Author Archives: Admin

ՊԱՏՆԵՇ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ – 2023-2

Ազգերի կյանքում ուղենշային նշանակություն ունեցող գաղափարները ժամանակի ընթացքում չեն անհետանում, այլ հայտնվում են պատմության պահոցներում, բայց երբ արտաքին վտանգները նորից են առարկայանում, կրկին զգացվում է դրանց կարիքը։

ԵԶԱԿԻ ԵՎ ԽԻՍՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

«­Լու­սակն»  հրա­տա­րակ­չութ­յու­նը օ­րերս լույս է ըն­ծա­յել վաս­տա­կա­շատ պատ­­մա­բան Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի «Հ Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆ­ՆԵՐՈՒ  ԲԱՌԱՐԱՆ. անձ­նա­նուն­ներ, տե­ղա­նուն­ներ, թո­ւան­շա­նա­յին ծած­կա­գրեր» ու­շագ­րավ աշ­խա­տութ­յու­նը, ո­րը միաժամանակ «ՎԷՄ  ՄԱՏԵՆԱՇԱՐ­Ի» հին­գե­րորդ հա­տո­րն է։ Այն նե­րա­ռում է ՀՅԴ հե­ղա­փո­խա­կան գոր­ծու­նեութ­յան ա­ռա­ջին քա­ռաս­նամ­յա­կի ըն­թաց­քում ծած­կագր­ված՝ ան­հատ գոր­ծիչ­նե­րի անձ­նա­նուն­նե­րի, նրանց գոր­ծու­նեութ­յան վայ­րե­րի՝ Հա­յաս­տա­նի ու հա­րա­կից երկր­նե­րի  տե­ղա­նուն­նե­րի, ինչպես նաեւ գաղտնի նամակագրության մեջ օգտագործվող թվանշանային ծածկագրերի աղ­յու­սակ­նե­րը։ Սա մի ե­զա­կի աշ­խա­տութ­յուն է, որն իր ար­տա­քուստ ոչ մեծ ծա­վալ­նե­րի մեջ ի­րա­կա­նում հսկա­յա­կան տե­ղե­կատ­վութ­յուն է պա­րու­նա­կում 19–րդ դա­րի վեր­ջե­րի ու 20–րդ դա­րի ա­ռա­ջին տաս­նամ­յակ­նե­րի հայ ա­զա­տա­մար­տի ու Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան պատ­մութ­յան վե­րա­բեր­յալ։ Ն­րա յու­րա­քանչ­յուր տո­ղում առ­կա ան­հատ գոր­ծիչ­նե­րի կամ տե­ղա­նուն­նե­րի ծած­կագրված ան­վա­նում­նե­րը բա­ցա­հայ­տե­լու եւ ըն­թեր­ցո­ղի դա­տին ներ­կա­յաց­վող աղ­յու­սակ­նե­րը կազ­մե­լու հա­մար հե­ղի­նա­կից  հսկա­յա­կան ջան­քեր ու բա­զում տաս­նամ­յակ­ներ են պա­հանջ­վել։ Հիմք ըն­դու­նե­լով ՀՅԴ Կենտ­րո­նա­կան ար­խի­վում պահ­վող վա­վե­րագ­րե­րը, Եր­վանդ Փամ­բուկ­յա­նն ան­ցել է այդ մեծ տա­ռա­պան­քի մի­ջով եւ այ­սօր ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին է դրել մի ար­ժե­քա­վոր աշ­խա­տութ­յուն, որն ան­կաս­կած ու­նե­նա­լու է բա­զում վե­րահ­րա­տա­րա­կութ­յուն­ներ, ո­րով­հե­տեւ մեկ ան­հա­տի հա­մար ուղ­ղա­կի անհ­նար է ըն­թեր­ցել ՀՅԴ պատ­մութ­յան բո­լոր վա­վե­րագ­րե­րը ու բա­ցա­հայ­տել նրան­ցում առ­կա բո­լոր ծած­կագր­ված ան­վա­նում­նե­րը։

«­Վէմ» հա­մա­հայ­կա­կան հան­դե­սի խմբագ­րա­կազ­մի եւ այս վաղուց սպասվող աշ­խա­տութ­յու­նն ի­րենց հե­տա­գա գիտական պրպտում­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ սե­ղա­նի գիրք հա­մա­րող բո­լոր պատ­մա­բան­նե­րի ա­նու­նից ջերմորեն շնոր­հա­վո­րում ենք մեր ա­վագ գործըն­կե­րո­ջը եւ նրան ցան­կա­նում ա­ռող­ջութ­յուն ու ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր նվա­ճում­ներ։ Եր­վանդ Փամ­բուկ­յա­նի այս եզակի եւ խիստ արժեքավոր գրքի  մա­սին նախ­նա­կան պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար ներ­կա­յաց­նում ենք «­Մեր ծած­կա­նուն­ներ­ը» ա­ռա­ջա­բա­նը եւ «­Մեր ծած­կա­նուն­նե­րու կազ­մու­թեան մա­սի­ն» նե­րա­ծա­կան խոս­քը։

«Վէմ»  հանդեսի խմբագրություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – 2023-1

Արծրուն Ա. Ավագյան

Սփյուռքահայ գրականության դասական հեղինակներից մեկի՝ Հակոբ Մնձուրու (Հակոբ Տեմիրճյան, 1886-1978) գրականությունը մարդու և աշխարհի բազում պատկերներ ու գեղեցկություններ է պարունակում։ Գրողին Մնձուրի գրական անունը, որը նրա հայրենի լեռնաշղթայի անվանումն է և «խարկված, այրված» է նշանակում, տվել է արևմտահայ հայտնի մտավորական, գրող Օննիկ Չիֆթե-Սարաֆը (Հովհաննես Աբիսողոմյան)՝ իրեն էլ մկրտելով Հովհաննես Ասպետ գրական անունով։

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2023-1

(Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր., «Սարգիս Խաչենց • Փրինթինֆո», 2022, 312 էջ)

Դավիթ Ռ. Մոսինյան

Հայոց պատմությունն էական, առանցքային բաղադրիչ ու դիտանկյուն է եղել հայկական մշակույթը հասկանալու և հայկական ինքնությունն ըմբռնելու համար։ Սակայն հատկապես 20-րդ դարասկզբից սկսած և առանձնապես խորհրդայնացումից հետո շարադրված հայոց պատմությունը քննադատական սուր հայացքի նշանառության տակ է հայտնվում, քանի որ ի զորու չի լինում ներկայացելու կամ վերկայացնելու հայկականության խորքերը։

ԲԵՌԼԻՆԻ 2023 Թ. ՄԱՐՏԻ 7-9-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ – 2023-1

Աշոտ Ն. Հայրունի

2023 թ. մարտի 7-9-ը Գերմանիայում տեղի ունեցավ միջազգային զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպում է «Messe Berlin» ՍՊԸ-ն։ Իր բնույթով այն աշխարհում ամենաընդգրկուն միջոցառումն է, որին, որպես կանոն, մասնակցում է նաև Հայաստանը համապատասխան ցուցանմուշներով։

ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ – 2023-1

Իսլամական բժշկագիտության և Մատենադարանի արաբերեն ձեռագրերի օրինակով

Վեներա Ռ. Մակարյան

Միջնադարյան բժշկության վերաբերյալ աշխատությունները մեկնաբանում էին ախտորոշման և բուժման մեթոդները, ինչպես նաև նկարագրում միջնադարյան բժշկության դեղամիջոցները: Ըստ
այդմ՝ միջնադարյան բժշկական աշխատություններն ընդհանուր առմամբ դասակարգվում են հետևյալ կերպ՝ ընդհանուր բժշկություն, բժշկարաններ, դեղաբանություն (ֆարմակալոգիա), տերմինների
բառարան և այլն:

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2023-1

Աննա Է. Հակոբյան, Գայանե Է. Գրիգորյան

Քաղաքական թարգմանության հանդեպ գիտական հետաքրքրությունը զգալիորեն աճել է վերջին տարիներին, ինչը մեծապես նպաստում է նախատեսված ուղերձի ճշգրիտ ըմբռնմանը: Անհերքելի փաստ է, որ քաղաքականությունն իշխանություն է, և քաղաքական գործիչների՝ այդ իշխանությունն արտահայտելու հիմնական գործիքներից մեկը հենց այն լեզուն է, որը հրապարակախոսն օգտագործում է, և այն, թե ինչպես է լեզուն պաշտպանում իր տեսակետները:

ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ – 2023-1

Արևմտյան թատրոնի որոնումների համատեքստում

Լիլիթ Լ. Մանասերյան

Տարածությունը թատերական արվեստի կարևորագույն հասկացություններից է: Այն ներգործում է բեմական գործողության ընկալման վրա իր կառուցվածքով, առարկաների ծավալով և դրանց
միջև եղած հեռավորությամբ:

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ – 2023-1

Մաս երրորդ: Երաշտ, մորեխ

Արսեն Է. Հարությունյան

Հայերեն վիմագրերում բնական աղետներին ու երևույթներին նվիրված սույն հոդվածաշարի նախորդ երկու մասերում փորձեցինք ընդհանրացնել երկրաշարժերի, Արեգակի խավարման, ծովի ալեկոծման և դրա հետևանքով նավաբեկության ու ջրահեղձման վերաբերյալ մեզ հայտնի հիշատակությունները, ուստի շարունակելով թեմատիկ շարքը՝ ներկա հրապարակմամբ անդրադառնալու ենք միջնադարյան սկզբնաղբյուրներում և ժողովրդական ավանդության մեջ երաշտի ու մորեխների կտրուկ ակտիվացման մասին պահպանված վկայություններին ու դրանց հետևանքային դրսևորումներին, մասնավորապես՝ հացի սղությանը, թանկությանն ու սովին, որոնք արտացոլվել են նաև վիմագրական հուշարձաններում: