Ռոմիկ Խ. Քոչարյան, Անահիտ Ռ. Ջիջյան
Սոցիալական գիտությունը տեսա-գործնական իմաստություն է՝ մարդկային ինքնության ու կյանքի՝ անձնավորյալ կենսակերպի ու ընդհանուր կենսակարգի, մշակույթի՝ ստեղծարար ու հոգածու գործունեության, առաքինակարգ կատարելագործման հնարավորությունների հոգեկեցույց ու կենարար իմաստության խորհրդիմացություն և կենագործում:
Author Archives: Admin
ԿԱԽՅԱԼ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱ ԵՎ ՀԱՏԿԱՆԻՇ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՌԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՈՒՄ – 2020-4
ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՎԵՊԵՐՈՒՄ – 2020-4
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2020-4
Մաս երրորդ։ «Մարդաբանական պատմության» և «հիշողության պատմության» հղացքները
ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2020-4
Մաս Ա: Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը Սմբատ Բ-ի գահակալության առաջին շրջանում (970-ական թթ. վերջ980-ական թթ. առաջին կես)
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՀԱՎԱՏՔԸ – 2020 -4
Որպես ուժի և իշխանության աղբյուրներ
ՄԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ – 2020-4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ – 2020-3
Սևրի պայմանագրի հոդվածներում
Արմեն Ց. Մարուքյան
Գերմանիայի հետ Վերսալի, Ավստրիայի հետ Սեն-Ժերմենի, Հունգարիայի հետ Տրիանոնի և Բուլղարիայի հետ Նեյի պայմանագրերի ստորագրումից հետո Օսմանյան կայսրության հետ կնքված Սևրի պայմանագրով եզրափակվեց Առաջին աշխարհամարտում հաղթանակած ու պարտված երկրների փոխադարձ պայմանագրերի երկար շարքը:
ՎԱՐԱՆԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» – 2020-3
Մի մոռացված գրքույկի և նրա անմոռաց հեղինակի մասին
ՕՐԼԱՆԴՈ ՔԱԼՈՒՄԵՆՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՆՏԻՊ ՔԱՌԱՎԵՏԱՐԱՆԸ – 2020-3
Եվ դրա առնչությունները Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ
Ամփոփում
Էմմա Լ. Չուգասզյան
Օրլանդո Քարլո Քալումենոյի մասնավոր հավաքածուում ուշագրավ տեղ են զբաղեցնում հայկական միջնադարյան ձեռագրերը, որոնցից մեկին է նվիրված մեր ուսումնասիրությունը։ Քալումենոյին պատկանող` Ստամբուլի «Բիրզամանլար» մասնավոր թանգարանում պահվող այս ձեռագիրն առանձնանում է իր պարզունակ, սակայն շատ կարևոր նկարազարդումներով։ Ավետարանում պահպանված են չորս ավետարանիչների դիմանկարները և նրանց անվանաթերթերը, ինչպես նաև մի քանի սյուժետային լուսանցապատկերներ։ Մանրանկարներին բնորոշ է ժողովրդական արվեստի պարզությունը, դրանց արվեստը մոտ է Արցախ-Ուտիքի մանրանկարչական դպրոցի, ինչպես նաև որոշ տարրերով` Վասպուրականի և Սպահանի մանրանկարչական ավանդույթներին։ Ձեռագիրն ունի երկու հիշատակարան։ Հետաքրքրական է, որ Ավետարանը գրվել է Բալուի գավառի Օխու գյուղի երեք տարբեր եկեղեցիներում՝ Սբ Կիրակոս, Սբ Սարգիս և Սբ Գևորգ զորավար։ Բացի ձեռագրի վերջում զետեղված հիշատակարանից` կա ևս մեկ հիշատակարան Մարկոսի Ավետարանի վերջում, որում հիշատակվում են Ավետարանի պատվիրատու Բախտիարի և նրա ընտանիքի անդամների անունները։ Օ. Քալումենոյի հավաքածուում հայտնվելուց առաջ` մինչ 2015 թ., այս Ավետարանը որոշ ժամանակ եղել է պոլսաբնակ հանրահայտ գրավաճառկոլեկցիոներ, «Թուրքուազ» գրատան սեփականատեր Բյուզանդ Ագպաշի սեփականությունը։ Վերջինս էլ իր հերթին այս ձեռագիրը գնել էր այն փրկած և խնամքով պահած մի հայ ընտանիքից, որը ժառանգել էր այն իր նախնիներից։
Օրլանդո Քալումենոյի հավաքածուի ձեռագիրը ակնհայտորեն ընդօրինակված է Օխուի հանրահայտ հրաշագործ Ավետարանից (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր թիվ 10908)։ Օխուի Ավետարանում ավետարանիչների դիմանկարները և անվանաթերթերը, ամենայն հավանականությամբ, Հակոբ Ջուղայեցու ձեռքի գործն են, իսկ տերունական նկարները՝ նրա աշակերտներից մեկի կամ նրա ազդեցությունը կրած և իր առջև նրա ձեռագրերից մեկն ունեցած մեկ այլ նկարչի։ Այս շքեղ ձեռագիրը, նկարազարդված լինելով մանրանկարչության մեծ վարպետ Հակոբ Ջուղայեցու կողմից, հիացմունքի առարկա է դարձել իր ստեղծման առաջին իսկ տարիներից սկսած։ Այդ մասին է փաստում նաև 1676 թ. Օխուի Ավետարանում Հովհաննես Ավանեցու կողմից ավելացված հիշատակարանը, որում նա հայտնում է իր կողմից արված ընդօրինակության մասին։ Ցավոք, Հովհաննես Ավանեցու կատարած ընդօրինակությունը մեզ չի հասել, սակայն պահպանվել է Օրլանդո Քալումենոյի հավաքածուում զետեղված 1680 թ. արված այս ընդօրինակությունը։
Այսպիսով` պատահական չէ, որ գրեթե կես դար անց ինքնուս նկարիչը փորձել է իր հնարավորությունների սահմաններում ստեղծել շքեղ ձեռագրին առավելագույնս մոտեցող ընդօրինակություն։