Author Archives: Admin

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԹԻՖԼԻՍՈՒՄ – 2019-1

Վարդան Բ. Եսայան
Թեև 1860 թ. հիմնադրված Ռուսաստանյան կայսրության պետական բանկը 1866 թ. իր բաժանմունքը բացեց Թիֆլիսում, սակայն 19րդ դարի 70-ական թվականներից Թիֆլիսի նահանգում արդյունաբերական ձեռնարկությունների, ֆաբրիկա-գործարանային արտադրության ի հայտ գալու հետ մեկտեղ ստեղծվեցին նաև ամբողջովին տեղական՝ հայկական կապիտալով գործող առաջին բանկային հաստատությունները:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ – 2019-1

Արարատ Մ. Հակոբյան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի անզուգական կերպարի մեծությունը դրսևորվել է ոչ միայն նրա կերտած կոթողային ստեղծագործությունների, այլև հասարակական-քաղաքական բուռն գործունեության մեջ: Այդ իրողության դրսևորումներից մեկը եղավ այն, որ 1921 թ. Փետրվարյան ապստամբության կապակցությամբ նա իր պարտքը համարեց Թիֆլիսից մեկնել Երևան՝ հաշտեցնելու դիմակայող ուժերին՝ ապստամբներին և բոլևիկներին:

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ ՀԱՅ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2019-1

Արթուր Տ. Վարդիկյան
Արտավազդ Փելեշյանի անդրանիկ ֆիլմերի հանդիսատեսը հավանաբար շատ զարմացած էր, քանի որ «վավերագրական կինո» եզրույթով այդ ժամանակ լրիվ այլ տեսակի կինո էին պատկերացնում: Ընդհանրապես «վավերագորղ» բառը պատահաբար է ասոցացվել Փելեշյանի հետ, քանի որ նա ոչինչ չի վավերագրում կամ փաստագրում:

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄԵԾ ՍԱԼԱ ԳՅՈՒՂԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-1

Արծրունի Ս. Սահակյան, Աշոտ Գ. Մանուչարյան, Հակոբ Ս. Խաթլամաջյան, Սասուն Մ. Հարությունյան
Մեծ Սալան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական հինգ գյուղերից մեկն է, որոնք Դոն գետի տարբեր վտակների վրա հիմնել են 1778 թ. Ղրիմի թերակղզուց մերձդոնյան տափաստաններ գաղթած հայերը: Հայ ականավոր քաղաքական-պետական գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, ծա գումով մեծսալացի Սիմոն Վրացյանի հավաստմամբ՝ գաղթյալների «ընտ րու թիւնը ընկնում է Դոն գետի աջ եզերքի վրայ, որ դիրքով ու տեսարան ներով Խրիմն էր յիշեցնում մի քիչ»:

ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԿԱԹՍԱՅԱՏԻՊ ԱՆՈԹՆԵՐԸ – 2019-1

Արմինե Ա. Գաբրիելյան
Արցախի Տիգրանակերտի խեցեգործական արտադրանքի մեջ ուրույն տեղ է զբաղեցնում անտիկ (մ.թ.ա. I – մ.թ. III դդ.) խեցեղենըորի տիպաբանական և գեղարվեստական քննությունը թույլ է տալիս վեր հանել ոչ միայն Տիգրանակերտի, այլև Արցախ-Ուտիքի խեցեգործության պատկերը, տեսնել նրա կապերը Հայաստանի և հարևան երկրների խեցեգործական արտադրանքի հետ, ներկայացնել դրա տեղը և դերը Հայաստանի այլ կենտրոնների և տարածաշրջանի խեցեգործության զարգացման պատմության մեջ:

«ԴՈՒ»/«ԴՈՒՔ» ԴԻՄԵԼԱՁԵՎԵՐԸ ՀԱՅԵՐԵՆԻ ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏՈՒՄ – 2019-1

Անահիտ Զ. Ադիլխանյան
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի և շարունակում է ստեղծել խոսքային էթիկետի կանոնների իր համակարգը: Այդ համակարգում սովորաբար միախառնված են հանրալեզվաբանական, ազգալեզվաբանական (էթնոլեզվաբանական), հոգելեզվաբանական մոտեցումները:

ՆՈՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒ ՆԵՐԲՈՂՆԵՐՈՒՄ – 2019-1

Արփինե Մ. Ավետիսյան
Ներսես Լամբրոնացին (1153-1187 թթ.) հայ միջնադարյան գրականության բազմաշնորհ ներկայացուցիչներից է, ով հայտնի է ամենատարբեր ասպարեզներում իր բեղուն գործունեությամբ. նա հեղինակել է ներբողներ, տաղեր, շարականներ, ճառեր, մեկնություններ, կատարել թարգմանություններ:

ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԱԶԸ. ԼԵՐՄՈՆՏՈՎ – ԻՍԱՀԱԿՅԱՆ – ԱԼ. ԲԼՈԿ – 2019-1

Ազատ Կ. Եղիազարյան
Հայոց ազատագրական պայքարին նվիրված Ավետիք Իսահակյանի ամենահուզիչ բանաստեղծություններից մեկը սկսվում է «Սալնո ձորերում, կռվի ձորերում» տողով: Ով ծանոթ է Միխայիլ Լերմոնտովի «Երազ»  (Сон) բաանստեղծությանը, չի կարող չնկատել երկու բանաստեղծությունների նմանությունը:

ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ – 2019-1

Արամ Գ. Ալեքսանյան
19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում բնական գիտությունների զարգացման և մտքի գիտականացման արդյունքում որոշարկվել էին դրապաշտական ուսմունքները, որոնց համատեքստում արդեն գիտական հայացքով էին մերժվում կամ վերանայվում իմաստասիրական շատ կարգեր: Կյանքի և մարդու դրական ճանաչողությունը քննական վերանայման էր ենթարկում նաև երբեմնի բարոյաբանության առաջադրած կանոնները, որոնք կոչված էին նորմավորելու, կանոնակարգելու մարդու գիտակցությունն ու վարքը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԸ – 2019-1

Ալբերտ Ա. Ստեփանյան
Կատարվել է լրջմիտ աշխատանք այս կոթողային գործը արդի հայերենի եզրաբանությամբ ներկայացնելու, մենաբանելու և իմաստավորելու ուղղությամբ: Եվ հաջողությունն աներկա է: Ապագային թողնելով տեքստի լեզվաիմաստային իսկության քննությունը՝ արդ խնդիր ունենք միայն ներկայացնելու «Պաշտպանականի» տեղը և դերը պատմագիտության կերպափոխությունների համածիրում: Զի համոզված ենք, որ հենց դա է վերջինիս տեղայնացման առաջին և անհրաժեշտ պայմանը մի հասարակությունում, որի պատկերացումները գիտակարգի արեւմտյան ըմբռնումների մասին բավական մոտավոր են: