճատվել է, պատերազմական գործողություններն ընդհանուր առմամբ նվազել են, դրանց ուժականությունը ոչ միայն չի թուլացել, այլև ընդգրկումները լայնացել են՝ ընդհուպ մինչև տարբեր հարթակներում ներգրավելով խաղաղ քաղաքացիների:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – 2022-3

Արժեքային կողմնորոշումների համատեքստում

Հարություն Տ. Մարության

Հայոց ցեղասպանությունը մեզանում իրավամբ ընկալվում է որպես ջրբաժան իրադարձություն, երևույթ, որն ունեցել է որոշիչ ազդեցություն հայության ճակատագրի վրա մոտ անցյալում ու ներկայում և ունի խորքային, ուղղակի առնչություն նրա ապագայի հետ։ Ուստի Հայոց ցեղասպանության հիշողությունը հայ ինքնության հիմնասյուներից է և, որպես այդպիսին, կարևոր դեր ունի հայոց արժեքային համակարգում, ավելին՝ այն նաև դասավանդման ճանապարհով տվյալ արժեքային համակարգը կերտելու կարևոր գործիքներից է։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԸ – 2022-2

Որպէս սոցիալ-հումանիտար միջնորդություն

Մարիամ Մ. Կարապետյան
Մեզանում գիտության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ զրույցները պարբերաբար ակտիվանում են՝ զուգորդվելով Հայաստանի տեխնոլոգիական ապագայի, համաշխարհային նշանակության հարցերում իր ներդրումներով արժեքավոր պետություն դառնալու անհրաժեշտության, պետության պաշտպանական համակարգը նոր զինտեխնիկայով համալրելու թեմաների հետ։

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ – 2022-1

Գևորգ Ս. Խուդինյան
2022 թ. փետրվարի 24-ին ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա հատուկ գործողություն չէ և ոչ էլ սովորական պատերազմ. սա մեծ պատերազմ է, որի պատմական, մշակութային ու վերջապես՝ քաղաքակրթական ենթաշերտերի բացահայտումը խիստ անհրաժեշտ է նաև մեզ՝ հետ խորհրդային հեղաբեկումների հորձանուտում հայտնված հայերիս։