ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2017-2 Գեղամ Մ. Բադալյան Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող Արևմտյան Հայաստանի պատ մա ժողովրդագրական նկարագրին նվիրված ուսումնասիրության վերջին մասը կազմված է 2 բաժիններից: Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաե ղեռն յան ժողովրագրական պատկերի ուսումնասիրությունը՝ նախ ներկայացվում է Հայոց պատմական հիշողության մեջ հավերժացած Սասուն պատմաաշխարհագրական մարզը՝ համապատասխան քարտեզով, և ապա՝ նահանգային կենտրոն Բաղեշ (Բաղաղեշ) կամ Բիթլիս քաղաքը:
ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2017-1 Սիրանուշ Ա. Բեգլարյան Սիրարփի Տեր-Ներսեսյանը (1896-1989) գիտական շրջաններին հայտնի է որպես բյուզանդագետ և, իհարկե, հայագետ-արվեստաբան։ Նրա ուսումնասիրությունները մինչ օրս հիմնարար են հայ միջնադարագետ արվեստաբանների համար, որոնք, պարբերաբար հղելով Ս. Տեր-Ներսեսյանին, առաջնորդվում են նրա մոտեցումներով՝ դրանք որդեգրելով որպես հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրության ու ներկայացման հիմնական ձև։
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ – 2017-1 Սիրարփի Մ. Տեր-Ներսեսյան Ռոմանական քանդակագործների արվեստի մասին [պրն.] Ֆոսիյոնի2 գրքի ներածական նախադասությունները կարող են կիրառելի լինել արվեստի պատմության ցանկացած ժամանակաշրջան ուսումնասիրելու համար։ “L’étude de la sculpture medieval en Occident peut être prise de plusieurs points de vue et, pour bien la comprendre dans son ensemble, il faudrait n’en négliger aucun…. La science qui en rendrait compte d’une façon complète devrait être à la fois une iconographie, une philosophie et une analyse formelle’’.
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-4 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգի նախաեղեռնյան ժողովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «հարավ-արևելյան գավառներ» պայմանական անվան ներքո միավորված մի շարք վարչամիավորներ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-3 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով Բիթլիսի (Բաղեշ) նահանգի նախաեղեռնյան ժո ղովրդա գրական պատկերի ուսումնասիրությունը, ընթերցողի ուշադրու թյանն ենք ներկայացնում 3 սանջակների մի շարք գավառներ՝ Բուլանուխ, Մանազ կերտ, Վարդո (Մուշի սանջակ), Խլաթ կամ Ախլաթ` Դատվան-Ռահվայի գավառակի հետ (Բիթլիսի Կենտրոնական սանջակ), Գենջ, Ճապաղջուր (Գեն ջի սանջակ): Նշված վարչամիավորները գրավել են նահանգի հյուսի սային, արևելյան և արևմտյան հատվածները:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-2 Գեղամ Մ. Բադալյան Բիթլիսի (Բաղեշ) նահանգը ձևավորվել է 1879-1880 թթ.՝ օսմանյան կառավարության կողմից Վանի և Դիարբեքիրի նահանգներից առանձնացված մասերից:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-1 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով Արևմտյան Հայաստանի պատմական աշխարհագրությանն ու ժողովրդագրությանը նվիրված մեր շարքը՝ ընթերցողի ու շա դրությանն ենք ներկայացնում Էրզրումի նահանգի արևելյան և հարա վային գավառները (թրք. kaza): Ներկա հոդվածում ընդդգրկված են հետևյալ վարչամիավորները՝ Բասեն, Թորթում, Նարիման կամ Մամրվան, Խնուս, Քղի կամ Կեղի (բոլորն էլ՝ Էրզրումի կենտրոնական սանջակում), ինչպես նաև՝ Բայազետ քաղաքը և համանուն գավառը, Դիադինը, Ղարա քիլի սան (Կարաքիլիսա), Ալաշկերտը և Դութաղը կամ Անթաբը (բոլորն էլ՝ նա հանգի 3-րդ՝ Բայազետի սանջակի կազմում):
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2015-4 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով նախաեղեռնյան շրջանի Արևմտյան Հայաստանի պատ մաժողովրդագրական նկարագրի բացահայտմանը նվիրված մեր ուսումնասիրության հրապարակումը՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Էրզրումի կամ Կարնո նահանգի (թրք. Erzurum vilâyeti) հայաբնակ բնակավայրերը:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2015-3 Գեղամ Մ. Բադալյան Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նախաեղեռնյան շրջանի Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական նկարագրի բացա հայտմանը նվիրված մեր ուսումնասիրության շարունակությունը, որում ներառված են Վանի նահանգի հարավ-արևմտյան, հա րա վային, մասամբ՝ հարավ-արևելյան գավառների գյուղական և քաղաքային բնակավայրերը։
ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ. էպիքական անջրպետի նուաճումը – 2015-1 Սուրէն Դ. Դանիէլեան Դեռ 1920-ական թթ. երկրորդ կէսին, երբ նոր-նոր ուրուագծւում էր Նիկողոս Սարաֆեանի գրական ոճերի համակարգը, Յակոբ Օշականը նրան յղած նամակներում, մտերմիկ դիրքերից, փորձում էր կարգի բերել իր առերևոյթ դժգոհութիւնները, ժխտական լիցքեր ձեռք բերած նկատառումները, ուղղորդել նրան Սփիւռքի գրական նոր ծաւալուող խաչուղիներում: Ըստ էութեան՝ խիստ էին քննադատի դատումները. իբր ֆրանսահայ արուեստագէտը նոր նիւթ չի բերում, խօսքը ներքին կառուցում չունի, յաւակնոտ է գրական հարցադրումներում, մարդկանց չի ճանաչում, և այսպէս՝ ութ շարունակական, իրար շաղկապուած ենթակէտեր, որոնցից իւրաքանչիւրը մէկ այլ գրողի «տապալման» բաւարար հիմնաքար կարող էր լինել: