Category Archives: ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ – 2013-3

Գայանե Խ. Չոբանյան
Լեռնային Ղարաբաղի շուրջ հասունացող ռազմական ընդհարման հեռանկարը, իշխանության համար ծավալվող ներքին պայքարը և մի շարք այլ խորքային խնդիրներ պատճառ դարձան 1980-ականների վեր ջերին Ադրբեջանում իսլամական գործոնի քաղաքականացման և վերա իմաստա վորման համար:

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՄԵԴԻԱՅԻ ԴԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ռոման Ս. Մելիքյան
Տեղեկատվական դարաշրջանում ժողովրդավարական բարեփոխումները բավականին բարդ բնույթ ունեն հատկապես կերպափոխվող հասա րա կությունների համար, որոնց ներսում գերակայում են տրոհված ու անհավասարաչափ տեղեկատվական հոսքերը և ապատեղեկատվու թյան սպառնալիքների բավականին մեծ վտանգը։ Այստեղ քաղաքացիա կան հասարակության կայացման գործում առավելագույնս կարևորվում է տեղեկատվական համակարգի նոր տեսակի` համացանցային մեդիայի դերը:

«ԱԴՐԲԵՋԱՆ» ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ – 2012-4

Օսմանյան քարտեզներում, հանրագիտարանային նշանակության հրատարակություններում և դասագրքերում

Կարեն Հ. Խանլարյան (Թեհրան)
Պատմական փաստերը վկայում են, որ 1918 թ. մայիսին ստեղծված «Ադրբեջան» անունով պետության անվանակոչման հարցում վճռական դեր են ունեցել օսմանյան Թուրքիայի իթթիհատական իշխանությունները։ Հենց նրանց թելադրանքով և անցյալում «Ալբանիա», «Շիրվան» կամ «Շերվան» կոչվող տարածքների անվանախեղմամբ` «Մուսավաթ» կուսակցությունն այս նորագոյացությունն անվանեց «Ադրբեջան»։ Իթթիհատականներն ու մուսավաթականները թերևս ձգտում էին իրավաքաղաքական պարարտ հող նախապատրաստել հետագայում Իրանի Ատրպատական նահանգը նոր պետությանը կցելու համար։

ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ-ՎՐԱՍՏԱՆ – 2012-3

Ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորման միտումներ

Լիա Ս. Էվոյան
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները հիմնականում ընթանում էին Արևմուտք-Ռուսաստանում պայքարի համատեքստում, ինչի արդյունքում աստիճանաբար առավել շահեկան դիրքերում հայտնվեց Ադրբեջանում և Վրաստանում իր ազդեցության լծակներն ամրապնդող Արևմուտքը:

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ – 2012-2

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին

Անուշ Ռ. Հովհաննիսյան
Անժխտելի է այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները արմատական ազդեցություն են թողել հայ եւ թուրք ժողովուրդների հետագա ճակատագրերի վրա՝ մեծապես պայմանավորելով երկու հասարակությունների ձեւավորման գործընթացը:

ԻԹԹԻՀԱՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ – 2012-1

Երիտթուրքերի 1919-1921 թթ. և 1926 թ. դատավարությունների համեմատական վերլուծություն

Մելինե Վ. Անումյան
1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարությունները Օսմանյան կայսրության Ռազմական արտակարգ ատյաններում տեղի ունեցան մի կողմից՝ միջազգային ճնշան պայմաններում, իսկ մյուս կողմից՝ «Միություն եւ առաջադիմությանը» («Իթթիքատին») ընդդիմադիր «Ազատություն եւ համաձայնություն» (Hürriyet ve Itilaf) կուսակցության ներկայացուցիչների վերստին իշխանության գալու արդյունքում:

ՄԱԿ-Ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4

Վերլուծություն և առաջարկներ՝ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ

Արմեն Ց Մարուքյան
Այս տարի լրացավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակը: Համաձայն փաստաթղթի XIII հոդվածի՝ այն պետք է ուժի մեջ մտներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ Կոնվենցիայի վավերացումից կամ դրան միանալու 20-րդ ակտի դեպոնացումից 90 օր հետո, ինչը տեղի ունեցավ 1951 հունվարի 12-ին:

ՄԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2011-4

Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից պետական փողերի իրացման հարցի շուրջ

Արարատ Մ. Հակոբյան
Հայ պատմագրության մեծ մինչ օրս վիճահարույց է մնացել 1921 թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից Երեւանից դուրս բերված պետական փողերի հետագա ճակատագրի հարցը:

ԱՐՑԱԽԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ – 2011-3

Արտակ Վ. Մաղալյան
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պատմագրությունը տարիներ շարունակ ջանք ու եռանդ չի խնայել Հայոց պատմությունը խեղաթյուրելու եւ ծուռ հայելու մեջ ներկայացնելւո համար: Եվ նման պատմահենության հիմնական թիրախներից մեկը եղել է Արցախ-Ղարաբաղում հայոց պետականության ուշմիջնադարյան դրսեւորումների՝ Խամսայի մելիքությունների պատմությունը:

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ – 2011-2

Կրկին Ռամիզ Մեհթիևի «գլուխգործոցի» մասին

Արտաշես Ի. Շահնազարյան
Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի ստորագրությամբ 2010 թ. հոկտեմբերի 29-ին հրապարակված «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» խորագրով «հակադարձումը», որի լույս աշխարհ գալու համար առիթ էր դարձել Գորիսում 2010 թ. հոկտեմբերի 16-ին Սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, արդեն արժանացել է հայ պատմագիտության փաստարկված պատասխանին: