Category Archives: ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2020-3
Մաս երկրորդ։ Մուտքի սյուները և հարավային պատը
Մայքլ Է. Սթոուն (Երուսաղեմ), Խաչիկ Ա. Հարությունյան
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2020-2
Մաս առաջին։ Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցին և նրա արձանագրությունները
Մայքլ Ե. Սթոուն (Երուսաղեմ)
Խաչիկ Ա. Հարությունյան
Հայերի մշտական ներկայությունը քրիստոնեության օջախ Երուսաղեմ քաղաքում և նրա մերձակայքում ունի ավելի քան 1700-ամյա պատմություն: Այդ ներկայությունն առաջին հերթին պայմանավորված է Դ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հանգամանքով, որին կարճ ժամանակ անց հաջորդել են հայ ուխտավորների այցելությունները Սուրբ երկրի սրբավայրեր:
ԻԶՄԱՅԻԼԻ ՀԱՅԵՐԵՆ ՎԻՄԱԳՐԵՐԸ. ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ — 2019-4
Արսեն Է. Հարությունյան, Սերժիու Վ. Մատվեև (Քիշնև, Մոլդովա)
Բագրատունյաց թագավորության թուլացումն ու անկումը 1045 թ., ապա թուրք-սելջուկների ու մոնղոլ-թաթարների 11-13-րդ դդ. արշավանքները ստիպեցին բազմաթիվ հայերի արտագաղթել Հայաստանից ու Փոքր Ասիայից և հաստատվել հատկապես Ղրիմի թերակղզում, որտեղից էլ շատերն անցան Մոլդովա, Ռումինիա, Բուլղարիա, Լեհաստան և Հարավային ու Արևելյան Եվրոպայի այլ երկրներ:
ՍԻՍԻԱՆԻ Ն. ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐՁԱՆԱԳԻՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ — 2019-2
ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵԾ ՍԱԼԱ ԳՅՈՒՂԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ — 2019-1
Արծրունի Ս. Սահակյան, Աշոտ Գ. Մանուչարյան, Հակոբ Ս. Խաթլամաջյան, Սասուն Մ. Հարությունյան
Մեծ Սալան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական հինգ գյուղերից մեկն է, որոնք Դոն գետի տարբեր վտակների վրա հիմնել են 1778 թ. Ղրիմի թերակղզուց մերձդոնյան տափաստաններ գաղթած հայերը: Հայ ականավոր քաղաքական-պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, ծա գումով մեծսալացի Սիմոն Վրացյանի հավաստմամբ՝ գաղթյալների «ընտ րու թիւնը ընկնում է Դոն գետի աջ եզերքի վրայ, որ դիրքով ու տեսարան ներով Խրիմն էր յիշեցնում մի քիչ»: