Author Archives: Admin

ԵՂԵՌՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼԱՑՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ – 2015-1

Հայոց ցեղասպանության մասին մեր հավաքական հիշողության մեջ անցած 100-ամյակում տեղի ունեցած խորքային փոփոխությունների ուսումնասիրությունը խիստ անհրաժեշտ է գլոբալացող աշխարհում նրա ճանաչման, դատապարտման և հետևանքների հաղթահարման համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԳԻՐ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ – 2014-4

Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակի առիթով

Վազգեն Ա. Գաբրիելյան
Գրողի դիմանկարի գծերն ու գույնե րը ամբողջացնելու համար նրան պիտի տեսնել իր ապրած տեղի ու ժամանակի մեջ, գործի ու նվիրումի շրջանակում, ապա՝ դրանցով իսկ պայմանավորված՝ իր ստեղծագործության թեմատիկ ու բովանդակային բազմազանության և արվեստի հիմնական հատկանիշների մեկ տեղումով: Սույն շարադրանքը հայ նորագույն գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ ու հրապարակագիր Մուշեղ Իշխա նի գրական դիմանկարը ներկայացնելու նպատակն ունի, առիթը նրա մեկ դարյա հոբելյանն է:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2014-4

Մաս իններորդ: ՀՅԴ  Գերագույն դատական ատյանի 1920 թ. մարտի 24-ապրիլի 16-ի նիստերի արձանագրությունները

Ավագ Ա. Հարությունյան
Ընթերցոծների ուշադրությանը ներկայացվող ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովի որոշմամբ ստեղծված Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների վերջին փաթեթը ներառում է 1919-1920 թթ. ՀՀ բանակի ու գաղթալանների վիճակի բարելավման նպատակով կուսակցության ծավալած գործունեությանը, ինչպես նաև Միացյալ Հայաստանի ակտի հետ կապված խնդիրներին ու տարաձայնություններին վերաբերող նյութերը:

ԺԱՆ ԺՕՌԷՍ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ – 2014-4

Վէնսան Տիւքլէր
Վենսան Տիւքլէրի՝ ստորև իր բնագրով ներկայացող բանախօսութեան մուտքին, արագ ուրուագծում մը կ ՛ըլլայ Օսմանեան կայսրութեան 19րդ դարու կացութեան. կ’ոգեկոչուին վերածնող հայութեան ճիգերը՝ մարդկօրէն տանելի կացութիւն մը ստեղծելու համար իրեն, ու հետևող համիտեան համատարած ջարդերը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՈՅԻ ԽՈՍՔԸ – 2014-4

Հնարավոր չէ, որ համաշխարհային հնչեղություն ունեցող երեք հարյուրամյակների՝ իրարից գտեթե ոչնչով չտարբերվելու հանգամանքը լինի ընդամենը պատահականության արդյունք: Դա, թերևս, կխախտեր տրամաբանության օրենքները և հավանականությունների հաշվարկի կանոնները: Նախ, այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի և ֆրանսիացի մտավորական և քաղաքական գործիչ Ժան Ժորեսի սպանության հիշատակման տարելիցն է: Մյուս կողմից, համայն աշխարհի հայությունը հաջորդ տարի պատրաստվում է ոգեկոչել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակը:

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԺԱՆ ԺՕՌԷՍԻ ՄԱՀՈՒԱՆ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ – 2014-4

Ժան Ժօռէսի մահուան հարիւրամեակի նշումը կատարուեցաւ 2014 թ. նոյեմբերի 3ին, Ֆրանսայի Ազգ. Ժողովի մէջ (Քոլպէռի անուան սրահ):

Հ.Յ.Դ. Եւրոպայի մարմիններու և Հ.Յ.Դ Բիւրոյի նախաձեռնութիւն՝ այս միջոցառումը կ’երկարաձգէր սեպտեմբերին Երևանի մէջ տեղի ունեցած ոգեկոչական ձեռնարկը՝ անցեալի արժէքներու յարգանքի արարքը վերածելով ազգային պահանջատիրութեան վերանորոգման ծրագրային այժմէական նշումի:

ԼՐԱԳՐՈՂ-ԱՐՏԱՔԻՆ ՀԱՍՑԵԱՏԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2014-4

Հայկական մեդիատեքստերի օրինակով

Դավիթ Վ. Պետրոսյան
Լրագրող-հասցեատեր փոխառնչությունների հանդիպավայրը մեդիատեքստն է: Իր դրսևորման տարբեր ձևերով հանդերձ (լրագրային տեքստ, հեռուստա և ռադիոտեքստ, գովազդային տեքստ, համացանցային տեքստ և այլն), այն բնորոշվում է հիմնարար մի առանձնահատկությամբ, որ միանշանակորեն հաստատում են մերօրյա տեսաբանները. խոսքը մեդիատեքստերի երկխոսային բնույթի մասին է:

ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎԻԶՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ. ՀՈՒԳՈ ԳՐՈԹԻՈՒՍ – 2014-4

Տիգրան Ռ. Եփրեմյան
Հոլանդացի ականավոր մտածող և դիվանագետ Հուգո Գրոթիուսը (1583-1645 թթ.) արդարացիորեն համարվում է արդի միջազգային իրավունքի և հարաբերությունների համակարգի գլխավոր ճարտարապետը: 17-րդ դարի կեսերին, երբ Եվրոպայի հիմնական քաղաքական միավորներ ճանաչվեցին պետությունները, Գրոթիուսը առաջարկեց միջազգային իրավունքի նոր նախագիծ, որն արտացոլում էր այդ նոր իրողոթյունը:

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ – 2014-4

Հնարավորությունների և մարտահրավերների սահմանագծին

Ատոմ Շ. Մարգարյան
ՀՀ Նախագահի 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը սկիզբ դրեց քիչ անց՝ 2014 փ. մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձևավորած կառույցին՝ Եվրասիական տտնեսական միությանը անդամակցության գործընթացին: