Author Archives: Admin

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ – 2019-2

Որոշ հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները

Գևորգ Գ. Հակոբյան

Թէեւ դեմկորատիան (իր տարատեսակներով) ամենաքննարկված հայեցակարգերից մեկն է, բայց սոցիալ-փիլիսոփայական մտքի շրջանակներում հանրահայտ է դեմոկրատիայի այսպպես կոչված՝ «դասական» պարադոքսը. այն է՝ արդյո՞ք պետությունը դեմոկրատական կլինի, եթէ քաղաքացիները, իրենց ազատ կամքով, ընտրեն բռնակալի իշխանությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՈՒՄԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ – 2019-2

Հայոց քաղաքական կողմորոշումերի (արևելումերի) մասին մեր հին պատկերացումերը վերջին մեկ տարվա ընթացքում բախվել են Հայաստանի նոր իրողություններին, և չկարողանալով բացատրել դրանց իմաստն ու բովանդակությունը՝ լիովին կորցրել են երկրի ներսում ու նրա շուրջը տեղի ունեցող տեղաշարժերն ըմբռնելու ու բացատրելու ճանաչողական գործառույթները։

Ռոդնի Դաքեսյան, 1915 թ. հայերի դեմ իրագործված կոտորածների իրավաբանական հետևանքները և դրանց լուծման դատական ու արտադատական հնարավոր եղանակները, Եր., «Փրինթինֆո», 2015, 416 էջ – 2016-2

Արմեն Ց. Մարուքյան
Հայոց ցեղասպանությանը՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ իրականցված ոճրի, վաղուց արդեն գիտական գնահատական է տրվել ոչ միայն հայ, այլև օտարազգի պատմաբանների ու ցեղասպանագետների կողմից. լույս են տեսել հազարավոր հետազտություններ, հրապարակվել են բազմաթիվ պետությունների արխիվներում պահվող փաստաթղթեր, որոնք հաստատում են անհերքելի ճշմարտությունը:

ՌՈՍՏՈՄԻ ՆԱՄԱԿ-ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-1

Երուանդ Գ. Փամպուքեան
Հ.Յ. Դաշնակցութեան Պոսթընի կեդրոնական արխիւին մէջ կը պահուին շարք մը ծաւալուն տետրակներ կամ տոմարներ, որոնք ուշադրութենէ դուրս մնացած են, հետեւաբար նաեւ չեն ուսումնասիրուած: Մինչդեռ մեր ազատագրական պայքարի պատմութեան բազմաթիւ դրուագներու յաւելեալ պարզաբանման տեսակէտէն անոնք յատուկ նշանակութիւն ունեցող փաստաթուղթեր են:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-1

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նրա կանավոր մասնակիցներից մեկի՝ հայազգի գեներալ-լեյտենանտ Ֆոմա Իվանի (Թովմաս Հովհաննեսի) Նազարբեկյանի (1855-1931) այդպես էլ անտիպ մնացած հուշերի հայերեն թարգմանությունը, որը խիստ արժեքավոր սկզբնաղբյուր է պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների եւ դրանցում հայ կամավորականների մասնակցության համակողմանի քննության համար:

1880-1890-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-1

Մկրտիչ Դ. Դանիելյան
19րդ դարի 70-80-ական թվկաանների հայ նարոդնիկների և ազգային նարոդնիկական կազմակերպությունների գործունեության մասին մեր կողմից հայտնաբերված փաստաթղթերի փաթեթի շարունակությունն են կազմում 1890-ին ձևվավորված ՀՅ Դաշնակցության առաջին ղեկավար մարմնի՝ Կենտոնի կամ՝ Կենտոանական Վարչության անդամ Աբրահամ Դաստակյանի հեղափոխական գործունեությանը վերաբերող նյութերը:

Գայանե Առաքելյան, Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը Եր., « Տիգ րան Մեծ» հրատարակչություն, 2018, 144 էջ, 88 նկար – 2019-1

Շուշանիկ Գ. Զոհրաբյան (Փարիզ)
«Տիգրան Մեծ» հրատարակչությունը 2018 թ. լույս է ընծայել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» պատկերագիրքը:

Ալբերտ Մակարեան, «Կրկին Պարոնեանի հետ (նոր ընթերցումներ)», Եր., «Անտարես», 2018, 306 էջ: – 2019-1

Սուրէն Դ. Դանիէլեան, Քնարիկ Ա. Աբրահամեան
Ալբերտ Մակարեանի՝ վերջերս լոյս տեսած «Կրկին Պարոնեանի հետ (Նոր ենթերցումներ)» մենագրութեան խորագրի մէջ արդէն ակնբախ ուրուագծւում է մեկնական ոճի հեղինակային սուր հակուածութիւնը՝ հայեացք 21-րդ դարի դիտանկիւնից, ընթերցման այն եղանակների համադում, որ Պարոնեան երգիծաբանին դարձնում է շահագրգիռ անհատականութիւն գրականութեան ազգային ճանապարհի այնքան բանուկ ու բազմաշերտ վերելքներում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱԿ-Ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ – 2019-1

Արմեն Ց. Մարուքյան
2018 թ. դեկտեմբերի 9-ին լրացավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կենվենցիայի (այսուհետև՝ Ցեղասպանության մասին կոնվենցիա) ընդունման 70-ամյակը: