Author Archives: Admin

ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏՈՒՄ ԱՆՏԱՆՏԻ ԶՈՐՔԵՐԻ ԱՓՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ – 2017-3

Սամվել Ա. Պողոսյան
Հետադարձ հայացք նետելով Առաջին աշխարհամարտի սկզբնական փուլում նախագծված, սակայն այդպես էլ չիրականացված Ալեքսանդրետի ծովածոցում Անտանտի զորքերի ափհանման ծրագրի վրա՝ ներկա հրապա րակման մեջ նպատակ ունենք բացահայտել այն անկյունաքարային գործոնները, որոնք հաճախ փոխում են մեր պատմության ընթացքը:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱԴՐՅԱԼ – 2017-3

Սիրանուշ Գ. Հովհաննիսյան
Բարոյականությունը և մշակույթը բնության «մարդ» բաղադրատարրը «Մարդ» հասկացութային արժեքի վերածելու գործընթացը կամ ճանապարհն անցնելու հիրավի պարտադիր հիմքն են։

ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՐԴՍՏԱՆ. ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ – 2017-3

Իրաքյան Քրդստանի սեպտեմբերի 25-ի հանրաքվեով սկիզբ առած խոր հեղաբեկումները վերջին ամիսներին մեր տարածաշրջանում արձանագրվող աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների առաջին ծիծեռնակներն են:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2017-2

Գեղամ Մ. Բադալյան
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Արևմտյան Հայաստանի պատ մա ժողովրդագրական նկարագրին նվիրված ուսումնասիրության վերջին մասը կազմված է 2 բաժիններից: Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաե ղեռն յան ժողովրագրական պատկերի ուսումնասիրությունը՝ նախ ներկայացվում է Հայոց պատմական հիշողության մեջ հավերժացած Սասուն պատմաաշխարհագրական մարզը՝ համապատասխան քարտեզով, և ապա՝ նահանգային կենտրոն Բաղեշ (Բաղաղեշ) կամ Բիթլիս քաղաքը:

ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ – 2017-2

Մարգարիտա Մ. Խաչատրյան
2016 թ. նոյեմբերի 26-ին լրացավ Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Համաստեղի (Համբարձում Կելենյան, 1895-1966) մահ վան 50-րդ տարելիցը. նա հանկարծամահ եղավ Լոս Անջելես քաղաքում, իր ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված ձեռնարկի ժամանակ՝ շնորհակալական խոսք ասելիս։

ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ – ՍԱՐԳԻՍ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ – ԼՈՒԿԱՇԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ – 2017-2

Երուանդ Գ. Փամպուքեան
1963ին Պէյրութ լոյս տեսած «Կեանքի ուղիներով»ի Գ. հատորի վերջին գլուխը Սիմոն Վրացեան յատկացուցած է Սարգիս Սրապիոնեան-Լու կաշինի (էջ 260-275)։ Վրացեան և Լուկաշին նոր նախիջևանցի էին, իրարու ազգական, գրեթէ տարեկից և դպրոցական ու պատանեկան տարիներու մտերիմ ընկերներ, որոնց հասարակական կեանքը այնուհետև պիտի ստա նար տարբեր, չըսելու համար հակադիր ուղղութիւն։ Առաջինը դաշնակ ցական, երկրորդը՝ նախ սոցիալ դեմոկրատ (սպեցիֆիկ), ապա համայ նավար։ Այսուհանդերձ Վրացեան մեծ համարում ունի իր երբեմնի ընկերոջ և համերկրացիին նկատմամբ իբրև մարդու և հասարակական հայ գործիչի։ Կարելի է ըսել նոյնիսկ, որ իրեն՝ Վրացեանի համար անսովոր կերպով՝ գովասանք ու գնահատական կը շռայլուի Լուկաշինի հասցէին։

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ – 2017-2

Ա-Դո
Պատմական փորձը սովորեցնում է, որ արտակարգ պայմաններում, հատկապես հեղափոխությունների և հեղաշրջումների ժամանակ, հաճախ քաղաքական հրապարակ են դուրս եկել այնպիսի անհատներ, որոնք, չլինելով զինվորականներ և չզբաղեցնելով հրամանատարական բարձր պաշտոններ, աչքի են ընկել իրենց քաջագործություններով ու սխրանքներով:

ԿԱԶԻՄԻՐ ԶԱԼԵՎՍԿԻ, ԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ – 2017-2

Գ. Խ.
Մոսկվայում վերջերս ակտիվ գիտահրատարակչական գործունեությամբ զբաղվող «URSS» հրատարակչական խումբն ի թիվս այլ ուշագրավ գրքերի «Խորհրդածելով մարքսիզմի մասին» մատենաշարով լույս է ընծայել «Ազգային կուսակցությունները Ռուսաստանում. 20րդ դարի սկիզբ. Լեհաստան: Մերձբալթյան երկրամաս: Լիտվա: Ուկրաինա: Կովկաս: Հրեական կուսակցութիւններ» ուղագրավ գրքույկը:

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1991-1993 ԹԹ.)* – 2017-2

Կարեն Հ. Խաչատրյան
Հայաստանի երրորդ հանրապետության պաշտպանունակության ամ րապնդման գործում կարևոր դեր ու նշանակություն ունի ռազմաարդ յունաբերական համալիրը (ՌԱՀ), որի կատարելագործմանն ու դե րի բարձրացմանն է միտված 2015 թ. մարտի 25-ին ՀՀ Ազգային ժո ղովի կողմից ընդունված «ՌԱՀ-ի մասին» ՀՀ օրենքը: