Author Archives: Admin

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ – 2024-3

Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ., 2023, 280 էջ+58 էջ, նկ.:

Մհեր Ա. Հարությունյան
Պատմ. գիտ. թեկնածու

Արցախի Հանրապետության բռնազավթումից ու բնիկ հայ բնակչության՝ ցեղասպանության սպառնալիքով տեղահանությունից հետո արդիական-քաղաքական կարևոր նշանակություն ձեռք բերել երբեմնի «Հայոց արևելից կողմանց» բնակավայրերի պատմության վերաիմաստավորումն ու հանրահռչակումը: Այս տեսանկյունից գնահատելով իր հայրենի Խծաբերդ գյուղի պատմությունը ներկայացնելու՝ բանասիրական գիտությունների դոկ- տոր, պրոֆեսոր Էդուարդ Սամսոնի Մկրտչյանի նախաձեռնությունը՝ կարող ենք հավաստել, որ այն օրինակ է ծառայել մեր մյուս մտավորականներին՝ Արցախի մյուս բնակավայրերին նվիրված գրքերի հրատարակման համար:

ԴԱՒԻԹ ՄՈՍԻՆԵԱՆԻ «ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ. Ի ԽՈՅԶ ԿՈՐՈՒՍԵԱԼ ՄԻՋԱՎԱՅՐԻ» ԳՐՔԻ ՄԱՍԻՆ – 2024-3

Քնարիկ Ա. Աբրահամեան
Բանասիր. գիտ. թեկնածու

Կան հեղինակներ, որոնց անդրադարձը բաւականին լուրջ պատրաստուածութիւն է պահանջում: Այս առումով հարկ է առանձնացնել երիտասարդ ու խոստումնալից փիլիսոփա Դաւիթ Մոսինեանին, ով ընտրել է ոչ դիւրին ճանապարհ՝ լոյս ընծայելով «Նիկողոս Սարաֆեան. ի խոյզ կորուսեալ միջավայրի» ստուարածաւալ մենագրութիւնը (388 էջ): Նկատենք, որ բարեխղճօրէն հաշուի են առնուած Ն. Սադաֆեանի վերաբերեալ թէ՛ Սփիւռքում (Յարութիւն Քիւրքճեան, Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Սեդա Քիլէճեան, Սեդա Գրիգորեան, Յակոբ Կիւլլիւճեան, Շուշիկ Տասնապետեան, Ստեֆան Ճերմակեան եւ ուրիշներ), թէ՛ Հայաստանում (Ալեքսանդր Թոփչեան, Արթուր Անդրանիկեան, Վազգէն Գաբրիէլեան, Սուրէն Դանիէլեան, Լիլիթ Սեյրանեան, Սիրանուշ Դւոյեան, Վարդան Նիկողոսեան եւ ուրիշներ) եղած մեծ եւ փոքր ուսումնասիրութիւններն ու յօդուածները:

ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ – 2024-3

Խաչիկ Թյոլյոլյանի ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ

Հրածին Վ․ Վարդանյան
Պատմ. գիտ. թեկնածու

2024 թ. օգոստոսի 30-ին լրացավ գրականագետ, սփյուռքագիտության ոլորտի ականավոր գիտնական Խաչիկ Մինասի Թյոլյոլյանի 80-ամյակը: Սփյուռքագիտության` որպես նոր գիտակարգի, զարգացման և սփյուռքի տեսաբանման գործում նրա ներդրումը մեծ է ոչ միայն որպես գիտնական-հետազոտող, այլև որպես «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդես»-ի (“Diaspora: A Journal of Transnational Studies”) հիմնադիր-խմբագիր:

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2024-3

ՀՀ մարզերի և խոշորացված համայնքների օրինակով

Վահան Վ. Ենգիդունյան

Բնակավայրերի կայուն և արդյունավետ զարգացումը անհնար է պատկերացնել առանց տեղի բնակչության բարեկեցության շարունակական բարելավման: Այս համատեքստում բնակավայրերի տարածքային կառավարման գործընթացների առաջնային նպատակը բխում է հարմարավետ և ֆունկցիոնալ միջավայրի ստեղծման հրամայականից, ինչը կարող է հնարավոր դարձնել բնակչության հիմնարար կարիքների բավարարումը:

ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ՃՇՏՈՒՄ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ – 2024-3

Աղասի Պ. Ազիզյան

«Վէմ» համահայկական հանդեսի 2024 թվականի թիվ 1 (85) համարի (հունվար-մարտ) 245-258 էջերում լույս տեսած պատմ. գիտ. թեկնածու Մհեր Ա. Հարությունյանի «Ազգային-պետական գործչի հուշերը» վերտառությամբ գրախոսականում տեղ են գտել մի քանի անճշտություններ։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՉԱՓ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2024-3

Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը

Արմինե Հ. Տիգրանյան

Ներկա հոդվածը նպատակ ունի ուսումնասիրելու միջազգային հանրության արձագանքը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը՝ 2020 թվականի պատերազմից հետո՝ մինչև մեր օրերը։ Այն համապարփակ վերլուծում և բովանդակային կերպով քննում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անդրադարձող, դրանք դատապարտող և հայկական ժառանգության պաշտպանությանը միտված միջազգային բանաձևերը, հռչակագրերը, խորհրդարանական և դատական որոշումները՝ գնահատելով դրանց ազդեցությունն ու նշանակությունը Արցախի պատմամշակութային արժեքների պահպանման ու դրանց ոչնչացումը կանխելու գործում։

ՔԵՐՈՎԲԵ ՊԱՏԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՈՒ ՀԱՅ ԲԱՐԲԱՌՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ – 2024-3

Վազգեն Գ. Համբարձումյան
Բանասիր. գիտ. դոկտոր

Հոդվածում քննության առարկա են XIX դ. ռուսական լեզվաբանական դպրոցի անվանի ներկայացուցիչ Քերովբե Պատկանյանի հիմնարար ներդրումը հայերենի հնդեվրոպական բնույթի և հայ բարբառների տեսության ուսումնասիրության հարցերում, որոնք արդի հայագիտության մեջ մնում են ստվերում:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՊԵՍԻՄԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ – 2024-3

Արամ Գ. Ալեքսանյան
Բանասիր. գիտ. թեկնածու

Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայության մեջ դրապաշտ փիլիսոփաներ Օ. Կոնտի, Հ. Սպենսերի տեսական որոշ դրույթները հիմնականում զուգադրվում են Ժ. Ժ. Ռուսոյի և Ա. Շոպենհաուերի կարեկցանքի փիլիսոփայությանը` ձևավորելով ինքնատիպ էկլեկտիկ գոյափիլիսոփա- յություն։ Կյանքի համակողմանի ճանաչողության և ապա` իրավաբանի մասնագիտական քննախուզումների շնորհիվ՝ Զոհրապը հասնում է կյանքի, մահվան, խղճի, իրավունքի, հանցանքի, օրենքի, հանցագործության հոգեբանական դրդապատճառների, ներողամտության, բարոյականության, հասարակական կարծիքի, ընտանիքի, սիրո, սեռերի փոխհարաբերության մտակարգումների, որոնց խորքում առկա է համակարգված գիտական և գոյափիլիսոփայական ենթատեքստ։ Զոհրապի գեղարվեստական ժառանգության մետատեքստի, այն է` ուսումնառության շրջանակների բացահայտմամբ. որոշակի է դառնում նաև նրա կենսաիմաստասիրության պեսիմիստական բնույթը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2024-3

Մաս հինգերորդ։ ՀՅԴ առանցքային դերակատարությունը Իրանի 1905-1912 թթ. Սահմանադրական հեղափոխության եվրոպական արևելումի ապահովման գործում

Գևորգ Ս. Խուդինյան
Պատմ. գիտ. դոկտոր

Իրանի (Պարսկաստանի) (1905-1912 թթ.) Սահմանադրական հեղափոխության մեջ ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարության մասին անցած հարյուրամյակում հրապարակվել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, նամակների ժողովածուներ, ստեղծվել է պատկառելի գի- տական գրականություն։ Հասանելի է նաև ժամանակակիցների և իրադարձությունների մասնակիցների գրությունների ու հուշերի զգալի մասը։ Սակայն անգամ նման հարուստ աղբյուրագիտական հենքի վրա ստեղծված հոդվածներն ու ուսումնասիրությունները մինչ օրս գրեթե չեն բացահայտել Իրանի Սահմանադրական հեղափոխությանը մասնակից ու դերակատար ուժերի և գործիչների հետ ՀՅ Դաշնակցության կապերն ու հարաբերությունները, որոնց համատեքստում է միայն հնարավոր հասկանալ այդ հեղափոխությանը ՀՅԴ մասնակցության իրական պատճառները։

ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԻ ԵՎ ՆՐԱ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՏԻՊԵՐԻ ՇՈՒՐՋ – 2024-3

Սարգիս Գ․Պետրոսյան (Գյումրի)
Պատմ․ գիտ․ դոկտոր

Մ․ թ․ ա․ III հազարամյակի երկրորդ կեսի առաջին դարերում Մեր- ձավոր Արևելքի քաղաքական կյանքում տեղի էին ունեցել աշխարհացունց իրադարձություններ. Միջագետքում ստեղծվել, ապա կործանվել էին առաջին աշխարհակալությունները։ Հայկական լեռնաշխարհի բնակիչները, լինելով միջագետքցիների հարևանները, կրել են դրանց բացասական հետևանքները թե՛ Սարգոն և թե՛ Նարամ-Սուեն բռնապետերի հետ ունեցած առճակատման տեսքով։Ժամանակաշրջանի էբլայական և աքադական արձանագրություններում որոշակի տեղեկություններ կան Արմի/Արմանում երկրի ու իր թագավորների՝ դրանցում ունեցած մասնակցության վերաբերյալ։ Դրանց հիշատակները պահպանված են եղել նաև խեթական և հայոց հին (նախամաշտոցյան) պատմագրություններում, որոնցից թափանցել են մի կողմից՝ հունական ինչ-որ աղբյուրի մեջ, իսկ մյուս կողմից՝ տեղ գտել Մովսես Խորենացու երկում։