ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ – 2016-2 Վազգեն Հ. Սաֆարյան Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանն անդրադարձած գրեթե բոլոր հեղինակներն իրենց արծարծած այլևայլ հարցերի ու եզրահան գումների մեջ նկատել են նրա քրոնոտոպային համադրականությունը՝ այն, որ մի աննկատ Ծմակուտում ապրող նույնքան աննկատ ու հասարակ մարդ կանց մեջ գրողը խտացրել է բոլոր ժամանակների ու տարածությունների մարդկային ընդհանրական որակները, որ այսօրվա հառաչանքի ու ժպիտի արմատներն անցյալներում են հողավորվել, և մարդն է ժամանակատարածական ընդգրկման կենտրոնը:
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2016-2 Սմբատ Խ. Հովհաննիսյան Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պատմագիտական մտքի՝ անընդմեջ ճգնաժամային իրավիճակներում հայտնվելուն, որը միշտ հանգեց նում է մտահոգևոր փոխակերպությունների1: Աննալների դպրոցի Երրորդ սերնդի դեպքում այն արգասավորվեց նախ և առաջ «քանակային» և «շա րային» պատմությունների, իսկ ապա (դրան զուգահեռ)՝ «մտա կեցվածք ների», «պատմական մարդաբանության» և «հիշողութենական պատ- մու թյան» մշակմամբ:
ԽՈՍՔԱՅԻՆ ԷԹԻԿԵՏ – 2016-2 Լիանա Ս. Սարգսյան Ճիշտ հարաբերությունների ձևավորման և անմիջական շփման համար լեզվական գիտելիքների պաշարը, իհարկե, անհրաժեշտ նախապայման է, բայց միակը չէ: Զրույցն արվեստ է, որին տիրապետելու համար անչափ կարևոր են ոչ միայն լեզվա կան գիտելիքները, այլև էթիկետի կանոնների իմացությունն ու կիրառությունը: Էթիկետը երեք բաղկացուցիչների ամբող ջությունն է` արտաքին տեսք, վարվե ցողություն և խոսք. սրանք զգա լիորեն փոխկա պա կցված են և փոխլրացնում են միմյանց:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2016-2 Թեև 2016 թ. ապրիլի սկզբներին տեղի ունեցած արյունալի կռիվներից հետո էլ միջազգային հանրությունը Ղարաբաղյան հակամարտության կար գա վորման ուղիները փնտրում է փոխզիջումների հարթության վրա, իսկ նոր պատերազմին նախապատրաստվող Ադրբեջանը շարունակում է ինտեն սի վորեն զինվել, հայկական կողմը 1990-ա կան թվականներից գրեթե անխաթար մնացած ստա տուս-քվոյի պահպանման հույսեր է փայ փայում։
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-1 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով Արևմտյան Հայաստանի պատմական աշխարհագրությանն ու ժողովրդագրությանը նվիրված մեր շարքը՝ ընթերցողի ու շա դրությանն ենք ներկայացնում Էրզրումի նահանգի արևելյան և հարա վային գավառները (թրք. kaza): Ներկա հոդվածում ընդդգրկված են հետևյալ վարչամիավորները՝ Բասեն, Թորթում, Նարիման կամ Մամրվան, Խնուս, Քղի կամ Կեղի (բոլորն էլ՝ Էրզրումի կենտրոնական սանջակում), ինչպես նաև՝ Բայազետ քաղաքը և համանուն գավառը, Դիադինը, Ղարա քիլի սան (Կարաքիլիսա), Ալաշկերտը և Դութաղը կամ Անթաբը (բոլորն էլ՝ նա հանգի 3-րդ՝ Բայազետի սանջակի կազմում):
1920 Թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ – 2016-1 Վլադիմիր Ն. Ղազախեցյան 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում հաշտություն կնքելով Հայաստանի Հան րապետության հետ՝ Օսմանյան կայսրությունը աշխարհին ցույց էր տալիս, թե իբր առաջինն է վավերացրել Արևելյան Հայաստանում հայկական պետության գոյության փաստը, բայց իրականում պատրաստվում էր հաշեհար դար տեսնել նաև Անդրկովկասի հայության հետ:
ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2016-1 Վահագն Ա. Հակոբյան Հայկական հարցի օգտին ակտիվ քարոզչություն իրականացնելու մասին ՀՅ Դաշնակցության երկրորդ ընդհանուր ժողովի (1898 թ.) որոշումներն1 ի կատար ածելու նպատակով Եվրոպա մեկնած Քր. Միքայելյանի ջան քերով «Դրոշակի» խմբագրության շուրջը համախմբված շնորհալի երիտասարդների թվում էր ղարաբաղցի ուսանող Միքայել Հովհաննիսյանը, ով 1897-ին ավարտել էր Ժնևի համալսարանը։
ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-1 Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան Միքայել Տեր-Մարտիրոսյանի հուշերի երրորդ մասը ներկայացնում է նրա գաղտնի գործունեությունը Հալեպում, որտեղ դաշնակցական գործիչը նախապատրաստվում էր իր երազանքի իրականացմանը՝ Կիլիկիա մուտք գործելուն:
Ալբերտ Ա. Խառատյան, Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922 թթ.), Եր., ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2015, 533 էջ – 2016-1 Մարիամ Հ. Գեւորգյան, Ալբերտ Ա. Խառատյան Հայ ժողովրդի բացառիկ ճակատագրով է պայմանավորված հայ պարբերական մամուլի պատմական դերն ու նշանակությունը: Մեր պարբերական մամուլը մեր տարեգրությունն է. այն և՛ պատմություն է, և՛ պատմող, իսկ արխիվների սակավության պայմաններում` նաև անգնահատելի սկզբնաղբյուր:
ԵՎՐՈՊԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՄՏԱԾՈՂԸ – 2016-1 Հասմիկ Ա. Եղիազարյան 2016 թ. փետրվարի 19-ին կյանքից հեռացավ իտալացի ականավոր փիլիսոփա, նշանագետ, գրականագետ, գրող Ումբերտո Էկոն՝ թողնելով բազմաթիվ գիտական աշխատություններ, դասա գրքեր, վեպեր, հոդվածներ: