ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՇԵԼ ԵՎ ՈԳԵԿՈՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ – 2018-3 Թեսսա Ա. Հոֆման (Գերմանիա) Ցեղասպանության բազմաթիվ վերապրածներն ու նրանց հետնորդները կարողանում են միայն ապաստան երկրում ի մի բերել կորուստները և ոգեկոչել իրենց զոհերին: Այդպես է, օրինակ, Գերմանիայում ապրող բազում հայերի դեպքում: Ուրեմ ի՞նչը և ինչու՞ պետք է հիշվի և ամենից առաջ՝ ինչպե՞ս:
ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎՆԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2018-3 Լիլիթ Շ. Միքայելյան Սբ. Խաչ եկեղեցին (915-921) գտնվում է Վանա լճի Աղթամար կղզու վրա, պատմական Վասպուրական նահանգում, որն արդեն VIII դարի կեսից գերազանցապես Արծրունի իշխանների տիրույթն էր, իսկ 908-1021 թթ. այստեղ հաստատվել էր Արծրունյաց թագավորությունը:
ԵՐՎԱՆԴ ՖՐԱՆԳՅԱՆԻ ՀԱՄԱԴՐԱԿԱՆ ՄՈՆԻԶՄԸ XX ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2018-3 Սոֆյա Ն. Օհանյան Հայոց պատմության մեջ XX դարասկիզբը բարդ ժամանակաշրջան էր և՛ քաղաքական, և՛ մշակութային առումով: Այդ շրջանում հայ ժողովուրդն ապրել է համաշխարհային պատերազմի ու հեղափոխության, ցեղասպանության ու տեղահանության սարսափները, պետականության վերակերտման ուրախությունը, ենթարկվել է խորհրդային վարչակարգին, որն էլ որոշել է հետագա տասնամյակների հայ մշակույթի զարգացման միակողմանիությունը:
ՀԱՅԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԱՑՈՒՅՑ – 2018-3 Նանե Ս. Մովսիսյան Էթնիկ ինքնությունն ազգային ինքնության հիմնաքարերից է: Այն սահմանվում է և՛ կենսաբանական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ մշակութային մի շարք բաղադրիչների միջոցով: Տարածքային, արյունակցական, սոցիալական, մշակութային միևնույն միջավայրը, իր հերթին ձևավորելով էթնիկության որոշակի դաշտ, նպաստում է մտածողության, աշխարհայացքի, արտաքին և ներքին միջավայրի հետ փոխհարաբերման իմպերատիվների կազմավորմանը, ձևավորում ուրույն հոգեկերտվածք: Վերջինիս կարևորագույն տարրը էթնիկ ինքնագիտակցությունն է, որն արտացոլում է էթնոսն ինքնին՝ «Ես»-ի և «Մենք»-ի էթնիկ հայեցակարգերի և պատկերների միջոցով: Այն ամփոփում է էթնոսի պատկերացումներն ու գնահատականը իր և այլոց մասին:
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՐՈՒՄ – 2018-3 Լիանա Ս. Հովսեփյան Մովսես Խորենացու ստեղծագործական ժառանգությունը մշտապես գտնվել է հայ բանասիության ուշադրության կենտրոնում։ Հատկապես նրա «Հայոց պատմությունը» քննության նյութ է ծառայել տարբեր բնագավառների մասնագետների՝ պատմաբանների, աղբյուրագետների, փիլիսոփաների, լեզվաբանների, գրականագետների համար, որոնք տարբեր հայեցակետերով ու նպատակներով զբաղվել են հայ մատենագրության այդ նշանավոր հուշարձանի ուսումնասիրությամբ։
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «5-ՐԴ ՓՈՂՈՑԻ» ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2018-3 Ժենյա Ա. Քալանթարյան 1989 թ. լույս տեսավ արձակագիր Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոց» վերնագրով վիպակների ու պատմվածքների ժողովածուն: Սակայն դա ամենևին էլ չէր նշանակում, թե իբրև գրքի վերնագիր ընտրված «5-րդ փողոց» արտահայտությունը նորություն էր Գրիգորյանի արձակում:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՍՈՐԵՍՏԱՆՈՒՄ – 2018-3 Ռուսլան Ա. Ցականյան Ասորեստանի պետական կառուցակարգում առանցքային նշանակություն ունեցող երևույթներից էր զանգվածային տեղահանությունների ու վերաբնակեցումների քաղաքականությունը (nas/šāḫu), որը դարձել էր Ասորեստանի արտաքին ու ներքին քաղաքականության բնորոշ առանձնահատկությունը:
«ԱՐՄԵՆՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԻ» ԵՎ ԱՐԱՄԱՆՅԱԿԻ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՆՔԸ – 2018-3 Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի) Հին հույներին քաջ ծանոթ էր Յասոնի և Մեդեայի առասպելը, մասնավորապես նրա այն դրվագը, որտեղ խոսվում է Ոսկե գեղմի համար Յասոնի՝ դեպի Կողքիս Արգոնավով ձեռնարկած նավարկության մասին: Վերջինս հայտնի էր նաև նշանավոր աշխարհագետ Ստրաբոնին, որն ավանդել է մյուս մատենագիրների հաղորդածից առանձնացող մի տարբերակ: Ըստ դրա՝ Յասոնի հետ Արգոնավում եղել է նաև թեսալացի Արմենոսը՝ Արմենիա// Հայաստանի անվանադիրը: Ստրաբոնի աշխատության ներքոբերյալ հատվածները քաղել և թարգմանել է Հ. Աճառյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ՝ ԸՍՏ ԱՌԱՐԿԱՅԻ – 2018-3 Ռոմիկ Խ. Քոչարյան Անահիտ Ռ. Ջիջյան Համաշխարհի (ունիվերսումի) ճանաչողության և քննախորհրդածությամբ ճշտիմացության խնդրակարգում կենտրոնական ու առանցքային հիմնախնդիր է ամենայն գոյի որպես այդպիսին գոյության հարցադրությունն ու իմացահայտումը:
ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ – 2018-3 Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեր պետության կառավարման շատ քիչ ոլորտներում են նշմարվել լուրջ բարեփոխումների իրականացման մտադրություններ և դրանց համապատասխանող՝ ռազմավարական նպատակների ու առաջնահերթությունների հստակեցման փորձեր։