Author Archives: Admin

ՌՈԼԱՆ ԲԱՐՏԻ ՀԻՆԳ ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ԿՈԴԵՐԸ ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼԻ «ԲԱՐԹԼԲԻ ԳՐԱԳԻՐԸ» ՊԱՏՄՎԱԾՔՈՒ – 2023-2

Եվ դրա հայերեն թարգմանության մեջ (անգլերեն)

Գոհար Կ. Գրիգորյան

Հերման Մելվիլի «Բարթլբի գրագիրը» հայտնի պատմվածքը շոշափում է կապիտալիստական հասարակության մեջ մարդու օտարման գաղափարը։ Այն մշտապես եղել է գրաքննադատների թեժ քննարկումների կիզակետում իր երկիմաստ բնույթի և հանելուկային խորհրդանիշների պատճառով: Բազմաթիվ բանավեճեր են ծագել այն հարցի շուրջ, թե իրականում ինչ է խորհրդանշում Բարթլբին: Քննադատները մեծապես հիացել են «Բարթլբիով»՝ փորձելով վերծանել դրա առեղծվածները:

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԶԸ – 2023-2

Ըստ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի

Սերգեյ Ա. Աղաջանյան

Ժողովրդի իմաստնության վերաբերյալ թևավոր խոսքի հավակնությամբ մտքերի պակաս երբեք էլ չի զգացվել: Նույնիսկ ավելին: Այն էլ այնքան, որ դրանցով կազմվել են աֆորիզմների ժողովածուների առանձին բաժիններ: Այդ ասույթների հեղինակները կա՛մ մտավորականներն են, կա՛մ էլ հենց ինքը՝ ժողովուրդը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԼՈԶԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ – 2023-2

1923 թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի 100-ամյակի առթիվ

Արմեն Ց. Մարուքյան

Թուրքիան մշտապես շահարկել և այսօր էլ շահարկում է Սևրի պայմանագրի օրինականության հարցը՝ հիմնվելով ոչ միայն այդ փաստաթղթի վավերացված և օրինական ուժ ստացած չլինելու հանգամանքի, այլև դրա՝ իբրև Լոզանի պայմանագրով փոխարինվելու մասին «հիմնավորման» վրա: Լոզանի խորհրդաժողովից և դրա ընթացքում ստորագրված պայմանագրից խոր հիասթափության հետևանքով այս մոտեցումը տևական ժամանակ տիրապետող է եղել նաև հայ քաղաքական շրջանակներում:

ԱՐՑԱԽԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ (անգլերեն) – 2023-2

Անուշ Ա. Սաֆարյան

Խաչն ու խաչքարը, իրենց դարավոր գոյության ընթացքում կրելով պատկերագրական, թեմատիկ և բովանդակային փոփոխություններ, եղել և մնում են հայ ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Ադրբեջանական պաշտոնական քաղաքականությունը սեփական ինքնության ստեղծման ճանապարհին, որն իրականացվում էր հայկական ինքնության հաշվին և ընդդեմ դրա, հաճախ դիմում էր խաչի և խաչքարի յուրացմանը (աղվանացում, ուդիացում) և ի վերջո ոչնչացմանը։

ԳՐԱԲԱՐՅԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ յ (y), ւ (w) ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆԻ i (j), u (w/v) ՁԱՅՆՈՐԴՆԵՐԸ (զուգադրական քննություն) – 2023-2

Լիանա Վ. Ազիզյան

Գրաբարյան հայերենում տարբերակվող ձայնորդներից՝ լ (l), ղ (á), մ (m), ն (n), ր (r), ռ (৘), յ (y), ւ (w), վերջին երկուսը՝ յ (y)-ն և ւ (w)-ը, մասնակցում են երկբարբառների և եռաբարբառների կազմավորմանը՝ ի տարբերություն մյուսների, որոնք այդպիսի գործառույթ չունեն: Այդ հանգամանքը մեզ հիմք է տալիս նշված երկու ձայնորդները քննելու միասնաբար:

ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐԸ (տարաժամանակյա քննություն) – 2023-2

Վարդան Զ. Պետրոսյան

Հին հայերենի երկբարբառային կազմությունների տարաժամանակյա դիտարկումներ առկա են Հ. Հյուբշմանի, Հ. Պեդերսընի, Ա. Մեյեի, Հ. Աճառյանի, Գ. Ջահուկյանի, Է. Թումանյանի և Յու. Գաբրիելյանի աշխատություններում: Բացառությամբ վերջինի, որն ինչպես առհասարակ հին հայերենի, այնպես էլ մասնավորապես նշված հիմնահարցի քննությունն իրականացնում է բնական լեզվաբանության սկզբունքների համաձայն, մյուսների նկատառումներն ընդհանուր առմամբ ավանդական հնդեվրոպաբանության պատկերացումների տիրույթում են: 

ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ – 2023-2

Մարո Վ. Ղուկասյան

Գրական ստեղծագործությունը բարդ և անկանխատեսելի մի աշխարհ է՝ անակնկալներով ու հակասություններով, պատմական ժամանակաշրջանով, բովանդակային բազմազան շերտերով, հեղինակի անհատականության դրոշմով և նրա ինքնատիպ հոգեբանության ու մտածելակերպի անսպասելի դրսևորումներով։

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ-20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2023-2

Մաս երրորդ։ ՀՅԴ կապերն ու հարաբերությունները Ռուսաստանի ընդդիմադիր և հեղափոխական կուսակցությունների հետ Ռուսական առաջին հեղափոխության նախօրեին (1901-1904 թթ.)

Գևորգ Ս. Խուդինյան

19-20-րդ դարերի սահմանագծին Ռուսաստանյան կայսրությունը վերածվել էր տնտեսական, ընկերային ու քաղաքական հակասությունների մի բարդ թնջուկի, որն աստիճանաբար հեղափոխական ցնցումների ներուժ էր կուտակում։

ԽԱՂԸ ԵՎ ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՆ ԱԹԵՆՔՈՒՄ – 2023-2

(խաղընթացներ, դիմակներ և կերպարներ) (անգլերեն)

Ալբերտ Ա. Ստեփանյան

Դասական շրջանի Աթենքի տեղանքը, ընկերային կառույցը, վարչակարգն ու մտայնությունը կարգաբերված էին համաձայն մի սկզբունքի, որը հաճախ բանաձևվում է իբրև «միասնություն ըստ
տարասեռությունների»։ Սկզբունքն այս, ի մասնավորի, բացահայտվում էր քաղաքի չորս հիմնարար իմաստային բևեռներում՝ Արեոպագոս և Ակրոպոլիս, Ագորա և Դիոնիսական թատրոն։ Ընդսմին, առաջին զույգն արտահայտում էր ընկերային պահվածքի աստիճանակարգային և ծիսա-սրբազնային կոդը։ Այն ուներ ալգորիթմիկ-հրամայական բովանդակություն և բացառում էր զգացական և բանական արժեքների քննարկումն ու փաստարկումը։

ԷՎՐԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ – 2023-2

Կրթական էկոլոգիայի խնդիրները հաղթահարելու միջոց

Մարիամ Մ. Կարապետյան

Հայաստանում կրթական բարեփոխումների օրակարգում են բովանդակային և մեթոդական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելու համար ռազմավարություններ են մշակվում, դասընթացներ են կազմակերպվում։ Ռազմավարությունները, սակայն, հաճախ միայն հռչակագրեր են մնում կիրառման պրակտիկաներն ավելի հիմնավոր դարձնելու համար հետադարձ վերլուծություն ու ինքնանդրադարձ են անհրաժեշտ։ Այս մտահոգություններն են պայմանավորել սույն հոդվածի նպատակը՝ քննարկել բուհական դասավանդման ընթացքում համագործակցային մեթոդների կիրառման կոնկրետ օրինակներ համալսարանական մեկ դասընթացից: